10

տարեկան ենք

963

գրանցված օգտատեր

9803

գրառում այս պահին

>2500

այցելու օրը

X

📢 Գրանցվեք, կամ մուտք գործեք համակարգ՝
- գրառումներ կատարելու
- այլ գրառումների հեղինակներին հաղորդագրություն ուղարկելու
- հայտարարությունը բողոքելու, տարածելու, հիշելու
- այլ հնարավորություններ ստանալու համար:

 


Բոլոր հարցազրույցները
 

02.06.16

2016թ.-ի հուլիսի 2-ին Ենոքավան գյուղի մոտակայքում՝ «Apaga Resort» հանգստյան գոտու տարածքում այս տարի, արդեն երկրորդ անգամ, տեղի կունենա «Հայ Բույս» փառատոնը, որը նվիրված է լինելու խոտաբույսերին: Այսօր զրուցում ենք փառատոնի կազմակերպիչներից մեկի՝ «Ապագա» նախագծի համահիմնադիր Իրինա Չիբուխչյանի հետ:

 

Ինչպե՞ս առաջացավ փառատոնը ստեղծելու գաղափարը:
Մարդիկ, որոնց հետարքրում էր այս գաղափարը, ուղղակի ճիշտ պահին հայտնվեցին ճիշտ տեղում՝ փորձելով իրականություն դարձնել մտահղացումը:
Հայաստանը հարուստ է բազմաթիվ օգտակար խոտաբույսերով, որոնց մասին մարդիկ շատ անգամ չգիտեն և տեղյակ չեն օգտագործման ձևերի մասին: Այս փառատոնը նպատակ ունի ոչ միայն բարձրաձայնել խոտաբույսերի մասին, այլ նաև գեղեցիկ և հագեցած օր պարգևել փառատոնի բոլոր մասնակիցներին:

Հայ Բույս փառատոնը


Ովքե՞ր են փառատոնի կազմակերպիչները:
Փառատոնը իրականացնում է Ենոքավանի զարգացման հիմնադրամը: Այն անցկացվելու է «Ապագա» ակտիվ հանգստի ակումբի տարածքում: Կազմակերպիչներն են նկարիչ-դիզայներ և ռեժիսոր-մուլտիպլիկատոր Աննա Քոլոզյանը, ընտանեկան ստեղծագործական նախագծերի հեղինակ («Նռանսերմեր», «Այբբենգիմ» և այլն), հոգեբան Գայանե Ազարյանը և ես:

Ինչո՞վ է պայմանավորվել տեղանքի ընտրությունը: Ինչո՞ւ հենց Ենոքավանում:
Հունիս-հուլիս ամիսներին Ենոքավանը հարուստ է բաձրլեռնային բուսականության բազմազանությամբ և շատ գեղեցիկ բարձր լեռնային մարգագետիններով:

Հայաստանի բուսականության բազմազանությունը ի՞նչ առանձնահատկություններ ունի տարածաշրջանի մյուս երկրների հետ համեմատ:
Հայաստանն աշխարհում առաջին տեղերից մեկն է զբաղեցնում տարածքի մեկ միավորին բաժին հասնող բույսերի տեսակների քանակով՝ ավելի քան 100 տեսակ 1 քառակուսի մետրի վրա: Հանրապետության բուսականության բազմազանությունը պայմանավորված է բարդ ռելիեֆի առկայությամբ, բնակլիմայական պայմանների զանազանությամբ, աշխարհագրական դիրքով և բնական միջավայրի ու լանդշաֆտային գոտիների զարգացման առանձնահատկություններով:

Ի՞նչ միջոցառումներ եք նախատեսում անցկացնել փառատոնի ժամանակ:
Այս տարի փառատոնի ծրագրում ընդգրկված են.
- խոտից արտ-օբյեկտների ստեղծում,
- թատերականացված ներկայացումներ և պերֆորմանսներ,
- երաժշտական-պարային ծրագիր,
- հուշանվերների և էկոլոգիապես մաքուր մթերքների՝ մրգերի, բանջարեղենի, վայրի խոտաբույսերի և դեղաբույսերի տոնավաճառ (մասնակիցները կարող են ձեռք բերել մոտակա գյուղերի բնակիչների բերած ապրանքը և մասնակցել համտեսին)
- խոհարարական վարպետաց դասեր, որոնց համար նույնպես որպես բաղադրիչ կծառայեն զանազան խոտերը,
- մանկական գոտի՝ տարբեր տարիքի երեխաների համար վարպետաց դասերով և խաղահրապարակներով,
- հանդիպումներ տարբեր ոլորտների մասնագետների հետ. փառատոնի մասնակիցները կարող են ավելին իմանալ դեղաբույսերի և դրանց գործնական կիրառման մասին:
Փառատոնի ծրագիրը. www.haybuis.com/#!blank-2/d1w8o

Տավուշի մարզի մարզպետարանը և իշխանական այլ կառույցներն աջակցո՞ւմ են արդյոք փառատոնի կազմակերպման հարցում: Ովքե՞ր են ֆինանսավորում փառատոնի կազմակերպման ծախսերը:
Այո, Տավուշի մարզպետարանը և իշխանության ներկայացուցիչները մեզ աջակցում են, որի համար շնորհակալություն եմ հայտնում: Ֆինանսավորումն իրականացնում է փառատոնի կազմկոմիտեն:

Հայ Բույս փառատոնը Համագործակցո՞ւմ եք տուրիստական կազմակերպությունների հետ զբոսաշրջիկներ ներգրավելու համար:
Այո, ակտիվորեն համագործակցում ենք տուրիստական ընկերությունների հետ: Սակայն ներգնա և ներքին տուրիզմով զբաղվող ոչ բոլոր կազմակերպություններն են տեղեկացված մեր գործունեությանը, ուստի շարունակում ենք իրազեկման աշխատանքներ տանել ոլորտի պրոֆեսիոնալների շրջանում:

Փառատոնը որքանո՞վ կնպաստի տարածաշրջանում և Հայաստանում զբոսաշրջության զարգացմանը:
Միջոցառումները հնարավորություն կտան տուրիստական կազմակերպություններին իրենց զբոսաշրջիկներին առաջարկել ավելի ընդգրկուն ծրագիր, որով թույլ կտան վերջիններիս ավելի լավ պատկերացում կազմել Հայաստանի մասին՝ ստեղծելով դրական էմոցիոնալ ֆոն և Հայաստան վերադառնալու ցանկություն:

Ովքե՞ր կարող են մասնակցել փառատոնին: Մուտքն անվճա՞ր է, թե՞ պետք է հատուկ տոմսեր ձեռք բերել:
Կարող է մասնակցել յուրաքանչյուր ցանկացող: Մուտքն ազատ է:
Փառատոնի մանրամասներին կարող եք ծանոթանալ www.haybuis.com կայքում։

 

Հարցազրույցը վարեց` Կ. Դավթյանը


Բոլոր հարցազրույցները
 



Այս նյութը տարածի'ր սոց. ցանցերում






. Պատահական հայտարարությունների ընտրանի

Տեղադրել հայտարարություն


Մուտք համակարգ


Գրանցում

Գաղտնաբառի վերականգնում


Բաժանորդագրություն







  Սեղմեք թարմացնելու համար




Օգտակար