10

տարեկան ենք

968

գրանցված օգտատեր

9803

գրառում այս պահին

>2500

այցելու օրը

X

📢 Գրանցվեք, կամ մուտք գործեք համակարգ՝
- գրառումներ կատարելու
- այլ գրառումների հեղինակներին հաղորդագրություն ուղարկելու
- հայտարարությունը բողոքելու, տարածելու, հիշելու
- այլ հնարավորություններ ստանալու համար:

 


Բոլոր հարցազրույցները
 

10.10.16

Ժայռապատկերները որպես տուրիստական պահանջված օբյեկտ. մեր հյուրն է Petroglyph Tour կազմակերպության մասնագետ Արսեն Հակոբյանը:

 

Պարոն Հակոբյան, խնդրեմ, մեր կայքի այցելուներին պատմեք, թե ինչպես հղացավ տուրիզմի յուրատեսակ այս ուղղությամբ զբաղվելու գաղափարը:
ԺայռապատկերներԵս տուրիզմի հետ կապ չեմ ունեցել: Սակայն "Արարատից Եվրոպա" փաստավավերագրական ֆիլմաշարի հերթական, "Նախնյաց մոռացված հայրենիք" ֆիլմի աշխատանքների ժամանակ միտք հղացավ, որ կարելի է զբաղվել նաև այս տեսակի զբոսաշրջությամբ, քանի որ ֆիլմի հետ կապված ուսումնասիրում էինք ժայռապատկերներ: Մի քանի գիշերակացով ուղևորություններից հետո համոզվեցի, որ մտքովս անցած գաղափարը կարող է հետաքրքրել զբոսաշրջիկներին: Վայելել լեռների լռությունը, մաքուր օդը, տեսնել աստղային անձրևներ և վերջապես հեռանալ քաղաքակրթությունից` մոտենալով դրա ակունքներին: Սա հանգստանալու յուրահատուկ տարբերակ է:

Եթե ուշադիր նայենք մեր զբոսաշրջության հիմնական ուղղություններին, ապա կնկատենք, որ դրանք ձգվում են որևէ եկեղեցուց մեկ ուրիշ եկեղեցի, իսկ դա զբոսաշրջիկի մոտ թողնում է այնպիսի տպավորություն, թե հայերի պատմությունը սկսվում է քրիստոնեության հետ, այնինչ` մեր պատմությունը մի քանի հազար տարի ավելի հին է:

Եկեք խոսենք ժայռապատկերների մասին: Ե՞րբ են դրանք ստեղծվել հայկական լեռնաշխարհում:
Ժայռապատկերները՝ քարերի վրա գրված, նկարված, գծված պատկերներ են: Ինչպես գրքերում ենք հանդիպում գրերի, նկարների, քարտեզների, նույն երևույթը հանդիպում ենք ժայռապատկերներում:
Հայաստանում դրանց բազմաթիվ կուտակումների հանդիպում ենք Սևանա լճից մինչև Գորիս ընկած լեռներում, ծովի մակարդակից մոտ 2500-3000 մետր բարձրության վրա, մեքենաների համար դժվար հասանելի վայրերում: Այնպես որ, այդ ճամփորդությունները նաև արտաճանապարհային են (off road tours): Չնայած դժվարություններին, մենք զբոսաշրջիկներին մեքենայով հասցնում ենք մինչև ժայռապատկերների մոտ:

Ո՞ր հազարամյակի մշակույթ է ժայռապատկերը: Այս հարցին գիտությունը դեռ չի տվել սպառիչ պատասխան: Դրանք ունեն մանրակրկիտ ուսումնասիրության կարիք: Ամենայն հավանականությամբ դրանք ստեղծվել են մ.թ.ա. 5րդ հազարամյակից առաջ:

Ես տեղեկացել եմ, որ Ձեր տուրիստներին ժայռապատկերները ներկայացնում եք որպես գրեր: Սա ժայռապատկերներին լրացուցիչ արժեք հաղորդելու փո՞րձ է:
Ինչու ենք մենք պնդում, որ դրանք նաև գրեր են: Առաջին. փաստ է, որ ժայռապատկերներում կան բազմաթիվ պատկերներ, որոնք հանդիպում ենք շումերական և եգիպտական հիերոգլիֆներում: Երկրորդ. կան հիշատակումներ Հին Կտակարանում և Հոբելյանների գրքում, որ Արարատից արևելք մարդիկ գտել են գրեր ժայռերի վրա և կարդացել…

Ո՞ր ուղղություններով եք մեկնում հիմնականում:
Այժմ աշխատում ենք 4 ուղղություններով:
- Երևան-Գեղամա լեռներ, որտեղ բացի ժայռապատկերներից կան նաև վիշապաքարեր:
- Երևան-Մարտունի-Սև սար:
- Երևան- Եղեգնաձոր-Մուրադ սար:
- Երևան-Սիսիան-Ծղուկ սար, որտեղ կան ժայռապատկերների 4-ից ավելի կուտակումներ:

Նմանատիպ գաղափարները ուրիշ երկրներում որպես առանձին պրոդուկտ չի վաճառվում, այլ մատուցում են ուրիշ հետաքրքրություններով: Դուք ի՞նչ կարող եք առաջարկել Ձեր տուրիստներին, բացի այդ 4 ուղղություններից:
Եթե զբոսաշրջիկը ցանկանում է, կարող ենք նաև ավելացնել ավանդական երթուղիներ: Օրինակ, գնալ Խոր Վիրապ, հետո շարունակել Նորավանք, դրանից հետո բարձրանալ սար, տեսնել ժայռապատկերներ, գիշերել լեռներում, առավոտյան գնալ Տաթև: Ինչպես նաև` արշավներ և այլն:

Ո՞ր երկներից է հիմնական տուրիստական հոսքը: Արտասահմանցիները Ձեր առաջարկով հետաքրքրվա՞ծ են:
Մենք դեռ նոր ենք փորձեր կատարում այս բնագավառում, և դեռ վաղ է խոսել զբոսաշրջիկների հոսքի մասին: Սովորաբար, չեմ կարող առանձնացնել որևէ երկիր:

Այս տարի որոշել ենք ստեղծել տարբեր լեզուներով աուդիո-գիդեր, որպեսզի զանազան երկրներից եկած զբոսաշրջիկների համար հասանելի լինի մեր տված ինֆորմացիան: Ինչպես նաև զբոսաշրջիկներին կտրվի ուղեցույց, որպեսզի նրանք վստահ լինեն, որ իրենց տրվող ինֆորմացիան հավաստի է:

Ինչու՞ արտասահմանից տուրիստը պետք է գա հենց Հայաստան, որպեսզի տեսնի այդ ժայռապատկերները և ինչո՞վ են առանձնահատուկ մեր ժայռապատկերները:
Որովհետև Հայկական լեռնաշխարհը քաղաքակրթության բնօրրանն է, այստեղ են խաչվում ներկան և անցյալը, խաչվում` արևելքն ու արևմուտքը, այստեղ են հայտնաբերվել աշխարհի ամենահին ոտնամանն ու գինու կարասները, որովհետև մեր լեզուն ամենահինն է աշխարհում, գալ` վայելելու Արարատի գեղեցկությունը... Իսկ ինչ վերաբերվում է ժայռապատկերներին` որովհետև դրանք գրային համակարգի նախատիպն են:

 

 

Հարցազրույցը վարեց` Գոհար Niko


Բոլոր հարցազրույցները
 



Այս նյութը տարածի'ր սոց. ցանցերում






. Պատահական հայտարարությունների ընտրանի

Տեղադրել հայտարարություն


Մուտք համակարգ


Գրանցում

Գաղտնաբառի վերականգնում


Բաժանորդագրություն







  Սեղմեք թարմացնելու համար




Օգտակար