10

տարեկան ենք

935

գրանցված օգտատեր

9803

գրառում այս պահին

>2500

այցելու օրը

X

📢 Գրանցվեք, կամ մուտք գործեք համակարգ՝
- գրառումներ կատարելու
- այլ գրառումների հեղինակներին հաղորդագրություն ուղարկելու
- հայտարարությունը բողոքելու, տարածելու, հիշելու
- այլ հնարավորություններ ստանալու համար:

 


Բոլոր հարցազրույցները
 

21.07.17

Մեկ տարի առաջ «Դիջիթըլ Փոմըգրանեթ» ընկերությունը թողարկեց Գյումրի քաղաքի «Քայլարշավ Գյումրիում»` տուրիստական նախագծի հավելվածը: Հավելվածի մասին այսօր զրուցում ենք ընկերության օպերացիոն մենեջեր Գայանե Ղանդիլյանի հետ:

 

Ինչի՞ մասին է հավելվածը, ի՞նչ է ներկայացնում:
Բջջային հավելված՝ Քայլարշավ ԳյումրիումVisit Gyumri հավելվածը ներկայումս Գյումրիի մասին տուրիստական ինֆորմացիա ստանալու հիմնական աղբյուրն է։ Այն նախագծված է iOS և Android համակարգերով աշխատող հեռախոսների համար։
Բացի կարևոր և ճշգրիտ ինֆորմացիայի և լուսանկարների տրամադրումից, հավելվածը նաև առաջարկում է քայլարշավ քաղաքում՝ առանց գիդի ուղեկցության, նախագծված ճանապարհով, օնլայն և օֆլայն քարտեզներով։ Բացի այդ, օգտվողը նաև հնարավորություն կունենա ստեղծել իր անձնական տուրը և շարժվել այդ տուրով՝ քարտեզների և ուղղությունները հուշող տեխնոլոգիաների միջոցով։
Հավելվածի նոր թարմացված տարբերակը կթողարկվի հուլիսին։

Ինչպե՞ս առաջացավ հավելվածը ստեղծելու գաղափարը:
Իրականում դրա բացակայությունը առաջ բերեց այս գաղափարը։ Գյումրիի մասին շատ դժվար է ընդհանրական ինֆորմացիա գտնել մեկ աղբյուրում, նամանավանդ, եթե խոսում ենք տարբեր լեզուներով տեղեկատվության մասին։ Տուրիստներին պետք է բազմալեզու ինֆորմացիա, որի բացակայության դեպքում շատ քիչ հավանականություն կա, որ արտասահմանցի զբոսաշրջիկները կգտնեն Գյումրին վեբում և, ծանոթանալուց հետո, ցանկություն կունենան այցելել։ Հենց այս խնդիրներն է լուծելու վեբ կայքը (www.visitgyumri.com) և հավելվածը։

Ովքե՞ր են հավելվածի հեղինակները:
Հավելվածի հեղինակը Դիջիթըլ Փոմըգրանեթ ընկերության Գյումրիի թիմն է: Մեր աշխատանքի ընթացքում համագործակցել ենք Գյումրիի քաղաքապետարանի, տուրիստական և մշակութային ենթակառուցվածքների, Շիրակի հանրային հեռուստաընկերության, Երիտասարդական Նախաձեռնությունների կենտրոնի և մի շարք այլ կազմակերպությունների և անհատների հետ, որոնք իրենց ներդրումն են ունեցել այս գործին՝ ի նպաստ քաղաքում տուրիզմի զարգացմանը։

Հավելվածի տեղեկատվությունը ստանալու համար համագործակցու՞մ եք տեղի տուրիստական ընկերությունների հետ:
Ինֆորմացիայի տրամադրման համար համագործակցել ենք Գյումրու քաղաքապետարանի, Կումայրի արգելոց թանգարանի, տուրիստական ենթակառուցվածքների և անհատ զբոսավարների հետ։

Հավելվածը ներբեռնելը միշտ անվճա՞ր է լինելու:
Այո։

Հավելվածը ո՞ր լեզուներով է առաջարկվում:
Այս պահին ունենք հայերեն, ռուսերեն և անգլերեն տարբերակները՝ տեքստերով և աուդիո նյութերով։ Ապագայում կավելացնենք ֆրանսերենը, իսպաներենը, հույս ունենք՝ նաև չինարենը և իտալերենը։

Ինչպես տեղի ունեցավ քաղաքի ընտրությունը: Ինչու՞ հենց Գյումրին:
Քանզի մենք գյումրեցիներ ենք, և եթե աշխարհին մատուցում ենք տուրիզմի ոլորտի տեխնոլոգիաները, ապա դրանց կիրառումը ցանկացանք ներմուծել առաջինը հենց մեր քաղաքում։

 

Visit Gyumri հավելվածը

Ծրագրու՞մ եք նմանատիպ հավելվածներ Հայաստանի այլ քաղաքների վերաբերյալ:
Այո, և ոչ միայն Հայաստանի, այլ նաև աշխարհի այլ քաղաքների, որոնցից մի քանիսի հետ քննարկումներն ու նախագծումն արդեն սկսվել է։

(հավելվածը ներբեռնել.
https://play.google.com/store/apps/details?id=com.digitalpomegranate.gyumriwalkingtour)

 

Հարցազրույցը վարեց` Կ. Դավթյանը


Բոլոր հարցազրույցները
 



Այս նյութը տարածի'ր սոց. ցանցերում






. Պատահական հայտարարությունների ընտրանի

Տեղադրել հայտարարություն


Մուտք համակարգ


Գրանցում

Գաղտնաբառի վերականգնում


Բաժանորդագրություն







  Սեղմեք թարմացնելու համար




Օգտակար