ՏՈՒՐԻՍՏԱԿԱՆ ՊԵՏԻՑԻԱՆԵՐ

Էլեկտրոնային ստորագրահավաք Հայաստանում


Ինչ է առցանց ստորագրահավաքը

Առցանց պետիցիաները օգտագործվում են որպես իշխանության տարբեր օղակների վրա բարոյահոգեբանական ազդեցության, հասարակության ջանքերը կարևոր խնդիրների շուրջ միավորելու և քարոզչության միջոց:

Յուրաքանչուր պետիցիոն գործընթաց ունի. 

սկիզբ` երբ այն մշակվում և դրվում է համացանցում ու դրա մասին ԶԼՄ-ների միջոցով տեղեկացվում է հասարակությունը;

ընթացք` երբ մասնակիցների հնարավորին լայն շրջանակ ներգրավելու համար շարունակվում է իրազեկումը, նաև ներկայացվում է ստորագրահավաքի դինամիկան;

վերջ` երբ ամփոփվում է ստորագրահավաքը, փաստաթղթավորվում ու հանձնվում է հասցեատեր մարմնին, ինչի մասին նույնպես տեղեկացվում է հասարակությունը: 


Ինչու ստեղծեմ տուրիստական թեմատիկայով պետիցիա


Պետիցիա ստեղծելու համար անհրաժեշտ է գրանցվել www.Trip2.am կայքում: Այլոց պետիցիաները ստորագրելու համար կայքում գրանցվելու և մուտք գործելու անհրաժեշտություն չկա:

 

Ուշադրություն.
Պլատֆորմը նախատեսված է միայն տուրիստական թեմատիկայով պետիցիա ստեղծելու նպատակով:
Թեմայից դուրս խնդրագրերը կհեռացվեն ադմինի կողմից, իսկ կրկնվելու դեպքում՝ օգտատիրոջ մուտքը դեպի www.Trip2.am կայք կարգելափակվի:

Ստորագրել հնարավոր է միայն Հայաստանի տարածքից:

Մեր անվտանգության համակարգն արգելում է օգտատիրոջը նույն պետիցիան մեկից ավել անգամ ստորագրել նույն IP հասցեից:

 

 
 

 

Վերջին 10 ստորագրությունները