10

տարեկան ենք

963

գրանցված օգտատեր

9803

գրառում այս պահին

>2500

այցելու օրը

X

📢 Գրանցվեք, կամ մուտք գործեք համակարգ՝
- գրառումներ կատարելու
- այլ գրառումների հեղինակներին հաղորդագրություն ուղարկելու
- հայտարարությունը բողոքելու, տարածելու, հիշելու
- այլ հնարավորություններ ստանալու համար:

 


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՈՒՐԻՍՏԱԿԱՆ ԱՆՑՈՒԴԱՐՁԸ > Այլևայլք

Կառավարությունն առաջարկում է պետական հարկերից ազատել Հայաստանում զբոսաշրջային տների միջոցով հյուրանոցային ծառայությունների մատուցմամբ զբաղվող ձեռնարկատերերին: Ազգային ժողովը քննարկում է «Հարկերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանը հիշեցրեց, որ 2014թ. հոկտեմբերի 1-ից Հայաստանում ներդրվեց ընտանեկան ձեռնարկատիրության համակարգը, ինչը նշանակում էր, որ ընտանիքի մեկ կամ մի քանի անդամի կողմից իրականացվող գործունեությունն առանց այլ վարձու աշխատանքի օգտագործման համարվեց ընտանեկան ձեռնարկատիրություն, իսկ ընտանեկան ձեռնարկատիրության բոլոր սուբյեկտներն ազատվեցին բոլոր տեսակի պետական հարկերից: «Այս նախագծով առաջարկվում է սահմանել, որ բոլոր այն դեպքերում, երբ հանրապետության տարբեր մարզերում գործող զբոսաշրջային տները փոքր հյուրանոցային ծառայություններ են մատուցում զբոսաշրջիկներին, հնարավորություն ունենան զբաղվել ընտանեկան ձեռնարկատիրությամբ: Այսինքն, մենք առաջարկում ենք նման գործունեությունը համարել ընտանեկան ձեռնարկատիրություն, քանի որ այս տիպի գործունեությունը ընտանեկան ձեռնարկատիրությանը բնորոշ է: Այսինքն, առաջարկվում է նրանց ևս ազատել պետական հարկերից»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Միրումյանը:Պատախսանելով ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հարցին` Վախթանգ Միրումյանը մանրամասնեց, որ զբոսաշրջային տների միջոցով հյուրանոցային ծառայությունների մատուցման գործունեությամբ զբաղվողները պետական հարկեր են վճարում, իսկ նախագծով առաջարկվում է նրանց ազատել հարկերից, եթե այդ ծառայություններն իրականացնում են բացառապես ընտանիքի անդամները:Անդրադառնալով ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հեղինե Բիշարյանի հարցին՝ Վախթանգ Միրումյանը պարզաբանեց, որ վիճակագրությունը ցույց է տալիս, որ հյուրանոցային ծառայություններ մատուցող զբոսաշրջային տներ կան հանրապետության տարբեր մարզերում՝ Վանաձորում, Եղեգնաձորում, Դիլիջանում, Իջևանում: «Այդպիսի 21 տնտեսավարող սուբյեկտներ կան այս պահին, որոնք գործում են արտոնագրային վճարի դաշտում: Թվաքանակի սահմանափակությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ այսօր նրանք հիմնականում արտոնագիր են ստանում միայն սեզոնային ամիսներին: Եվ սա էլ պատճա ռներից մեկն է, որ մենք որոշել ենք նրանց ազատել հարկերից, ինչը հնարավորություն կտա նրանց աշխատել ոչ միայն սեզոնային ամիսներին, այլև ողջ տարվա ընթացքում»,- ասաց Միրումյանը:Փոխնախարարը ևս մեկ անգամ ընդգծեց, որ առաջարկվող փոփոխությունը վերաբերում է միայն այն տնտեսավարող սուբյեկտներին, որոնք իրենց գործունեությունն իրականացնում են բացառապես ընտանիքի անդամների միջոցով: «Քանակական սահմանափակումներ չկան: Կլինեն ընտանիքի 3 անդամ, թե 7, որևէ նշանակություն չունի: Եթե դա ընտանեկան ձեռնարկատիրություն է, ապա քանականան սահմանափակումները չեն աշխատում»,- մանրամասնեց Վախթանգ Միրումյանը:Սահմանափակումներ չկան նաև տարածքի առումով: Փոխնախարարը հստակեցրեց, որ եթե նման հյուրանոցային տներ կլինեն նաև Երևանում, ապա դրանք ևս հնարավորություն կունենան օգտվել այն հնարավորություններից, որոնք տրվում են առաջարկվող օրենսդրական նախաձեռնությամբ:times.am
հեղինակ`
admin
ՌԴ «Փոխադրումների կազմակերպիչ» պետական գանձապետական հաստատությունը իր կայքում պաշտոնական տեղեկություն է հրապարակել այն մասին, թե ավտոբուսներով փոխադրումներ իրականացնող բոլոր ընկերությունները, որոնք դեպի Երեւան ուղեւորափոխադրումներ են առաջարկում, ապօրինի են աշխատում։«Նման փոխադրողների ծառայություններից օգտվելով՝ ուղեւորները վտանգում են իրենց կյանքը։ Հաճախ այդ վարորդները չեն պահպանում աշխատանքի եւ հանգստի ռեժիմը, իսկ երթուղի դուրս գալուց առաջ բժշկական զննում չեն անցնում։ Տրանսպորտի տեխնիկական վիճակը երթուղուց առաջ նույնպես չեն ստուգում»,- ասված է հաղորդագրության մեջ։Հիշեցնենք, որ նոյեմբերի 4-ին Մոսկվայում ձերբակալվել էր հայկական «Վագտրանս» ՍՊԸ առաջին ավտոբուսը եւ, ինչպես հայտնել էր ՌԴ ՆԳՆ Մոսկվայի գլխավոր վարչությունը, տեղափոխվել էր տուգանային հրապարակ արգելակների եւ ղեկի անսարքության պատճառով։ Վարորդի խոսքով՝ նոյեմբերի 4-ին սահմանված 27 550 ռուբլի տուգանքը վճարելուց հետո ինքը ավտոբուսը հետ է վերցրել հատուկ կայանատեղիից եւ վերադարձել Ցարիցինո մետրոյի մոտ գտնվող ավտոբուսի կանգառ ու սկսել է ուղեւորներ հավաքել Երեւան տեղափոխելու համար։Նոյեմբերի 7-ին ՌԴ Պետավտովերահսկողության վարչության աշխատակիցները նորից են մոտեցել ավտոբուսին եւ երկրորդ անգամ մեքենան տարել հատուկ կայանատեղի։ Այդ պահին, ինչպես հայտնեց ընկերության ներկայացուցիչը, ավտոբուսը պատրաստվում էր ուղեւորվել Երեւան։Ներկայումս ավտոբուսը տուգանային հրապարակում է։ Ընկերությանը սպառնում է մինչեւ 150 հազար ռուբլի տուգանք։news.am
հեղինակ`
admin
В Армении изданы карты­путеводители по историческим памятникам областей Гегаркуник и Котайк.Как рассказал директор Фонда по изучению армянской архитектуры (RAA) Самвел Карапетян на пресс-конференции 13 октября, новые карты­путеводители вызовут большой интерес у туристов, поскольку помогут им более грамотно спланировать свой туристический маршрут. В карты вошли в частности древние монастыри, церкви, крепости.К примеру, в Гегаркунике, в селе Бердкунк, находится древняя крепость (3-е тысячелетие до н. э. - XIII век), в селе Норатус - кладбище с хачкарами IX- XVII вв, на севанском полуострове - монастыри X-XI вв.В Котайкской области находится знаменитый языческий храм Гарни (I век), в селе Птгни - монастырь Птгаванк (VI-VII вв), в селе Меградзор- монастырь XIII века.Карты-путеводители изданы на армянском и английском языках, и богато иллюстрированы. Карапетян отметил, что путеводители не предназначены для продажи; они будут бесплатно предоставляться туристическим агентствам, гостиницам, школам, вузам.Карты-путеводители по историческим памятникам областей Гегаркуник и Котайк были изданы ОО "Digital Monument" ("Цифровой памятник") при содействии RAA в рамках гранта Аппарата президента РА. Общий тираж составил 3 тыс. экземпляров.Ранее были изданы аналогичные карты-путеводители по областям Тавуш и Лори.arminfo.am
հեղինակ`
admin
Seven Amarts ընկերությունը ԱրմԹեք-2015-ի շրջանակներում ներկայացրել է երթուղին և զբասավարին ինքնուրույն ընտրելու Localz օնլայն համակարգը: Localz-ը թույլ է տալիս փոխել երթուղիները, մասնավոր զբասավարներից տեղեկանալ գները և այլ օգտակար տեղեկություններ, որոնք կարող են տուրիստին օգտակար լինել ճանապարհին: ԱրմԻնֆո գործակալության հետ զրույցում Seven Amarts ընկերության տնօրեն Արտավազդ Սոխիկյանը հաղորդել է, որ Localz տարբերակի Web պիլոտային բացումը տեղի կունենա 2015 թվականի նոյեմբերի 1-ին, դեկտեմբերին մատչելի կլինի նաև iPhone-ի համար նախատեսվող տարբերակը, իսկ 2016 թվականին կգործարկվի նաև Android տարբերակը: «Պիլոտային մեկնարկից 3 ամիս անց ընկերությունը պատրաստվում է Localz-ը գործարկել նաև Վրաստանում, որտեղ համակարգը տուրիստական սեզոնի ընթացքում ապրոբացիայի ենթարկելուց հետո կարելի է այն վերջնականորեն ճշգրտել և կյանքի կոչել, եվրոպական շուկա դուրս գալու մտադրություններով: Ներկայումս Seven Smarts ընկերությունն արդեն համագործակցում է Հայաստանի 80 զբասավարների հետ»,-հավելել է Ա.Սոխիկյանը: «Արտասահմանյան ընկերություններից մեզ նման է Vietor հայտնի ընկերությունը, բայց Seven Smarts-ի առաջարկած համակարգը տարբերվում է նրանով, որ տուրիստն ինքը կարող է ընտրել երթուղին և զբոսավարին»,-պարզաբանել է Ա.Սոխիկյանը: «ԱրմԹեք Կոնգրես-2015»-ը դա բարձր տեխնոլոգիաների 8-րդ գործարար համաժողով էր:arminfo.am
հեղինակ`
admin
С 9 ноября 2015 года в посольстве США в РА будет действовать новый упрощенный порядок получения обратно паспортов для тех граждан, чьи заявки на получение визы удовлетворены, а также для тех, кто обратился с целью продления сроков уже действующей визы. Новая услуга бесплатная.Получающие визу граждане для получения обратно своих паспортов (где поставлена виза) не будут вынуждены возвращаться в посольство США. Теперь они могут получить обратно свои паспорта с утвержденной визой из офиса компании Юмакс, находящегося по адресу ул. Амиряна 27, который является представительством компании DHL в Армении.Заявители, заявки которых были удовлетворены в ходе интервью, получат электронное уведомление о том, что паспорт с визой можно получить в офисе, находящемся на ул. Амиряна. Для получения обратно паспорта заявители могут уполномочить другое лицо.Те лица, у которых в прошлом была виза и которые удовлетворяют требованиям для получения визы без прохождения собеседования, могут, после оплаты необходимых комиссионных, оставить заявление на получение визы и пакет своих документов в офисе DHL, находящемся по адресу ул. Амиряна 27. В случае удовлетворения заявления они по электронной почте получат уведомление о сроках получения обратно паспорта. В случае запроса дополнительных документов с заявителя в ходе собеседования, последний также может передать документы офису DHL во избежание возвращения в посольство. Это изменение начнет распространяться на собеседования, назначенные после 9 ноября 2015 года. В офисе DHL не требуется делать платежи, стоимость этой услуги включена в комиссионные, размер которых не изменился․
հեղինակ`
admin
Հայտարարությունում ասվում է.«2015թ. նոյեմբերի 9-ից ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատանը կգործի անձնագրերը հետ ստանալու նոր դյուրացված ընթացակարգ վիզայի դիմումը բավարարված դիմումատուների, ինչպես նաեւ ներկայումս վիզա ունեցող եւ այն երկարաձգելու նպատակով նոր վիզայի դիմող քաղաքացիների համար: Նոր ծառայությունն անվճար է: Նոյեմբերի 9-ից վիզա ստացողներն իրենց անձնագրերը (որտեղ փակցված է վիզան) ետ ստանալու համար ստիպված չեն լինի վերադառնալ ԱՄՆ դեսպանատուն: Այժմ նրանք կարող են իրենց վիզայով անձնագրերը ետ ստանալ Ամիրյան 27 հասցեում գտնվող ՅՈՒՄԱԿՍ ընկերության գրասենյակից, որը DHL ընկերության ներկայացուցիչն է Հայաստանում: Հարցազրույցի ժամանակ դիմումը բավարարված դիմումատուներին էլեկտրոնային փոստով ծանուցվում է առ այն, որ վիզայով անձնագիրը կարելի է ստանալ Ամիրյան փողոցում գտնվող գրասենյակից: Անձնագիրը ետ ստանալու համար դիմողները կարող են լիազորել այլ անձի: Մանրամասներին կարելի է ծանոթանալ՝ այցելելով  www.usvisa-info.com «Գիտենք, որ դեսպանատուն հասնելը հեշտ չէ, - ասում է ԱՄՆ հյուպատոս Ֆրենք Տուն, - հուսով ենք, որ այսպես դիմումատուների համար ավելի դյուրին կլինի: Առանց հավելյալ վճարման նրանք կկարողանան զբոսնելով գնալ ու ստանալ իրենց վիզայով անձնագիրը Ամիրյան փողոցում գտնվող DHL-ի գրասենյակից: Մենք ձգտում ենք վիզաների տրամադրման գործընթացն առավելագույնս պարզեցնել»: Այն անձինք, ովքեր նախկինում ունեցել են վիզաներ ու բավարարում են առանց հարցազրույց անցնելու նոր վիզա ստանալու պահանջներին, կարող են վիզայի դիմումն ու պահանջվող միջնորդավճարը վճարելուց հետո իրենց փաստաթղթերի փաթեթը թողնել Ամիրյան փողոցում գտնվող DHL-ի գրասենյակում: Դիմումը բավարարելու դեպքում նրանց էլեկտրոնային փոստով կծանուցվի անձնագրի ետ ստացման ժամկետի մասին: Լրացուցիչ տեղեկություն այն մասին, թե ովքեր կարող են առանց հարցազրույց անցնելու նոր վիզա ստանալ. http://armenia.usembassy.gov/interview_waiver.html Հարցազրույցի ժամանակ դիմողից լրացուցիչ փաստաթղթեր պահանջելու պարագայում նույնպես դիմողը փաստաթղթերը կարող է հանձնել DHL-ի գրասենյակ՝ խուսափելով կրկին դեսպանատուն գալուց: Այս փոփոխությունը կսկսի գործել նոյեմբերի 9-ից հետո նշանակված հարցազրույցների համար: DHL-ի գրասենյակում վճարում կատարել չի պահանջվում, այս ծառայության արժեքը ներառված է վիզայի միջնորդավճարի մեջ, որի չափը մնում է անփոփոխ: news.am
հեղինակ`
admin
«Ալյանս» ավիաընկերությունը թռիչքներ կսկսի իրականացնել 2016թ. մարտից: «Ալյանս» ավիաընկերության հիմնադիր տնօրեն Արարատ Սարգսյանը նշեց, որ ընկերությունը դեռ 2 ինքնաթիռ ունի, ավիաընկերությունն իրականացնելու է շուրջ 13 ուղղություններով չվերթներ՝ Երեւան-Մոսկվա, Երեւան-Բեյրութ, Երեւան-Իրան, Երեւան-Աշխաբադ եւ Ռուսաստանի Դաշնություն: Հիմնադիր տնօրենը նշեց, որ ավիաընկերությունը բացվել է 2014թ. ապրիլին եւ քաղավիացիայի կողմից արդեն շահագործողի վկայական է ստացել: «Քանի որ ամառային չվացուցակը մարտից է սկսվում, որոշեցինք թռիչքներն իրականացնել մարտից: Գնային քաղաքականությունը որոշելը շատ բարդ է, այն շատ բարձր չի լինի, ամեն ժամ, ամեն րոպե, ամեն թռիչքից առաջ կվերանայվի»,-ասաց Արարատ Սարգսյանը: Ըստ Արարատ Սարգսյանի, ամենամեծ սխալը բաց երկնքի քաղաքականությունն իրականացնելն էր, քանի որ չունենալով հայկական փոխադրող, սկսվեց աշխատանքը ռուսական չորս խոշոր ավիաընկերության հետ: «Արմավիան չձախողովեց, այլ ձախողեցին, քանի որ այն մենաշնորհ էր շուկայում եւ իրավունք չուներ ձախողվելու: Հիմնական սխալները կադրային ու մենեջմենտի հարցերն էին: Շուկան ռիսկային է, բայց ես այդ ռիսկին դիմում եմ, քանի որ իմ ինքնաթիռները 100 տեղից ավելի են»,-ասաց Սարգսյանը: news.am
հեղինակ`
admin
Աշխարհի առաջատար հյուրանոցային ընկերություններից մեկը` InterContinental Hotels Group-ը հայտարարում է Հայաստանում իր առաջին հյուրանոցի` Holiday Inn® Yerevan-ի բացման պայմանագրի ստորագրման մասին: Հյուրանոցը կբացվի 2018թ.-ին և կգործի համաձայն «Էս-Ջի-Այ-Ինվեստ» (SGI-Invest) ՍՊԸ-ի հետ կնքված պայմանագրի: Holiday Inn Yerevan-ը գտնվելու է Երևանի Ամիրյան փողոցում, Հանրապետության հրապարակի հարևանությամբ: Հյուրանոցը կունենա 191 համար, ներառյալ ներկայացուցչական դասի 47 հյուրասենյակ, 17 ստուդիո և 12 սյուիթ: Հյուրանոցում կլինի նաև ընդարձակ կոնֆերանս դահլիճ, երեք խորհրդասենյակներով և ընդունելությունների դահլիճ՝ առանձին մուտքով, ինչպես նաև` հանգստի և ֆիթնեսի ընդարձակ կենտրոն` փակ լողավազանով: Հյուրանոցը կունենա ապրանքանիշին հատուկ Open Lobby` շուրջօրյա գործող ռեստորանով և բարով: Holiday Inn Open Lobby-ին փոխակերպել է ավանդական լոբբիի ձևաչափը` համակցելով ընդունարանը, լոբբին, ռեստորանը, բարը, հանգստի վայրը և բիզնես կենտրոնը մեկ բաց ամբողջական տարածքում և թարմացնելով դիզայնը` նրան ավելի ժամանակակից շունչ հաղորդելու համար: Գաղափարը ծագել էր ուսումնասիրության արդյունքում, թե ինչպես են մարդիկ օգտագործում տան տարածքը: Նպատակը բաց տարածքում հյուրերի համար առավել հարմարավետություն ապահովելն է, անկախ այն բանից թե նրանք ինչ են ցանկանում անել` սնվել, հանգստանալ, աշխատել թե լավ ժամանակ անցկացնել: Արոն Լիբինսոնը (Aron Libinson), IHG-ի օպերացիոն գործունեության զարգացման գծով փոխնախագահը Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում, այսպես մեկնաբանեց պայմանագրի ստորագրումը. «Մենք շատ ոգևորված ենք Երևանում բացվելիք մեր առաջին IHG հյուրանոցի պայմանագրի ստորագրումով: Holiday Inn ապրանքանիշը Հայաստան մեկնած զբոսաշրջիկներին կտա ճիշտ այն, ինչ նրանք ուզում են և ինչի կարիքն ունեն հյուրանոցում կանգ առնելիս՝ ժամանակակից դիզայնից մինչև հյուրասենյակների հարմարավետ պայմանները: Այս հյուրանոցը «SGI-Invest» ՍՊԸ-ի հետ մեր համագործակցության հրաշալի սկիզբ է և մենք ակնկալում ենք ընդլայնել IHG-ի ներկայությունը Հայաստանում»: Գագիկ Զաքարյանը, «SGI-Invest» ՍՊԸ-ի սեփականատերը նշեց. «Երևանի գրավչությունը` որպես զբոսաշրջային ուղղություն աճում է, ինչով էլ պայմանավորված մեծանում է որակյալ հյուրանոցների նկատմամբ պահանջարկը: Ճիշտ ժամանակն է Երևան բերել Holiday Inn հանրահայտ ապրանքանիշը` հյուրերին հնարավորություն տալով բացահայտելու ազգային մշակույթը և քաղաքի ուրույն ճարտարապետությունը: Մենք վստահ ենք, որ այս ապրանքանիշի ժառանգությունը, հյուրանոցներ կառավարելու IHG-ի մեծ փորձը, գտնվելու գերազանց վայրը և սպասարկման բարձր չափանիշները կապահովեն նոր հյուրանոցի հաջողությունը»: Holiday Inn-ն աշխարհի ամենաճանաչված հյուրանոցային ապրանքանիշն է: Ներկայումս այն աշխարհի ամենախոշոր հյուրանոցային ցանցն է: IHG-ին կառավարում, վարձակալում կամ որպես սեփականություն տնօրինում է ավելի քան 4 900 հյուրանոց և 727 000 հյուրասենյակ գրեթե 100 երկրում: Ավելի քան 1 300 հյուրանոց գտնվում է կառուցման փուլում: IHG-ին նաև ստեղծել և կառավարում է IHG® Rewards Club ծրագիրը, որը ներառում է ավելի քան 90 մլն անդամ: Առավոտ – Լուրեր Հայաստանից
հեղինակ`
admin
2015 թ-ի նոյեմբերի 1-ին ժամը 15:00 Գավառի տարածաշրջանի Գանձակ համայնքում կանցկացվի «Հյուրասիրում են քյավառցիները» խորագրով «Մեծ Փուռ 2015» միջոցառումը: Համայնքը կազմակերպելու է ՓՌԻ ԿԱՐՏՈԼԻ, ավանդական քյուֆթայի, ժաժիկի, փախլավայի, գաթայի, ազգային այլ ուտեստների հյուրասիրություն: Միջոցառումը կուղեկցվի ժողովրդական երգ ու պարով, կկազմակերպվեն մրցույթներ, կտրվեն մրցանակներ «Լավագույն ձևավորում», «Ամենամեծ կարտոֆիլի արտադրող», «Լավագույն կարտոֆիլի ուտեստ» և այլ անվանակարգերում: Այցելուները հնարավորություն կունենան այդ պահին կամ կոնտակտների փոխանակման դեպքում՝ նաև միջոցառումից հետո, անմիջապես գյուղացուց գնել քյավառի կարտոֆիլ: Ձեր մասնակցությունը կապահովի կարտոֆիլի արժեշղթայի կայուն զարգացում տարածաշրջանում՝ նպաստելով գյուղական համայնքների տնտեսական հզորացմանը: Ուրեմն առաջ՝ դեպի նոյեմբերի մեկ՝ վայելելու Քյավառի համն ու հոտը: Գրանցվելու և հավելյալ տեղեկություն ստանալու համար խնդրում ենք գրել մեզ հետևյալ էլ. հասցեով՝ astghik_hoveyan@wvi.org կամ զանգահարել (+374)95005443
հեղինակ`
admin
Հոկտեմբերի 14-ին ժամը 12:00-ին Գեղարքունիքի մարզի Կալավան գյուղում տեղի է ունենալու "ԳԵՏԻԿԻ Հովիտ" տարածաշրջանի տուրիստական ուղեցույցի շնորհանդեսը: Տարածաշրջանային զարգացման հիմնադրամը հրավիրում է ՀՀ ներգնա տուր օպերատորներին ներկա գտնվելու սույն միջոցառմանը: Ճամբարակ և Դիլիջան քաղաքների միջև ընկած` հարուստ բնությամբ և աննկարագրելի գրավչությամբ այս շրջանը ցավալիորեն չի ընդգրկվում մեր տուրիստական երթուղիներ մեջ: Սակայն մեր բոլորի աջակցությամբ այն կարող է դառնալ Էկո և հնագիտական տուրիզմի կազմակերպման համար ամենաճանաչված վայրերից մեկը: Տեղացիների կաղմից արդեն մատուցվում են մի շարք տուրիստական ծառայություններ, որին և կարող ենք միասին ծանոթանալ մեր այցի ժամանակ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Կալավան գյուղ տանող ճանապարհը դժվարանցանելի է, մենք մեր ուղևորությունը կիրականցնենք ամենագնացներով: Վստահ եմ, որ մեր արկածային ճանապարհորդությունը կթողնի նաև անմոռանալի դրական զգացողություններ: Տեղերը ցավոք սահմանափակ են: Ցանկացողները կարող են դիմել +37477033599: Տեղափախումները կիրականացվեն անվճար:
հեղինակ`
admin
հեղինակ`
admin
հեղինակ`
admin
հեղինակ`
admin
հեղինակ`
admin
հեղինակ`
admin




Բաններային գովազդ



✈️ Կայքի 15 ամենաշատ դիտված գրառումները



. Պատահական հայտարարությունների ընտրանի

Տեղադրել հայտարարություն


Մուտք համակարգ


Գրանցում

Գաղտնաբառի վերականգնում


Բաժանորդագրություն







  Սեղմեք թարմացնելու համար




Օգտակար