10

տարեկան ենք

958

գրանցված օգտատեր

9803

գրառում այս պահին

>2500

այցելու օրը

X

📢 Գրանցվեք, կամ մուտք գործեք համակարգ՝
- գրառումներ կատարելու
- այլ գրառումների հեղինակներին հաղորդագրություն ուղարկելու
- հայտարարությունը բողոքելու, տարածելու, հիշելու
- այլ հնարավորություններ ստանալու համար:

 


ՏՈՒՐԻՍՏԱԿԱՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՂՋ ԱՇԽԱՐՀԻՑ > Տուրիզմի նորություններ > Այլևայլք

Հարգելի այցելուներ, սկսած 05.04.2016թ.-ից նորությունների այս բաժինը այլևս չի թարմացվում: Նորությունների ներկայացման համար ստեղծել ենք առաջադեմ ֆունկցիոնալ, որը մեզ հնարավորություն է տալիս կայքի այցելուներին ներկայացնել ոչ թե օրը 1-3 նորություն և հրապարակում, այլ` բոլոր այն թեմատիկ նյութերը, որոնք տեղ կգտնեն հայաստանյան և արտասահմանյան լրատվամիջոցներում: Ավելին, բոլորին հնարավորություն ենք տվել մեր կայքի միջոցով տարածել տուրիստական բնույթի հրապարակումներ` մեկ հպումով:

Այցելի´ր տուրիստական լրահոսի էջն այս հղումով


27 01 2016
հեղինակ`
Travel News
հեղինակ`
Travel News

26 01 2016
հեղինակ`
Travel News

25 01 2016
Զվարթնոցն առաջին օդանավակայանն է Կովկասում, որը ստացել է Էներգակառավարման համակարգի ոլորտում ԻՍՕ 50001 սերտիֆիկատ, հայտնեցին ընկերության մամուլի ծառայությունից: «Ստանդարտների Բրիտանական ինստիտուտը (BSI) Զվարթնոցի ուղևորային համալիրին շնորհել է ԻՍՕ 50001 սերտիֆիկատ` Էներգակառավարման համակարգի ոլորտում, ինչը ընդգծում է կառավարող ընկերության հաստատակամությունը էներգաարդյունավետության շարունակական բարելավման հարցում»,-աված է հաղորդագրությունում: «Ծրագիրը գործարկվել է 2015թ և նախատեսում է էներգետիկ թիմի համար ապահովել այնպիսի ընդունելի համակարգ, որով էներգետիկ արտադրողականությունը կինտեգրվի ստանդարտի կառավարման պրակտիկայում: Այն մանրամասնում է էլեկտրաէներգիայի օգտագործման, չափման և փաստաթղթագրման, ինչպես նաև այնպիսի սարքերի, համակարգերի նախատեսում և ձեռքբերում, որոնք նպաստում են էներգաարդյունավետության բարձրացմանը: Կազմակերպության բոլոր մակարդակների և գործառույթների ամբողջական ներգրավվածությունն ապահովեց ստանդարտի հաջող կիրառումը, և ժամանակին երևացին արդյունքները»,-ասված է հաղորդագրությունում: ԱՄՕ-ի գլխավոր մենեջեր Մարսելո Վենդեն նշում է. « Ծրագրի մեկնարկից հետո մեզ մոտ կրճատվել են վատնումները, ավելացել արդյունավետությունը, և ինչը շատ կարևոր է` կարողացել ենք ձևավորել շարունակական բարելավման մշակույթ կազմակերպության բոլոր մակարդակներում: Հուսով եմ նմանատիպ ջանքեր կգործադրվեն նաև մյուս կազմակերպությունների կողմից ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ տարածաշրջանում: news.am
հեղինակ`
Travel News

26 01 2016
հեղինակ`
Travel News

25 01 2016
հեղինակ`
Travel News
հեղինակ`
Travel News

22 01 2016
ԱՄՆ-ը սկսել է իրագործել առանց վիզայի ԱՄՆ մուտքի թույլտվության ծրագրի փոփոխության կիրառումը՝ համաձայն 2015 թ. ԱՄՆ մուտքի թույլտվության ծրագրի բարեփոխման և ահաբեկիչ ճանապարհորդների կանխման օրենքի: (այսուհետ՝ Օրենք): ԱՄՆ մաքսային և սահմանապահ ծառայությունը ամեն օր երկիր է ընդունում միլիոնավոր ուղևորներ և միտված է ապահովելու օրինական ուղևորություն, միևնույն ժամանակ պահպանելով անվտանգության և սահմանի պաշտպանության բարձր չափանիշները: Համաձայն օրենքի՝ ստորև նշված կատեգորիաների ուղևորները այլևս չեն կարող օգտվել առանց վիզայի ԱՄՆ մուտքի թույլտվության ծրագրից: (Visa Waiver Program (VWP): - Առանց վիզայի ԱՄՆ մուտքի թույլտվություն ունեցող երկրների քաղաքացիները, ովքեր 2011 թվականի մարտի 1-ից հետո մեկնել կամ եղել են Իրանում, Իրաքում, Սուդանում կամ Սիրիայում (բացառություն են կազմում դիվանագիտական կամ ռազմական նպատակով ճանապարհորդները): - Առանց վիզայի ԱՄՆ մուտքի թույլտվություն ունեցող երկրների քաղաքացիները, որոնք միևնույն ժամանակ ունեն Իրանի, Իրաքի, Սուդանի կամ Սիրիայի քաղաքացիություն: Այս անձինք սովորական ընթացակարգով մուտքի վիզաներ ստանալու համար կարող են դիմել իրենց երկրներում ԱՄՆ Դեսպանություններ և Հյուպատոսական բաժիններ: Բոլոր նրանց համար, ովքեր ունեն անհետաձգելի ճանապարհորդության կարիք ԱՄՆ՝ գործնական, բուժման կամ հումանիտար նպատակով, ԱՄՆ Դեսպանությունները և Հյուպատոսական բաժինները պատրաստ են նրանց դիմումներին ընթացք տալ արտահերթ կարգով: 2016 թվականի հունվարի 21-ից ճանապարհորդները, որոնք ունեն վավեր Ճամփորդության հաստատման էլեկտրոնային համակարգ (ESTA) և ովքեր նախկինում նշել են, որ ունեն երկքաղաքացիություն և հանդիսանում են նաև վերը նշված 4 երկրներից որևէ մեկի քաղաքացի, նրանց ESTA-ն կճանաչվի ուժը կորցրած: Նոր օրենքի համաձայն, Ազգային Անվտանգության դեպարտամենտը կարող է այս սահմանափակումները չկիրառել, եթե գտնի, որ դրանում առկա է Միացյալ Նահանգների հետաքրքրվածությունը: Սահմանափակումների չկիրառման որոշումը կկայացվի միայն յուրաքանչյուրի գործը առանձին ուսումնասիրելուց հետո: Սահմանափակումների չկիրառումից կարող են օգտվել հետևյալ կատեգորիաների ճանապարհորդող անձինք. - Անձինք, ովքեր պաշտոնական այցով մեկնել են Իրան, Իրաք, Սուդան կամ Սիրիա՝ որպես միջազգային, տարածքային կազմակերպությունների, տեղական իշխանությունների ներկայացուցիչներ: - Անձինք, ովքեր պաշտոնական այցով մեկնել են Իրան, Իրաք, Սուդան կամ Սիրիա՝ որպես մարդասիրական/ հումանիտար հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: - Լրատվություն ապահովելու նպատակով մեկնած լրագրողները: - Անձինք, ովքեր մեկնել են Իրան օրինական գործարար նպատակով և հետևել Միացյալ համակողմանի գործողությունների պլանին, հուլիսի 14, 2015թ. (Joint Comprehensive Plan of Action): - Անձինք, ովքեր մեկնել են Իրաք օրինական գործարար նպատակով: Կրկին հիշեցնում ենք, որ ESTA-ի դիմորդների նկատմամբ օրենքի չկիրառումը կորոշվի յուրաքանչյուրի գործը առանձին ուսումնասիրելուց հետո՝ հետևելով օրենքի պահանջներին: Բացի այդ մենք կշարունակենք հետազոտել՝ արդյոք օրենքի չկիրառումը կարող է օգտագործվել երկքաղաքացիություն ունեցող անձանց նկատմամբ, ովքեր ունեն նաև Իրաքի, Սուդանի, Իրանի և Սիրիայի քաղաքացիություն և ինչ կարգով: Ցանկացած ճանապարհորդ, ով ստացել է ծանուցում, այն մասին, որ ԱՄՆ մեկնելու համար այլևս չի կարող օգտվել առանց վիզայի ԱՄՆ մուտքի թույլտվության ծրագրից, կարող է մեկնել ԱՄՆ ոչ ներգաղթային մուտքի վավեր վիզայով, որը կարող է տրամադրել ԱՄՆ Դեսպանությունը կամ Հյուպատոսական բաժինը: Նրանցից կպահանջվի մինչ ԱՄՆ մեկնելը ներկայանալ ԱՄՆ Դեսպանություն կամ Հյուպատոսական բաժին հարցազրույցի և ստանալ մուտքի վիզա: Նոր օրենքը չի արգելում ԱՄՆ ճամփորդելը կամ մուտք գործելը : Առանց վիզայի ԱՄՆ մուտքի թույլտվություն ունեցող երկրներից ճանապարհորդների մեծ մասի վրա այն չի անդրադառնա: ESTA-ի դիմումի նոր ձևը, որում ներառված կլինեն հավելյալ հարցեր դիվանագիտական և ռազմական նպատակով այցելությունների համար օրենքով սահմանված բացառությունների վերաբերյալ, շրջանառության մեջ կդրվի 2016 թվականի փետրվարի վերջին: Մուտքի վիզաների վերաբերյալ տեղեկություններ կարող եք գտնել հետևյալ կայքում. travel.state.gov: Այն անձանց, ովքեր ունեն ESTA, խորհուրդ է տրվում նախքան ԱՄՆ մեկնելը ստուգել իրենց ESTA կարգավիճակը Մաքսային և սահմանապահ ծառայության կայքում՝ esta.cbp.dhs.gov Վաշինգտոն 22 հունվարի, 2016
հեղինակ`
Travel News
հեղինակ`
Travel News

21 01 2016
Մեծամորի հնագիտական պեղումների ընթացքում 2013 թվականին հայ-լեհական միջազգային հնագիտական արշավախմբին հաջողվել է բացել վաղ երկաթի դարաշրջանին (մ.թ.ա. XI-IX դդ.) վերաբերող բնակավայր, որը հրկիզվել էր գրոհի ժամանակ և այրվող տանիքը փլվել էր՝ իր տակ թողնելով ամբողջ սենյակը: Պեղման ընթացքում ի հայտ են եկել 5 հսկա կարասների բեկորներ, որոնք նույնությամբ մնացել էին իրենց տեղում (in situ): Այս մասին տեղեկանում ենք ՀՀ  մշակույթի նախարարություն «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի պաշտոնական կայքից: Բոլոր կարասների տակ դրված են եղել տուֆից պատրաստված սկավառակաձև պատվանդաններ: Ըստ ամենայնի, դա որոշակի ծիսական արարողությունների իրականացման սենյակ է եղել, քանի որ նրա արևմտյան պատի տակ բացվել է տուֆից պատրաստված օջախ՝ մոխրի մնացորդներով, դրա առջև էլ հարավից հյուսիս դասավորված են եղել կարասները: Սենյակը, ամենայն հավանականությամբ, այրվել է մ.թ.ա. VIII դարում՝ ուրարտական զորաջոկատների Արարատյան դաշտ ներխուժման ժամանակ: Կարասների բեկորները դուրս հանելուց, խմբավորելուց և մաքրելուց հետո է միայն պարզ դառնում, թե ինչ խեցեղենի կտորներ են հայտնաբերվել: Մաքրելուց և տեսակավորելուց հետո խեցեղենի բեկորները պեղավայրից տեղափոխվել են ՊՈԱԿ-ի վերականգնման լաբորատորիա, որտեղ գտածոները ենթարկվել են քիմիական մաքրման, ապա լվացվել ջրով: Դրանից հետո է միայն պարզ դարձել, որ գերակշռում են հիմնականում երկու կարասի բեկորները, դրանք էլ հավաքվել և վերականգնվել են: Կարասներից մեկի 156, մյուսի՝ 130 բեկորները հավաքելու համար ՊՈԱԿ-ի Վերականգնման լաբորատորիայի բաժնի վարիչից մի քանի ամսվա քրտնաջան ու համբերատար աշխատանք է պահանջվել: Տիգրան Զաքյանի խոսքով, սկզբում հավաքվել է կարասի հատակը և միայն աշխատանքի ընթացքում է պարզվել, որ բազմաթիվ պակաս բեկորներ կան: Ըստ երիտասարդ վերականգնողի, առաջին տարին հավաքված կարասը դեռ ամբողջական չի համարում ու պակաս բեկորները այլ նյութով չեն փորձում փոխարինել, մինչև հաջորդ պեղումները, քանի որ չի բացառվում, որ հետագայում նույն բնակավայրի պեղումներից հայտնաբերվեն պակաս կտորները: Միայն այս տարվա պեղումներից հետո է Տիգրան Զաքյանը որոշել ամբողջացնել 2013 թվականին գտնված կարասի բեկորները և բացակա կտորները փոխարինել գիպսով, ապա համապատասխան գունավորում տալ: Կարասների իրանին հանդիպող հորիզոնական, վերադիր գոտիները հատուկ նպատակով են արված, քանի որ նման մեծ կարասները պատրաստվել են մաս առ մաս և իրար ամրացնելիս կարերի հատվածներում նման հորիզոնական գոտիներ էին դրվում, սա կարը թաքցնելու և կարասը ամրացնելու հին հնարք է: Ավարտուն տեսք ստանալուց հետո կարասները կցուցադրվեն «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանում: Երիտասարդ վերականգնողը վստահ է. գտնված երկու կարասները առանձնահատուկ տեղ են ունենալու արգելոց թանգարանում, քանի որ տվյալ ժամանակաշրջանը ներկայացնող այդ ձևի և չափսի կարասներ չկան թանգարանում: Նման կարասեր հանդիպում են Կարմիր բլուրի մինչուրարտական բնակավայրի, Դվինի երկաթեդարյան բնակատեղիի և Ծիծեռնակաբերդի երկաթեդարյան հնավայրի պեղումներից: panorama.am
հեղինակ`
Travel News

22 01 2016
հեղինակ`
Travel News

21 01 2016
հեղինակ`
Travel News
հեղինակ`
Travel News

20 01 2016
հեղինակ`
Travel News

19 01 2016
Skyscanner զբոսաշրջային սերվիսը անցկացրել է հետազոտություն և կազմել 2016թ.-ի հանգստի ամենաբյուջետային երկրների ցանկը: Զբոսաշրջիկների համար ամենահասանելին դարձել են Հնդկաստանը և Ինդոնեզիան: Երկու հոգու համար կպահանջվի ընդամենը 40 դոլար, իսկ չափազանց բյուջետային տուրիստների համար բավական կլինի ընդամենը 20 դոլարը այս երկրներից մեկում մեկ օր մնալու համար: Վիետնամում և Նեպալում հանգստանալ կարելի է 45 դոլարի առկայությամբ: Այս երկրներում երկտեղանի համարը կարժենա ընդամենը 5-8 դոլար: Լաոսում և Շրի Լանկայում պետք է մի փոքր ավել վճարել՝ 55-60 դոլար: Հյուրանոցում քնելը և սնվելը այս երկրներում վերոհիշյալ երկրներից երկու անգամ թանկ է: Բյուջետային հանգստի ցանկում հայտնվել են նաև Աբխազիան՝ 65 դոլար, Վրաստանը՝ 80 դոլար: Բյուջետային երկրների ցանկում է հայտնվել նաև Հայաստանը՝ 70 դոլար մեկ օրվա համար: Հայաստանում լիարժեք ճաշը կարժենա ընդամենը 3 դոլար, իսկ ոչ թանկարժեք հյուրանոց Երևանում կարելի է գտնել 30 դոլարով մեկ օրվա համար: Զբոսաշրջային սերվիսը նշում է, որ զարմանալի է, որ Հայաստանում հյուրընկալ բնակիչները կարող են հրավիրել զբոսաշրջիկներին իրենց տուն գիշերելու` առանց որևէ գումար պահանջելու: «Այդպիսին է բնիկ ազգաբնակչության մենթալիթեթը», — ավելացրել է Skyscanner-ը: Նշենք, որ ՀՀ Էկոնոմիկայի նախարարության տվյալներով, 2015թ.-ին կրճատվել է Հայաստան այցելած ռուսների թիվը 9%-ով և կազմել է 158 000 մարդ, սակայն ավելացել է այլ երկրներից զբոսաշրջիկների թիվը՝ Իրան-24,6%, Իրաք-84,5%, Կանադա-20%, ԱՄՆ-33,6%: rusarminfo.ru
հեղինակ`
Travel News




Բաններային գովազդ



✈️ Կայքի 15 ամենաշատ դիտված գրառումները



. Պատահական հայտարարությունների ընտրանի

Տեղադրել հայտարարություն


Մուտք համակարգ


Գրանցում

Գաղտնաբառի վերականգնում


Բաժանորդագրություն







  Սեղմեք թարմացնելու համար




Օգտակար