11

տարեկան ենք

1077

գրանցված օգտատեր

9830

գրառում այս պահին

>2500

այցելու օրը

X

📢 Գրանցվեք, կամ մուտք գործեք համակարգ՝
- գրառումներ կատարելու
- այլ գրառումների հեղինակներին հաղորդագրություն ուղարկելու
- հայտարարությունը բողոքելու, տարածելու, հիշելու
- այլ հնարավորություններ ստանալու համար:

 


Կրուիզներ > Հոդվածներ

Կրուիզային Blue Star Line ընկերությունը հայտարարել է, որ "Տիտանիկ-2"՝ հայտնի Տիտանիկ նավի կրկնօրինակը իր առաջին կրուիզն իրականացնելու է 2018թ.-ին: Ինչպես հաղորդում է Сruise Аrabia-ն, կրուիզի երթուղին փոխվել է: "Տիտանիկ-2"-ը ուղևորվելու է Չինաստանից Դուբայ: Blue Star Line ընկերության սեփականատեր, ավստրալիացի մագնատ Կլիվ Պալմերը 2013թ.-ին տեղեկացրել է Տիտանիկ նավի կրկնօրինակը ստեղծելու իր մտադրությունների մասին: Հայտարարվել էին նաև առաջին ուղևորության մասին որոշ տվյալներ: Հայտնի նավի կրկնօրինակը 2016թ.-ին սկսելու էր կրուիզը չինական նավահանգստից, սակայն օրերս պարզ դարձան ուղևորության նոր մանրամասներ: Կրուիզը սկսվելու է ոչ թե 2016թ.-ին, այլ 2018թ.-ին: Շքեղ նավը չի կրկնելու իր նախորդի երթուղին և չի ուղևորվելու Սաութհեմպթոնից Նյու-Յորք: Դրա փոխարեն նավը ուղևորվելու է Ցզյանսից Դուբայ: Պլանների փոփոխման պատճառը ողբերգության կրկնումից խուսափելը չէ, այլ Դուբայի բիզնեսմենների հետ կապերի ամրապնդման ցանկությունը: * Թարգմանումն ու խմբագրումը կատարված է Trip2.am-ի կողմից: Հոդվածն ամբողջական կամ մասնակի արտատպելիս` սույն էջին հղվելը պարտադիր է:
հեղինակ`
Travel News
հեղինակ`
Travel News
հեղինակ`
Travel News




Բաններային գովազդ

Տեղադրել հայտարարություն


Մուտք համակարգ


Գրանցում

Գաղտնաբառի վերականգնում


Բաժանորդագրություն







  Սեղմեք թարմացնելու համար




Օգտակար