10

տարեկան ենք

1108

գրանցված օգտատեր

9802

գրառում այս պահին

>2500

այցելու օրը

X

📢 Գրանցվեք, կամ մուտք գործեք համակարգ՝
- գրառումներ կատարելու
- այլ գրառումների հեղինակներին հաղորդագրություն ուղարկելու
- հայտարարությունը բողոքելու, տարածելու, հիշելու
- այլ հնարավորություններ ստանալու համար:

 


Հետաքրքիր է իմանալ > Օգտակար > Այլևայլք

Ժամանակակից աշխարհում անհնարին է կյանքը պատկերացնել առանց բջջային հաղորդակցության: Սակայն դրա համար պետք է վճարել, իսկ երբ ճանապարհորդում ես, ապա ակնհայտ է դառնում տարբեր երկրներում արժեքի տարբերությունը: *Իսպանիա - այստեղ բջջային հաղորդակցության համար ամսական վճարում են միջինը 34 դոլար: Այստեղ գործում են Orange, Movistar և Vodafone օպերատորները: *Բելգիա - գրեթե նույն իրավիճակն է նաև Բելգիայում՝ մոտ 35 դոլար: Այստեղ հայտնի են Proximus Base և Mobistar օպերատորները: *Նիդերլանդներ - 39 դոլար: *Նորվեգիա - 43 դոլար. Telenor Norway և TeliaSonera օպերատորներ: *Ֆրանսիա- 44 դոլար. Bouygues Telecom, Orange և SFR օպերատորներ: *Ավստրալիա - 45 դոլար. Vodafone, Telstra և Optus օպերատորներ: *Շվեյցարիա - 47 դոլար. Orange, Swisscom Mobile և Sunrise օպերատորներ: *ԱՄՆ - 49 դոլար: Այստեղ գործում են 30-ից ավելի օպերատորներ, սակայն առավել հայտնին է Verizon Wireless-ը: *Ճապոնիա - 54 դոլար. NTT DoCoMo , KDDI, Softbank Mobile, Willcom և EMOBILE օպերատորներ: *Կանադա - 55 դոլար. Rogers Wireless, Bell Wireless և Telus Mobility: *Թարգմանումն ու խմբագրումը կատարված է Trip2.am-ի կողմից: Հոդվածն ամբողջական կամ մասնակի արտատպելիս` սույն էջին հղվելը պարտադիր է:
հեղինակ`
Travel News
Հյուրանոցները ներդնում են միլիոնավոր դոլարներ՝ ստեղծում են նոր ծառայություններ, բարելավում են հները, կառուցում են շքեղ Սպա-կենտրոններ, սակայն զբոսաշրջիկներին այդքան էլ շատ բան հարկավոր չէ: 2015 Hotel Pet Peeves Survey-ը հարցում է անցկացրել և բացահայտել, որ անընդհատ ճանապարհորդող զբոսաշրջիկներին հարկավոր է երկու բան՝ ինտերնետ և սենյակների մաքրություն: Բացի դրանից հյուրանոցներում պետք է բարելավվի լուսավորությունը և ավելանա էլեկտրական վարդակների թիվը: Սրանք են այն գլխավոր խնդիրները, որոնք հուզում են զբոսաշրջիկներին: Դրանից հետո գալիս են մյուս խնդիրները՝ աղմուկ, օդորակիչի առկայություն, տաք ջուր, փափուկ բարձեր և մաքուր օդ: Որպես եզրահանգում կարելի է նշել, որ զբոսաշրջիկները չեն պահանջում ոսկե ուտեստներ և շքեղ դեկորացիաներ, նրանց անհրաժեշտ է միայն մաքուր սենյակ, որտեղ կարելի է լռության մեջ աշխատել: * Թարգմանումն ու խմբագրումը կատարված է Trip2.am-ի կողմից: Հոդվածն ամբողջական կամ մասնակի արտատպելիս` սույն էջին հղվելը պարտադիր է:
հեղինակ`
Travel News
Հանգստի ժամանակ սելֆիների ձողեր օգտագործող զբոսաշրջիկները հաճախ դառնում են գողերի զոհ: Հանցագործները խլում են սմարթֆոնը մոնոպոդից և փախչում: Բրիտանացի մի քանի զբոսաշրջիկներ այս կերպ զրկվել են իրենց սմարթֆոններից: Ապահովագրական ընկերությունները նրանց գումար չեն տրամադրել՝ պատճառաբանելով, որ նրանք անփույթ են գտնվել և սմարթֆոնները անապահով դիրքով են դրել, ինչի պատճառով դրանք գողացվել են: Մասնագետները խորհուրդ են տալիս օգտագործել կեռիկ ունեցող մոնոպոդներ, որոնք ամրացվում են ձեռքին: Այսպիսով հանցագործին ավելի դժվար կլինի գողություն կատարել: Զբոսաշրջիկներին խորհուրդ է տրվում չթուլանալ. չօգտագործել սելֆիի ձողեր մթության մեջ, ինչպես նաև մարդաշատ վայրերում կամ անմարդաբնակ փողոցներում: Պետք է հիշել, որ գողերը հիմնականում այն վայրերում են, որտեղ շատ զբոսաշրջիկներ կան և նրանք գործում են խմբերով: * Թարգմանումն ու խմբագրումը կատարված է Trip2.am-ի կողմից: Հոդվածն ամբողջական կամ մասնակի արտատպելիս` սույն էջին հղվելը պարտադիր է:
հեղինակ`
Travel News
հեղինակ`
Travel News
հեղինակ`
Travel News
Հանգիստը խանգարող ամենաանտանելի մարդկանց վարկանիշային աղյուսակը գլխավորում են ուտեստը լուսանկարող ինստագրամերները, ովքեր շրջանցել են հեռախոսային բարձր ձայն ունեցող խաղեր խաղացող երեխաներին և մոնոպոդներով սելֆի անող մարդկանց: Բրիտանական տուրօպերատորներից մեկի կողմից կատարված հետազոտությունը ցույց է տվել ամենաանտանելի պահվածքի տիպերը: - Խելահեղ ինստագրամերները, ովքեր անընդհատ լուսանկարում են իրենց ուտելիքը ուտելուց առաջ, նյարդայնացնում են զբոսաշրջիկների 32%-ին: - Գրեթե այդքանն էլ (31%) նյարդայնանում են համակարգչային աղմկահարույց խաղեր խաղացող երեխաներից: - Սելֆիի ձող ունեցողները դուր չեն գալիս զբոսաշրջիկների 28%-ին: - Եվս 21%-ն էլ բողոքվում են այն մարդկանցից, ովքեր հեռախոսները իրենց ձեռքն են վերցնում ինքնաթիռի՝ երկրից պոկվելու պահին: - Մեկ անգամ հանդիպած մարդկանց Facebook սոցկայքում ընկերների ցանկում ավելացնողները նյարդայնացնում են զբոսաշրջիկների 11%-ին: * Թարգմանումն ու խմբագրումը կատարված է Trip2.am-ի կողմից: Հոդվածն ամբողջական կամ մասնակի արտատպելիս` սույն էջին հղվելը պարտադիր է:
հեղինակ`
Travel News
հեղինակ`
Travel News
հեղինակ`
Travel News
հեղինակ`
Travel News
հեղինակ`
admin
Համաձայն EC Regulation 261/2004, եթե ձեր թռիչքը Եվրոպայում ավիաընկերության մեղքով հետաձգվում է երեք ժամից ավել, դուք կարող եք ստանալ 250-ից 300 եվրո (կախված է հեռավորությունից) և ստանալ այդ գումարը ոչ թե «մղոնների» տեսքով զեղչի քարտի վրա, այլ՝ կանխիկ: Պետք է միայն հաշվի առնել, որ եղանակի կամ գործադուլների պատճառով թռիչքների հետաձգումը չի փոխհատուցվում: Եվ օրենքը ուժի մեջ է միայն եվրոպական ավիաընկերությունների համար և այն թռիչքների, որոնք սկսվում և ավարտվում են ԵՄ պետությունների, ինչպես նաև Իսլանդիայի, Նորվեգիայի և Շվեյցարիայի օդանավակայաններում: ԱՄՆ-ում տուգանքը սկսում է գործել երկու ժամ հետո, իսկ փոխհատուցումը հաշվարկվում է տոմսի արժեքի հիման վրա, և կարող եք ստանալ արժեքի 200-400%-ը: Եթե դուք գտնվում եք ամերիկյան հողի վրա կանգնած ինքնաթիռում և թռիչքը հետաձգվում է երեք (ներքին) կամ չորս (միջազգային) ժամով, դուք կարող եք պահանջել դուրս թողնել ձեզ, ինչպես նաև վերադարձնել ձեր ուղեբեռը: Արդեն երկու ժամ սպասելուց հետո ձեզ պարտավոր են կերակրել և խմիչք տրամադրել, ինչպես նաև կես ժամը մեկ տեղեկացնել, թե ինչ է կատարվում: Ցավոք, ԵՄ-ում այդպիսի խիստ օրենքներ չկան, կան միայն ընդհանուր երաշխիքներ: * Թարգմանումն ու խմբագրումը կատարված է Trip2.am-ի կողմից: Հոդվածն ամբողջական կամ մասնակի արտատպելիս` սույն էջին հղվելը պարտադիր է:
հեղինակ`
admin
հեղինակ`
admin
Զբոսաշրջիկների մեծամասնությունը ճանապարհորդության մեկնելիս օդանավակայանում փորձում է զերծ մնալ հսկողություն իրականացնող ծառայությունների հետ ցանկացած տեսակի խնդիրներից և մանրազնին ստուգում է իր ուղեբեռը, որպեսզի չլինեն տեղափոխելու համար արգելված իրեր: Սակայն որոշ ուղևորներ, կանխամտածված կամ միամտաբար, արտասովոր ու արգելված իրեր են վերցնում իրենց հետ: Ներքևում ներկայացված է Amazing Buz պորտալի կազմած ցուցակը, որը ներառում է ուղևորների մոտ հայտնաբերված 7 ամենատարօրինակ իրերը. 1. Հաշմանդամի սայլակին նստած մահացած ծեր ուղևոր; 2. Ներքնազգեստի մեջ Լորի տեսակի կենդանի կապիկներ; 3. Բերանում թաքցրած շերեփուկներ; 4. Համբուրգերի տեսքով քողարկված կրիա; 5. Մարդու գանգ և ատամներ; 6. Մարդու գլուխ; 7. Վագրի խրտվիլակ: * Թարգմանումն ու խմբագրումը կատարված է Trip2.am-ի կողմից: Հոդվածն ամբողջական կամ մասնակի արտատպելիս` սույն էջին հղվելը պարտադիր է:
հեղինակ`
admin
Ամբողջ աշխարհի հյուրանոցների աշխատակիցները միշտ հաճույքով են կիսվում որոշ հյուրերի քմահաճույքների վերաբերյալ պատմություններով: Այսպիսով, Travelodge տուրիստական պորտալի լրագրողները օնլայն հարցում են անցկացրել, որպեսզի կարողանան կազմել ամենատարօրինակ իրերի ցուցակը, որոնք ճանապարհորդները երբևիցե մոռացել են իրենց համարներում: Պատասխանները շատ հետաքրքրաշարժ են եղել. ամուսնական մատանիներ, սարդեր, ճագարներ, ապակե աչքեր: Սակայն հյուրերի թողած արտառոց իրերի վերջնական ցուցակի մեջ են մտել հետևյալները՝ 1. կատուներով տուփ; 2. 30 000 $ գումարով պայուսակ; 3. Աբրահամ Լինկոլնի հագուստով այծ; 4. շնաձուկ լոգարանում; 5. 18 ամսական երեխա; 6. կրծքի իմպլանտներ; 7. 75 000 փափուկ խաղալիք արջուկներ; 8. ոսկուց ատամնաշար; 9. իրական չափսերի կմախք; 10. Գոդրիկ Գրիֆֆինդորի թուրը "Հարրի Փոթեր" ֆիլմաշարից: * Թարգմանումն ու խմբագրումը կատարված է Trip2.am-ի կողմից: Հոդվածն ամբողջական կամ մասնակի արտատպելիս` սույն էջին հղվելը պարտադիր է:
հեղինակ`
admin
Տուրիստական ընկերությունները Հայաստանի Հանրապետությունում (Тур агентства Армении) ծավալում են բազմապրոֆիլ գործունեություն` զարգացնելով արտագնա և ներգնա տուրիզմը: Տնտեսության հարաճուն ընթացքը մեծ խթան է հանդիսանում երկրում տուրիզմի զարգացմանը, ներգնա տուրիզմի շրջանակներում հյուրանոցների ինֆրակառուցվածքի ընդլայնման պահանջ է առաջանում: Հայաստանյան 4, 5 աստղ հյուրանոցներում ապասարկումը միշտ չէ, որ համապատասխանում է միջազգային չափորոշիչներին: Սակայն մասնագետների հաճախակի գործուղումները և փորձի փոխանակումը ժամանակի ընթացքում կհարթեն զբոսաշրջության ոլորտում ծառացած թերությունները: Արտագնա տուրիզմում Հայաստանի տուրիստական գործակալությունները ոչ պակաս ակտիվ են, քանի որ մի քանի ուղղություններ մեր հայրենակիցների մոտ նախընտրելի են մեր երկրի առողջարաններում հանգստանալուց: Գախտնիք չէ, որ, օրինակ, ամռանը Վրաստանի Քոբուլեթի և Ուռեկի շրջաններում ծովափնյա հանգիստը շատ ավելի մատչելի է մեր Սևանի ափին հանգիստն անցկացնելուց: Զբոսաշրջիկների մեծ հոսք է դիտվում դեպի Թուրքիա և Արաբական Միացյալ Էմիրություններ (Dubai tours): Այս պետությունները հանգստի համեմատաբար ցածր գնով առաջարկում են ծառայությունների մեծ փաթեթ: շարունակելի
հեղինակ`
admin




Բաններային գովազդ



✈️ Կայքի 15 ամենաշատ դիտված գրառումները



. Պատահական հայտարարությունների ընտրանի

Տեղադրել հայտարարություն


Մուտք համակարգ


Գրանցում

Գաղտնաբառի վերականգնում


Բաժանորդագրություն







  Սեղմեք թարմացնելու համար




Օգտակար