10

տարեկան ենք

930

գրանցված օգտատեր

9803

գրառում այս պահին

>2500

այցելու օրը

X

📢 Գրանցվեք, կամ մուտք գործեք համակարգ՝
- գրառումներ կատարելու
- այլ գրառումների հեղինակներին հաղորդագրություն ուղարկելու
- հայտարարությունը բողոքելու, տարածելու, հիշելու
- այլ հնարավորություններ ստանալու համար:

 


Տուրերի կատալոգ > Ներքին տուրիզմ/Ներգնա

Օգոստոսի 31-ին ArmLand զբոսաշրջային ընկերությունը հերթական անգամ կուղևորվի Լոռու մարզ: Այս անգամ կայցելենք Լոռվա մարզի չնաշխարհիկ վայրերից մեկը` Թռչկանի ջրվեժը: Այս ջրվեժը հեքիաթային տպավորություններ արթնացնող հրաշք բնական հուշարձան է, որը գտնվում է Փամբակի վտակ Չիչխան գետի վրա և ունի 23,5մ բարձրություն: Ամառվա տապից խուսափելու համար կլողանք գետում և կհիանանք տեղի բնությամբ: Մեր արշավի ընթացքում կայցելենք նաև եկեղեցական համալիրներ, որոնք իրենց պատմությամբ անմոռանալի կդարձնեն մեր երթուղին: Կայցելենք Գոգարանի 4-րդ դարում կառուցված Սուրբ Աստվածածին եկեղեցին, Սարահարթ գյուղի Սուրբ Փրկիչ եկեղեցին` կառուված 1903թ-ին և Շիրակամուտ գյուղում գտնվող Չիչխանի 7-րդ դարի վանքը: Արշավի, թերևս, ամենատպավորիչ պահերից մեկը կլինի նաև այն, որ Շիրակամուտ գյուղից Թռչկանի ջրվեժ ճանապարհը կհետևենք բեռնատար մեքենայի միջից` շարժվելով դեպի ջրվեժը: Խորհուրդ ենք տալիս ձեզ հետ վերցնել լողազգեստ , ամառային ակնոցներ և լավ տրամադրություն :)))) Մասնակցության արժեքը 5000 դրամ (գինը ներառում է գիդ-էքսկուրսավարի, բարձրակարգ տրանսպորտի և բեռնատարի ծառայություները)։ Ցանկացության դեպքում խնդրվում է մասնակցությունը հաստատել մինչև օգոստոսի -29ը, և նախապես զանգահարել ու գրանցվել հետևյալ հեռախոսահամարով` 055 817788: Հանդիպում ենք Հանրապետության հրապարակում` շատրվաների դիմաց, ժամը 08:00 -ին։ Հարգանքներով` Armland զբոսաշրջային կազմակերպությունը ֆեյսբուքյան էջ: https://www.facebook.com/Armland.am Ֆեյսբուքյան խումբ:https://www.facebook.com/groups/extremeclub
հեղինակ`
Արտյոմ
Օգոստոսի 30-ին ArmLand զբոսաշրջային ընկերությունը ուղևորվում է Սյունյաց աշխարհ` այցելելու Սյունիքի երեք հրաշքները` Քարահունջը, Տաթևն ու խնձորեսկը: Մեր երթուղու առաջին կանգառը կլինի Խանձորեսկում, որտեղ մենք կտեսնենք բնության կողմից կերտված հեքիաթային ձորահովիտները, ժայռերն ու լեռնաբազուկները: Այստեղ մենք կանցնենք 160 մետր երկարություն ունեցող ճոճվող կամրջի վրայով, որը միացնում է հին և նոր Գորիսները: Մեր երկրորդ կանգառը կլինի Տաթևում, որն այցելելու համար, աշխարհի ամենաեկար ճոպանուղու օգնությամբ կանցնենք հսկայական ձորի վրայով, ևս մեկ անգամ հիանալով Սյունիքի գեղեցկությամբ: Որոշ ժամանակ անցկացնելով 9-րդ դարում կառուցված Տաթևի վանական համալիրում` կտեղեկանանք վանքի պատմությանն և դրա շուրջը պտտվող լեգենդներին: Մեր վերջին կանգառը կլինի Քարահունջը կամ Զորաց քարերը` աշխարհի ամենահին աստղադիտարանը, որի թվագրությունը հասնում է մինչև մթա 6-5-րդ հազարամյակները: Մասնակցության արժեքը 8000 դրամ (գինը ներառում է գիդ-էքսկուրսավարի և բարձրակարգ տրանսպորտի ծառայություները)։ Ցանկացության դեպքում խնդրվում է մասնակցությունը հաստատել մինչև օգոստոսի -29ը, և նախապես զանգահարել ու գրանցվել հետևյալ հեռախոսահամարով` 055 817788: Հանդիպում ենք Հանրապետության հրապարակում` շատրվաների դիմաց, ժամը 07:00 -ին։ Հարգանքներով` Armland զբոսաշրջային կազմակերպությունը ֆեյսբուքյան էջ: https://www.facebook.com/Armland.am Ֆեյսբուքյան խումբ:https://www.facebook.com/groups/extremeclub/
հեղինակ`
Արտյոմ
Օգոստոսի 17-ին Armland-ի և Զարգացում Հասարակական Կազմակերպության հետ կիրականացնենք <<Ճանաչիր հայրենիքդ նախաձեռնություն>> ծրագիրը: Միասին մեր ճանապարհը կուղղենք դեպի Հայաստանի ամենահեքիաթային վայրը` Լոռու մարզի դենդրոպարկը, որը տեղակայված է Գյուլագարակ գյուղում: Այստեղ մենք կտեսնենք աշխարհի տարբեր վայրերից բերված ծառատեսակներ` Վրաստանից, Գերմանիայից, Պորտուգալիայից, ԱՄՆ-ից, Հեռավոր Արևելքից և այլն: Դենդրոպարկում հատկապես ուշագրավ է կալիֆորնիական երիտասարդ սեքվոյան, որի բարձրությունը մի քանի հարյուր տավա ընթացքում կարող է հասնել մինչև հարյուր մետր և ավելի: Վայելելով բնության ներկայությունը` մենք մեր ուղին կշարունակենք դեպի նույն գյուղում տեղակայված միջնադարյան երեք եկեղեցիները, կառուցված 12-րդ, 14-րդ և 16-րդ դարերում: Միջնադարյան ուղին կշարունակվի դեպի պատմական Լոռե Բերդը, որը տեղակայված է Ձորագետի և դրա վտակ Միսխանյանի միջև: Բերդը կառուցվել է Դավիթ Անհողինի կողմից 1005-1020 թթ-ին: 1065 թ-ին Լոռին դարձել է Կյուրիկյանների մայրաքաղաքը և եղել է Միջնադարյան Հայաստանի արհեստագործական խոշոր շրջաններից մեկը` առևտրական կապեր հաստատելով ժամանակի ամենահզոր քաղաքների հետ: Այս Քաղաքի առաջին պարսպի մեջ պարփակված տարածությունը /մոտ 9 հա/ միջնաբերդի դեր է կատարել: Զգալով տեղի պատմական շունչը, կտեսնենք դեռևս 10-րդ դարում Միսխանյան գետի վրա կառուցված քարե կամարակապ կամուրջը: Այսպիսով ավարտելով մեր էքսկուրսիոն օրը, տպավորություններով լի կվերադառնանք Երևան: Մասնակցության արժեքը 5000 դրամ (գինը ներառում է գիդ-էքսկուրսավարի և բարձրակարգ տրանսպորտի ծառայություները)։ Ցանկացության դեպքում խնդրվում է մասնակցությունը հաստատել մինչև օգոստոսի -15ը, և նախապես զանգահարել ու գրանցվել հետևյալ հեռախոսահամարով` 055 817788: Հանդիպում ենք Հանրապետության հրապարակում` շատրվաների դիմաց, ժամը 08:00 -ին։ Հարգանքներով` Armland զբոսաշրջային կազմակերպությունը ֆեյսբուքյան էջ: https://www.facebook.com/Armland.am Ֆեյսբուքյան խումբ:https://www.facebook.com/groups/extremeclub/
հեղինակ`
Արտյոմ
հեղինակ`
Արտյոմ
հեղինակ`
Արտյոմ
Օգոստոսի 10-ին, ArmLand զբոսաշրջային կազմակերպությունը, սիրով հրավիրում է բոլորին մասնակցելու քայլարշավիՙ դեպի բնության հրաշք Լաստիվեր: Քայլարշավը կսկսվի Ենոքավան գյուղից, որի ընթացքում կանցնենք բնության հեքիաթային վայրերով, զառիվայր և զառիվեր անտառածածկ կիրճերով ու արահետներով: Մեր արշավն իր բնույթով կլինի արկածային, քանի որ այցելելու ենք Լաստիվերի երկհարկանի քարանձավը` լի խորաքանդակներով և հարթաքանդակներով, ապա մեր երթուղին կշարունակվի դեպի բնության ստեղծագործություն` Կասկադ ջրվեժը: Ընդհանուր քայլարշավի երկարությունը կկազմի 7 կմ: Մասնակցության արժեքը 5500 դրամ (գինը ներառում է Լաստիվերի մուտքի տոմսը, ուղեկցորդի և բարձրակարգ տրանսպորտի ծառայություները)։ Ցանկացության դեպքում խնդրվում է մասնակցությունը հաստատել մինչև օգոստոսի -8ը, և նախապես զանգահարել ու գրանցվել հետևյալ հեռախոսահամարով` 055 817788: Հանդիպում ենք Հանրապետության հրապարակում` շատրվաների դիմաց, ժամը 08:00 -ին։ Հարգանքներով` Armland զբոսաշրջային կազմակերպությունը ֆեյսբուքյան էջ: https://www.facebook.com/Armland.am Ֆեյսբուքյան խումբ:https://www.facebook.com/groups/extremeclub/
հեղինակ`
Արտյոմ
Օգոստոսի 2-ին կուղևորվենք դեպի բնության հրաշք Լաստիվեր: Քայլարշավը կսկսվի Ենոքավան գյուղից, որի ընթացքում կանցնենք բնության հեքիաթային վայրերով, զառիվայր և զառիվեր անտառածածկ կիրճերով ու արահետներով: Մեր արշավն իր բնույթով կլինի արկածային, քանի որ այցելելու ենք Լաստիվերի երկհարկանի քարանձավը` լի խորաքանդակներով և հարթաքանդակներով, ապա մեր երթուղին կշարունակվի դեպի բնության ստեղծագործություն` Կասկադ ջրվեժը: Ընդհանուր քայլարշավի երկարությունը կկազմի 7 կմ: Մասնակցության արժեքը 5500 դրամ (գինը ներառում է ուղեկցորդի և բարձրակարգ տրանսպորտի ծառայություները)։ Ցանկացության դեպքում խնդրվում է մասնակցությունը հաստատել մինչև հուլիսի 31-ը, և նախապես զանգահարել ու գրանցվել հետևյալ հեռախոսահամարով` 055 817788: Հանդիպում ենք Հանրապետության հրապարակում` շատրվաների դիմաց, ժամը 08:30 -ին։ Հարգանքներով` Armland զբոսաշրջային ընկերություն ֆեյսբուքյան էջ: https://www.facebook.com/Armland.am Ֆեյսբուքյան խումբ:https://www.facebook.com/groups/extremeclub/
հեղինակ`
Արտյոմ
հեղինակ`
Արտյոմ
հեղինակ`
Tereza
հեղինակ`
Arara Tour
հեղինակ`
ANRIVA-TOUR




Բաններային գովազդ



✈️ Կայքի 15 ամենաշատ դիտված գրառումները



. Պատահական հայտարարությունների ընտրանի

Տեղադրել հայտարարություն


Մուտք համակարգ


Գրանցում

Գաղտնաբառի վերականգնում


Բաժանորդագրություն







  Սեղմեք թարմացնելու համար




Օգտակար