10

տարեկան ենք

950

գրանցված օգտատեր

9803

գրառում այս պահին

>2500

այցելու օրը

X

📢 Գրանցվեք, կամ մուտք գործեք համակարգ՝
- գրառումներ կատարելու
- այլ գրառումների հեղինակներին հաղորդագրություն ուղարկելու
- հայտարարությունը բողոքելու, տարածելու, հիշելու
- այլ հնարավորություններ ստանալու համար:

 


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՈՒՐԻՍՏԱԿԱՆ ԱՆՑՈՒԴԱՐՁԸ > Այլևայլք

հեղինակ`
Travel News
հեղինակ`
Travel News
հեղինակ`
Travel News
հեղինակ`
Travel News
հեղինակ`
Travel News
հեղինակ`
Travel News
2016 թ-ի օգոստոսի 7-ին ժամը 11:00-ին Սիսիանի տարածաշրջանի Աշոտավան համայնքի գեղատեսիլ բնության գրկում տեղի կունենա «Հյուրասիրում են սյունեցիները» խորագրով «Մալինայի փառատոն» միջոցառումը: Աշոտավանի հյուրասեր համայնքը կազմակերպելու է ազնվամորու, գաթայի, ազգային այլ ուտեստների հյուրասիրություն: Միջոցառումը ուղեկցվելու է ժողովրդական երգ-երաժշտությամբ ու ազգային պարերով: Այցելուների և գյուղացիների համար կկազմակերպվեն մրցույթներ, կտրվեն մրցանակներ «Լավագույն ձևավորում», «Ամենամեծ ազնվամորու արտադրող», «Ազնվամորու լավագույն ուտեստ» և այլ անվանակարգերում: Այցելուները հնարավորություն կունենան այդ պահին կամ տվյալների փոխանակման դեպքում՝ նաև միջոցառումից հետո, անմիջապես գյուղացուց գնել ազնվամորի և այլ գյուղմթերքներ:  Ձեր մասնակցությունը կաջակցի ազնվամորու արժեշղթայի կայուն զարգացմանը տարածաշրջանում՝ նպաստելով գյուղական համայնքների տնտեսական հզորացմանը:
հեղինակ`
Travel News
հեղինակ`
Travel News
«Երևանյան ամառ 2016» եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակում հուլիսի 16-ին` ժամը 18.00-ից Կարապի լճում կմեկնարկի «Ձմերուկի» ամենամյա դարձած արդեն 4-րդ փառատոնը, հաղորդում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։ Ձմերուկի սիրահարներից բացի, միջոցառումը համախմբելու է քարվինգի մասնագետներին. փառատոնին մասնակից ընկերությունները կառաջարկեն ձմերուկի մատուցման ու ձևավորման յուրօրինակ տարբերակներ, որոնցից լավագույնների հեղինակները կպարգևատրվեն: Փառատոնը կուղեկցվի համերգային ծրագրով` հայտնի ու սիրված երգիչ-երգչուհիների մասնակցությամբ: Համաքաղաքացիներին ու մայրաքաղաքի հյուրերի համար կկազմակերպվի նաև ձմերուկի հյուրասիրություն՝ շոու բիզնեսի ներկայացուցիչների կողմից: Միջոցառման ընթացքում կանցկացվեն նաև խաղ-մրցութներ: Հաղթողները Երևաի քաղաքապետարանի և գործընկեր կազմակերպությունների կողմից կպարգևատրվեն: Կամփոփվեն նաև նախապես հայտարարված լուսանկարների մրցույթի արդյունքները: «Ի դեպ, ամենամեծ ձմերուկով փառատոնին ներկայացած մասնակիցը ևս կարժանանա հատուկ մրցանակի», – նշվում է հաղորդագրության մեջ։
հեղինակ`
Travel News
հեղինակ`
Travel News
Հուլիսի 11-ին ամբողջ աշխարհը տոնում է շոկոլադի միջազգային օրը։ Տոնը սիրված է նաև հայ քաղցրակերների կողմից: Ահա այս տարի առաջին անգամ տոնը նշվելու է Երևանում:  DAWG Factory-ի հիմնադիր Ջոն Մկրտչյանի գլխում ծագած գաղափարն իրագործելու համար The LOFT ակումբի քաղցրակեր թիմը որոշել է բաց չթողնել այս համեղ առիթը և կազմակերպել շոկոլադի ամենամյա փառատոն-էքսպոն, որը միտում ունի տարվա մեջ գոնե մեկ օր բացահայտել Երևանի շոկոլադասերներին։ Choco Fest-ն անցկացվելու է հուլիսի 11-ին ժամը 15.00-19.00-ին Մոսկովյան 3 հասցեում գտնվող The LOFT ակումբում: Choco Fest-ը հրավիրում է բոլոր հայ արտադրողներին, շոկոլադ ներմուծողներին և նույնիսկ տնային պայմաններում շոկոլադ պատրաստող անձանց` եթե ցանկություն կա. -ներկայացնել արտադրանքը լայն լսարանի -ընդլայնել սպառողների ցանկը -գովազդել ընկերությունը -հանրայնացնել արտադրանքի տեսականին -և ծանոթանալ մրցակիցների հետ Մուտքն անվճար է բոլորի համար: Գրանցումն արդեն ավարտված է: Գրանցվողների մասին պաշտոնական տեղեկություն կհրապարակվի շատ շուտով Choco Fest-ի ֆեյսբուքյան էջում: Ի դեպ, բացի շոկոլադից լինելու է նաև խմիչքի հյուրասիրություն, որի մասին նորից առավել պաշտոնական ձևաչափով կհաղորդվի Choco Fest-ի ֆեյսբուքյան էջում։ The LOFT-ի թիմը վստահեցնում է, որ այդ օրը շատ համեղ և անակնկալներով է անցնելու:
հեղինակ`
Travel News
Մեկ տարի առաջ «Դիջիթըլ Փոմըգրանեթ» ընկերությունը թողարկեց Գյումրի քաղաքի «Քայլարշավ Գյումրիում»` տուրիստական նախագծի հավելվածը: Visit Gyumri հավելվածը Գյումրիի մասին տուրիստական ինֆորմացիա ստանալու հիմնական աղբյուրն է։ Այն նախագծված է iOS  եւ Android համակարգերով աշխատող հեռախոսների համար։ Բացի կարեւոր եւ ճշգրիտ ինֆորմացիայի եւ լուսանկարների տրամադրումից, հավելվածը նաև առաջարկում է քայլարշավ քաղաքում՝ առանց գիդի ուղեկցության, նախագծված ճանապարհով, օնլայն եւ օֆլայն քարտեզներով։ Բացի այդ օգտվողը նաև հնարավորություն կունենա ստեղծել իր անձնական տուրը եւ շարժվել այդ տուրով քարտեզների եւ ուղղությունները հուշող տեխնոլոգիաների միջոցով։ Քաղաքի ընտրությունը պատահական չէ: Գյումրիի մասին շատ դժվար է ընդհանրական տեղեկատվություն գտնել մեկ վայրում՝ նամանավանդ տարբեր լեզուներով։ Տուրիստներին պետք է բազմալեզու ինֆորմացիա։ Հենց այս խնդիրները լուծելու համար էլ ստեղծվել է հավելվածը։ Հավելվածի հեղինակը Դիջիթըլ Փոմըգրանեթ ընկերության Գյումրիի թիմն է: Գաղափարը տեսանելի դարձնելու հարցում կազմակերպությանն աջակցել են  Գյումրու քաղաքապետարանը, տուրիստական եւ մշակութային ենթակառուցվածքները, Շիրակի հանրային հեռուստաընկերության Երիտասարդական Նախաձեռնությունների կենտրոնը, Կումայրի արգելոց թանգարանը եւ մի շարք այլ կազմակերպությունները եւ անհատներ: Հավելվածն այժմ գործում է հայերեն, ռուսերեն եւ անգլերեն տարբերակներով՝ տեքստերով եւ աուդիո նյութերով։ Ապագայում նախատեսվում են նաև ֆրանսերեն, իսպաներեն, չինարեն և իտալերեն տարբերակները: «Դիջիթըլ Փոմըգրանեթ» ընկերությունը նախատեսում է ստեղծել նմանատիպ հավելվածներ Հայաստանի և աշխարհի այլ քաղաքների մասին ևս:
հեղինակ`
Travel News
Սեպտեմբերի տասին Սանահինի Քարե կամրջի մոտակայքում տեղի է ունենալու Հատապտղի փառատոն: Տարածաշրջանին հարակից անտառների հատապտուղների առատությունը, Լոռվա բնաշխարհի բարիքների յուրահատուկ համով ու հոտով գայթակղիչ և հետաքրքրաշարժ լինելը հենց որոշիչ է եղել տեղանքի ընտրության հարցում: Այդ ընտրությունը նպատակ ունի հանրահռչակ դարձնել և պատմամշակութային այցելությունների ցանկի մեջ ընդգրկել քաղաքի այդ հատվածում առկա մշակութային ժառանգությունը, մասնավորապես՝ Քարե կամուրջը: Փառատոնը կազմակերպում է «Նոր Ալավերդի» հասարակական կազմակերպությունը՝ Ալավերդու քաղաքապետարանի ֆինանսական օժանդակությամբ: Փառատոնի ժամանակ նախատեսվում են անցկացնել տարբեր միջոցառումներ՝ ժողովրդական երգի, ժողգործիքների կատարումներ, տեղի փայտամշակման աշխատանքների, գոբելենների, գորգերի, նկարների ցուցադրություն:  Փառատոնի ժամանակ ներկայացվելու են նաև արվեստի տարբեր ճյուղերի ամենամյա ձեռքբերումները: Փառատոնն ուղեկցվելու է Յարխուշտա, Լորկե, Կարնո Քոչարի և ազգագրական այլ պարերով: Փառատոնի մուտքն ազատ է. մասնակցել կարող են բոլոր ցանկացողները:
հեղինակ`
Travel News
2016թ.-ի հուլիսի 2-ին Ենոքավան գյուղի մոտակայքում՝«Apaga Resort» հանգստյան գոտու տարածքում արդեն երկրորդ անգամ տեղի կունենա փառատոն, որը նվիրված է լինելու խոտաբույսերին: Հայաստանն աշխարհում առաջին տեղերից մեկն է զբաղեցնում՝ տարածքի մեկ միավորին բաժին հասնող բույսերի տեսակների քանակով՝ ավելի քան 100 տեսակ՝ 1 քառակուսի մետրի վրա: Հանրապետության բուսականության բազմազանությունը պայմանավորված է բարդ ռելիեֆի առկայությամբ, բնակլիմայական պայմանների զանազանությամբ, աշխարհագրական դիրքով և բնական միջավայրի ու լանդշաֆտային գոտիների զարգացման առանձնահատկություններով: Հունիս-հուլիս ամիսներին Ենոքավանը հարուստ է բաձրլեռնային բուսականության բազմազանությամբ և շատ գեղեցիկ բարձր լեռնային մարգագետիններով: Հենց դրանով էլ պայմանավորվել է փառատոնի տեղանքի ընտրությունը: Իրականացնում է Ենոքավանի զարգացման հիմնադրամը: Այն անցկացվելու է «Ապագա» ակտիվ հանգստի ակումբի տարածքում: Կազմակերպիչներն են նկարիչ-դիզայներ և ռեժիսոր-մուլտիպլիկատոր Աննա Քոլոզյանը, ընտանեկան ստեղծագործական նախագծերի հեղինակ («Նռանսերմեր», «Այբբենգիմ» եւ այլն), հոգեբան Գայանե Ազարյանը և «Ապագա» նախագծի համահիմնադիր Իրինա Չիբուխչյանը: Խոտաբույսերի փառատոնի ժամանակ անցկացվելու են տարբեր միջոցառումներ, այդ թվում խոտից արտ-օբյեկտների ստեղծում, թատերականացված ներկայացումներ և պերֆորմանսներ, երաժշտական-պարային ծրագիր, հուշանվերների և էկոլոգիապես մաքուր մթերքների՝ մրգերի, բանջարեղենի, վայրի խոտաբույսերի և դեղաբույսերի տոնավաճառ (մասնակիցները կարող են ձեռք բերել մոտակա գյուղերի բնակիչների բերած ապրանքը և մասնակցել համտեսին): Փառատոնի ժամանակ անցկացվելու են նաև խոհարարական վարպետաց դասեր, որոնց համար նույնպես որպես բաղադրիչ կծառայեն զանազան խոտերը: Նախատեսվում են նաև հանդիպումներ տարբեր ոլորտների մասնագետների հետ (փառատոնի մասնակիցները կարող են ավելին իմանալ դեղաբույսերի և դրանց գործնական կիրառման մասին); Միջոցառումները հնարավորություն կտան զբոսաշրջիկներին առաջարկել ավելի ընդգրկուն ծրագիր, որով թույլ կտան վերջիններիս ավելի լավ պատկերացում կազմել Հայաստանի մասին՝ ստեղծելով դրական էմոցիոնալ ֆոն և Հայաստան վերադառնալու ցանկություն: Փառատոնի կազմակերպման հարցում Ենոքավանի զարգացման հիմնադրամին աջակցում են նաև Տավուշի մարզպետարանը և իշխանության այլ ներկայացուցիչներ: Ֆինանսավորումը իրականացնում է փառատոնի կազմկոմիտեի կողմից: Փառատոնի մուտքն ազատ է: Կարող է մասնակցել յուրաքանչյուրը, ով ցանկանում է:
հեղինակ`
Travel News
Yerevan Color Run-ը ձեր կյանքի ամենաուրախ և զվարթ հինգ կիլոմետրերն են: Սա վազք-զվարճանք է, որը կազմակերպվում է աշխարհի շատ երկրներում՝ ներառյալ Ռուսաստանը, ԱՄՆ, Ավստրալիա, Բրազիլիա, Կանադա, Չիլի, Չինաստան, և 2015թ.-ից այն արդեն հասել է Հայաստան: Սա միջոցառում է, որը դարձնում է մարդկանց երջանիկ: Սա վազք է, որտեղ տարիքը և սպորտային պատրաստվածությունը նշանակություն չունի: Պատվիրել տոմս – runarmenia.org ------------------------------------------------------------------------- Միջոցառման ծրագիրը և ժամանակացույցը 07:00 - 08:30 մասնակիցների գրանցում  08:30 - 8.50 ֆիտնես-նախավարժանք 08:50 - 9.00 Start-ի նախապատրաստում 09:00 - վազք 10:00 - լավագույն վազողների պարգևատրում 10:10 - երաժշտական գունազարդ «հրավառություն» (Color Party) 11:00 - միջոցառման ավարտ Վազքին կարող են մասնակցել 14 տարեկանը լրացած բոլոր անձիք: Վազքի մասնակիցների առավելագույն քանակն է - 3000 մարդ: Մասնակցության արժեքն է - 4000 դրամ : Մասնակիցը կստանա փաթեթ, որն իր մեջ ներառում է՝  • Վազքի համարանիշ  • Ռեզինե թևնոց  • Փոշեներկով փաթեթ (2 հատ) • Ջուր՝ վազքուղու վերջում: Վազքուղին առաջինը հաղթահարող երեք տղաները և աղջիկները կստանան նվեր փաթեթներ միջոցառման գլխավոր հովանավոր՝ Ամերիա Բանկի և հովանավոր՝ Տիկ Տակ ընկերության կողմից: Yerevan Color Run-ի նպատակներից մեկը, դա Գյումրիում անօթևան երեխաներին օգնելն է: Միջոցառման գլխավոր հովանավոր - Ամերիա Բանկ Գլխավոր գործընկերներ - Երևանի Քաղաքապետարան Հովանավոր – «Տիկ Տակ» ընկերություն
հեղինակ`
Travel News




Բաններային գովազդ



✈️ Կայքի 15 ամենաշատ դիտված գրառումները



. Պատահական հայտարարությունների ընտրանի

Տեղադրել հայտարարություն


Մուտք համակարգ


Գրանցում

Գաղտնաբառի վերականգնում


Բաժանորդագրություն







  Սեղմեք թարմացնելու համար




Օգտակար