10

տարեկան ենք

963

գրանցված օգտատեր

9803

գրառում այս պահին

>2500

այցելու օրը

X

📢 Գրանցվեք, կամ մուտք գործեք համակարգ՝
- գրառումներ կատարելու
- այլ գրառումների հեղինակներին հաղորդագրություն ուղարկելու
- հայտարարությունը բողոքելու, տարածելու, հիշելու
- այլ հնարավորություններ ստանալու համար:

 


ՏՈՒՐԻՍՏԱԿԱՆ ՓԱՍՏԵՐ ՈՂՋ ԱՇԽԱՐՀԻՑ > Տուրիստական փաստեր > Այլևայլք

հեղինակ`
Kim Davtyan
Ամենատաք վայրը -------------- Աշխարհի ամենատաք վայրը ԱՄՆ-ում գտնվող Մահվան հովիտն է: Ամենաշոգն այստեղ եղել է 1913թ.-ին, երբ ջերմաստիճանը բարձրացավ մինչև 56.7 °C: Ամենացուրտ վայրը --------------- Ամենացուրտ վայրը Անտարկտիդայում է՝ «Արևելք» կայանում: 2010թ. օգոստոսի 10-ին ջերմաստիճանը իջել էր մինչև − 89.2 °C: Ամենախտաբնակ քաղաքը --------------------- Ամենախտաբնակ քաղաքը գտնվում է Չինաստանում: Շանհայում բնակչության թիվը կազմում է 24 մլն: Ամենանոսրաբնակ քաղաքը --------------------- Վատիկան քաղաք-պետությունը ունի ընդամենը 842 բնակիչ, որից միայն 600-ն են քաղաքացի: Քաղաքացի լինելու համար պետք է ոչ միայն ծնվել այստեղ, այլև եկեղեցում անցնել ծառայության: Ամենահարուստ քաղաքը՝ Տոկիո: -------------------- Ամենաաղքատ քաղաքը ------------------- Աշխարհի ամենաաղքատ երկրի՝ Կոնգոյի Դեմոկրատական հանրապետության մայրաքաղաքը համարվում է ամենաաղքատ քաղաքը: Կինշասայում շատերը բնակվում են օրը 1$-ով: Ամենանկարվող վայրը Գուգենհայմի թանգարանն է: ------------------ Ամենաարևոտ վայրը ---------------- ԱՄՆ-ի Արիզոնա նահանգում գտնվող Յումա քաղաքն ամենարևոտն է: Արևն այստեղ փայլում է օրը 11 ժամ: Ամենաշատ ուտելիք օգտագործող երկիրը --------------------------------- ԱՄՆ-ում օրական միջին կալորիաների քանակը հասնում է 3770-ի: Ամենաշատ այցելվող քաղաք՝ Լոնդոն: ----------------------- Ամենակատվասեր երկիրը՝ Ճապոնիա: --------------------- Ամենաշնասեր երկիրը՝ Ֆրանսիա: ------------------ Աղբյուրը. «Փաստ» լրատվական-վերլուծական կայք
հեղինակ`
admin
Բուրջ Խալիֆա - (արաբերեն՝ برج خليفة – "Խալիֆայի աշտարակ"՝ հարևան Աբու Դաբիի էմիրության շեյխ և Միացյալ Արաբական Էմիրությունների նախագահ` Խալիֆա իբն Զաիդ Ալ-Նախայանի պատվին), մինչև 2010թ. հունվարի 4՝ "Բուրջ Դուբայ". երկնաքեր, որն իր ձևով հիշեցնում է պտկաքար: Շինարարությունը արժեցել է մոտ US $1,5 մլրդ: Նախապես բացումը պլանավորված էր կատարել 2009թ.-ի սեպտեմբերի 9-ին` Դուբայի մետրոյի բացման հետ միաժամանակ, բայց բացումը տեղափոխվեց մինչև 2010թ. հունվարը՝ կառուցողների ֆինանսական խնդիրների պատճառով։ Երկնաքերը պաշտոնապես բացվել է 2010 թվականի հունվարի 4-ին: Շենքը հատակագծում ունի Y-ձև տեսք, որի "թևերը" հնարավորություն են տալիս մաքսիմալ օգտագործել արևային լույսը և վայելել քաղաքի համայնապատկերը պատուհաններից: Շենքը կառուցված է մոնոլիտ երկաթբետոնից, իսկ վերին չբնակեցված մասը (մոտ 46 հարկ)` պողպատյա կոնստրուկցիաներից: Ճակատը երեսպատված է չժանգոտվող պողպատով: Բարձրությունը կազմում է 828 մ և ունի 163 հարկ: Շենքում գործում է 58 վերելակ և 8 շարժասանդուղք: Աշտարակի կենտրոնական մասի Otis Elevators–ի արտադրության վերելակները սլանում են 18մ/վ արագությամբ, և աշխարհում ամենաարագն են հանդիսանում այսօրվա դրությամբ: Շենքում տեղակայված են կորպորատիվ և բնակելի տարածքներ, "Արմանի" հյուրանոցային համարներ և բնակարաններ, բազմաթիվ ռեստորաններ, հանգստի վայրեր, էլիտար խանութներ և այլն: Ըստ կառուցապատողի՝ գրասենյակային տարածքների վաճառքի գներն հասել են US$43 000-ի 1 մ² համար, իսկ "Արմանի" բնակարաններինը` մինչև US$37 500-ի: Սակայն Դուբայի անշարժ գույքի շուկայի ճգնաժամի պատճառով, այսօրվա դրությամբ զբաղեցված են առաջարկվող տարածքների կեսից պակասը: Այս շքեղ հյուրանոցում մեկ օր գիշերելն արժե 2 400$: Բուրջ Խալիֆա 2008 թվականի մայիսի 9-ից այն համարվում է աշխարհի ամենաբարձր շենքը:
հեղինակ`
admin
Տուրիզմը ուղևորություն է դեպի այլ քաղաք կամ երկիր, որը տարբերվում է մշտական ​​բնակավայրից: Տուրիստական ուղևորության ժամանակահատվածը 24 ժամ-6 ամիս է: 1.Մոտավորապես մեկ դար առաջ, ուղևորություն մեկնելու հանարավորություն ունեին միայն մեծահարուստները: Իսկ ավելի ցածր խավերի համար ուղևորության առաջին փուլը կազմակերպվեց միայն 1840 թ. սկզբին: Այդ ժամանակ էլ տուրիզմը բուռն զարգացում ունեցավ ամբողջ աշխարհում: 2.Տարբեր տուրիստական ​​ընկերությունների զեկույցների համաձայն` առավել հետաքրքիր տուրիստական գոտի է ճանաչվել Չեռնոբիլը: Այն վտանգավոր գոտիներից մեկն է: Սակայն այստեղ կարելի է տեսնել այնպիսի բույսեր և կենդանիների, որոնց դուք այլևս ոչ մի տեղ չեք տեսնի: 3. Տիտո Դենիսը վճարել է 20 միլիոն դոլար աշխարհի ամենաթանկ տուրիստական ուղևորության մեկնելու համար: Այդպիսի հսկայական գումարով հանարավոր էր տիեզերքում հանգստանալ: 4 Այսօր ցանկացած տեսակի տուրիզմը կարող է լինել բավականին հարմարավետ: Ի դեպ` զբոսաշրջության համար բարենպաստ պայմաններ ստեղծելու գաղափարը Ադոլֆ Հիտլերինն է: Նա համոզված էր, որ եթե մարդիկ անցկացնեն իրենց հանգիստը լավագույն պայմաններում, ապա սթրեսի դեմ դիմացկունությունը և աշխատունակությունը կբարձրացնա: «Փաստ» լրատվական-վերլուծական կայք
հեղինակ`
admin
Տյանժին, Չինաստան: Տանժինը Չինաստանի կապարի արդյունաբերության կենտրոնն է: Սա երկրի ամենաաղտոտված վայրն է համարվում: Հողում և օդում կապարի առկայությունը գրեթե 10 անգամ գերազանցում է նորման: Իսկ այս վայրում աճող բույսերում կապարի առկայությունը գերազանցում է նորման մոտ 24 անգամ: Կաբվե, Զամբիա: XX դարի սկզբին այս քաղաքում հայտնաբերվել են կադմիումի և կապարի հսկայական պաշարներ: Ժամանակի ընթացքում, քաղաքում կառուցվեցին խոշորագույն ձեռնարկություններ այդ մետաղների մշակման համար: Այս պահին, օդի աղտոտվածության մակարդակը գերազանցում է 4 անգամ: Բնակչությունը, որի թիվն անցնում է 250.000-ից վարակված են: Լինֆին, Չինաստան: Սա Չինաստանի ածխարդյունաբերության կենտրոնն է: Զանազան վնասակար մասնիկների և ծծմբի երկօքսիդի մակարդակները շատ անգամ գերազանցում են նորման: Այստեղ ապրում է մոտ 200,000 մարդ, որոնք բնականաբար վարակված են և տառապում են այնպիսի սարսափելի հիվանդություններով, ինչպիսիք են թոքերի քաղցկեղը, թոքաբորբը և բրոնխիտը: Չերնոբիլ, Ուկրաինա: Այս քաղաքի բնակչությունը, որի թիվը գերազանցում է 5.5 միլիոնը, 1986 թ. ապրիլի 26-ին տեղի ունեցած ողբերգության զոհ է դարձել: Այս իրադարձությունն ավելի աղետաբեր էր, քան Հիրոսիմայի և Նագասակիյի վրա ընկած ատոմային ռումբերը: Նորիլսկ, Ռուսաստան: Սա Ռուսաստանի ամենաղտոտված քաղաքն է համարվում: Նորիլսկում են գործում աշխարհի հսկայական գործարանները, որոնք մշակում են այնպիսի ծանր մետաղներ, ինչպիսիք են ցինկը, պղինձը, նիկելը և կապարը: Վարակված մարդկանց թիվը կազմում է մոտ 134 000, որոնք տառապում են շնչառական հիվանդություններով: Օտարերկրացիների մուտքը խստիվ արգելված է: Դերժինսկ, Ռուսաստան: 1930-1998 թվականներից Դերժինսկում թաղվել է ավելի քան 200 հազար տոննա քիմիական թափոն: Ջրի աղտոտման ցուցանիշը 17 միլիոն անգամ գերազանցում է թույլատրելի սահմանը: Այսօրվա դրությամբ քաղաքում ապրում է մոտ 300 բնակիչ: Նրանց կյանքի միջին տևողությունը 45 տարի է: Լա-Օրոյա, Պերու: Այս բնակավայրի տարածքում գտնվում են ամերիկյան գործարաններ, որոնք զբաղվում են այնպիսի «օգտակար» նյութերի արդյունաբերմանբ, ինչպիսիք են կապարը, պղինձը և ցինկը: Այստեղ հաճախ տեղում են թթվային անձրևներ: Բնակավայրում ապրում է 35 հազար մարդ: Բնակչության 95%-ը տառապում է ծանր հիվանդություններով՝ պայմանավորված արյան մեջ կապարի մեծ քանակության առկայությամբ: Վապի, Հնդկաստան: Այս քաղաքի տարածքում կենտրոնացված է ավելի քան 1000 արդյունաբերական ձեռնարկություն: Սնդիկի քանակությունը Վապիի ջրերում մոտ 100 անգամ գերազանցում է նորման, իսկ օդը լցված է ծանր մետաղներով: Սուկինդա, Հնդկաստան: Այստեղ գտնվում են քրոմի ամենամեծ հանքերն աշխարհում: Թափոնների մեծ մասը լցվում է գետերի և լճերի մեջ: Քաղաքում ապրում է մետ 2,5 միլիոն մարդ: Բնակչության մոտ 90 տոկոսը տառապում է քաղցկեղով: Սումգայիթ, Ադրբեջան: Սումգայիթը հետխորհրդային տարածքի քիմիական արդյունաբերության կենտրոնն է: Այսօրվա դրությամբ այստեղ ապրում է ավելի քան 275 հազար մարդ՝ վարակված ծանր մետաղներով, նավթային թափոններով և այլ քիմիական նյութերով: Երեխաներն այստեղ ծնվում են այնպիսի գենետիկ շեղումներով: «Փաստ» լրատվական-վերլուծական կայք
հեղինակ`
admin
հեղինակ`
admin




Բաններային գովազդ



✈️ Կայքի 15 ամենաշատ դիտված գրառումները



. Պատահական հայտարարությունների ընտրանի

Տեղադրել հայտարարություն


Մուտք համակարգ


Գրանցում

Գաղտնաբառի վերականգնում


Բաժանորդագրություն







  Սեղմեք թարմացնելու համար




Օգտակար