10

տարեկան ենք

945

գրանցված օգտատեր

9803

գրառում այս պահին

>2500

այցելու օրը

X

📢 Գրանցվեք, կամ մուտք գործեք համակարգ՝
- գրառումներ կատարելու
- այլ գրառումների հեղինակներին հաղորդագրություն ուղարկելու
- հայտարարությունը բողոքելու, տարածելու, հիշելու
- այլ հնարավորություններ ստանալու համար:

 


ՏՈՒՐԻՍՏԱԿԱՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՂՋ ԱՇԽԱՐՀԻՑ > Տուրիզմի նորություններ > Այլևայլք

Հարգելի այցելուներ, սկսած 05.04.2016թ.-ից նորությունների այս բաժինը այլևս չի թարմացվում: Նորությունների ներկայացման համար ստեղծել ենք առաջադեմ ֆունկցիոնալ, որը մեզ հնարավորություն է տալիս կայքի այցելուներին ներկայացնել ոչ թե օրը 1-3 նորություն և հրապարակում, այլ` բոլոր այն թեմատիկ նյութերը, որոնք տեղ կգտնեն հայաստանյան և արտասահմանյան լրատվամիջոցներում: Ավելին, բոլորին հնարավորություն ենք տվել մեր կայքի միջոցով տարածել տուրիստական բնույթի հրապարակումներ` մեկ հպումով:

Այցելի´ր տուրիստական լրահոսի էջն այս հղումով


11 03 2016
հեղինակ`
Travel News
Հիմնական գույները չորսն են՝ կարմիր, կապույտ, կանաչ և սև: Իսկ թե ինչով է բացատրվում այս կամ այն գույնի ընտրությունը, բացատրում է Passport Index ինտերակտիվ բազայի մարկետոլոգ Հրանտ Բոգոսյանը: Այս կամ այն գույնի ընտրության պատճառները շատ տարբեր են: Հիմնականում նշանակություն ունեն աշխարհագրական, պատմական կամ քաղաքական նկատառումները: Մուգ կարմիր գույնը օգտագործվում է ԵՄ երկրների քաղաքացիների համար, իսկ կապույտի երանգները՝ Կարիբյան ավազանի երկրների համար: Բուրդոյի երանգի առկայությունը վկայում է երկրի կոմունիստական անցյալը: Իսկ երկնագույնը խորհրդանշում է «նոր աշխարհը», օրինակ` Հս., Հվ. Ամերիկայի երկրները և Օվկիանան: Մի շարք երկրներում քաղաքացիների գլխավոր փաստաթղթի գույնը կապվում է հավատքի հետ: «Մահմեդական երկրների մեծ մասում անձնագիրը կանաչ գույնի է, քանզի կանաչը իրենց կրոնի գլխավոր գույնն է», - նշել է Բոգոսյանը: Համարվում է, որ կանաչը եղել է Մուհամեդ մարգարեի սիրելի գույնը և բնության ու կյանքի խորհրդանիշը: Որոշ երկրներում անձնագրի գույնը արտացոլում է քաղաքացու անհատականությունը: Այսպես, շվեյցարական գլխավոր փաստաթուղթը վառ կարմիր է: Քանի որ անձնագրերի թողարկման գործողությունը բավականին դժվար է, այդ պատճառով դրա գույնը փոխելը բավականին դժվար է: Նույնը չի կարելի ասել անձնագրի ներքին էջերի մասին, որն անընդհատ փոփոխվում է: Այդ էջերին պատկերվում է երկրի խորհրդանիշը, որը երևում է ուլտրամանուշակագույն ճառագայթների ներքո: Այսպիսի ամենայուրահատուկ լուծումը Ֆինլանդիայում է: Եթե արագ թերթես անձնագրի էջերը, ապա կտեսնես քայլող եղջերուի:
հեղինակ`
Travel News

10 03 2016
հեղինակ`
Travel News
հեղինակ`
Travel News

09 03 2016
հեղինակ`
Travel News
DaTravel.com-ի մասնագետները գարնանային զբոսաշրջային սեզոնի նախաշեմին կազմել են ամենամատչելի արտասահմանյան էքսկուրսիոն և ծովային ուղղությունների ցուցակը, որում հայտնվել է նաև Հայաստանը: DaTravel.com-ը BSI Global Group միջազգային հոլդինգի կազմում ընդգրկված և ճանապարհորդությունների ինքնուրույն ծրագրման առցանց սերվիս է: ԱՊՀ երկրներ մեկնելը թույլ կտա խուսափել մուտքի վիզաների հետ կապված ծախսերից: Բելառուսի մայրաքաղաք Մինսկը ողջ աշխարհի զբոսաշրջիկներին գրավում է մատչելի գներով: Հետադարձ տոմսի արժեքը մեկ ճանապարհորդի համար գարնանը սկսվում է 9 000 ռուբլուց, իսկ հյուրանոցի ստանդարտ սենյակը կարժենա 2 000 ռուբլի մեկ գիշերվա համար: Այսպիսով, մեկ շաբաթով Մինսկ մեկնելը գարնանը կարժենա ընդամենը 23 000 ռուբլի: Մի փոքր ավելի թանկ կարժենա թռիչքը Ղազախստան և Հայաստան: Աստանա կամ Երևան հասնելու և վերադառնալու համար 2016 թվականի գարնանը կարժենա միջինը 13 000 ռուբլի: Հյուրանոցում ապրելը մեկ գիշերվա համար սկսվում է 2 000 ռուբլուց: Չնայած, որ դեպի Վրաստան ավիատոմսերը մի քանի հազարով ավելի են` հետադարձ տոմսը սկսած 15 000-ից, ընդհանուր առմամբ մեկշաբաթյա ուղևորությունը կարժենա գրեթե նույնքան, որքան դեպի Ղազախստան և Հայաստան: Թբիլիսիում հյուրանոցային համարի արժեքը մեկ գիշերակացի համար սկսվում է 1 800 ռուբլուց: Եվ այսպես, մեկշաբաթյա այցը Ղազախստան, Հայաստան և Վրաստան կարժենա միջինը 27 000 ռուբլի: Բյուջետային ուղղություններից են նաև` Չեխիան, Բուլղարիան, Իտալիան, իսկ որպես ծովային հանգիստ DaTravel.com-ը խորհուրդ է տալիս Թաիլանդը, Վիետնամը և Չինաստանը:
հեղինակ`
Travel News
հեղինակ`
Travel News

04 03 2016
հեղինակ`
Travel News

03 03 2016
հեղինակ`
Travel News
հեղինակ`
Travel News

02 03 2016
հեղինակ`
Travel News
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վավերացրեց օրենք, որը պարտավորեցնում է արտագնա զբոսաշրջությամբ զբաղվող զբոսաշրջային ընկերություններին անդամավճար վճարել «Տուրօգնություն» ասոցիացիային կից ստեղծված պահուստային ֆոնդ և տուրօպերատորի անձնական պատասխանատվության ֆոնդ: Փաստաթղթի համաձայն, պահուստային ֆոնդ անդամավճարի չափը. - տարեկան մինչև 10.000 զբոսաշրջիկ և 40մլն ռուբլու շրջանառություն ունեցող տուրօպերատորների համար կազմելու է տարեկան 50.000 ռուբլի, - այն ընկերությունները, որոնց զբոսաշրջիկների թիվը չի գերազանցում 100.000-ը, կվճարեն 100.000 ռուբլի, - այն ընկերությունները, որոնց զբոսաշրջիկների թիվը 100.000-500.000 է՝ 500.000 ռուբլի: Դրա հետ մեկտեղ, «Տուրօգնություն» ասոցիացիային անդամագրվել ցանկացող նոր տուրօպերատորները պետք է պահուստային ֆոնդ մուծեն 100.000 ռուբլի մուտքի անդամավճար: Օրենքը նաև նախատեսում է արտագնա զբոսաշրջության ոլորտում տուրօպերատորների անձնական պատասխանատվության ֆոնդի ստեղծում: Ֆոնդի գլխավոր նշանակությունը արտագնա զբոսաշրջության ոլորտում կոնկրետ տուրօպերատորի զբոսաշրջիկներին շտապ օգնության ցուցաբերման ծախսերի ֆինանսավորումն է:
հեղինակ`
Travel News

01 03 2016
Չինական Wild Animal Park կենդանաբանական այգում զբոսաշրջիկները մահված աստիճանի «լուսանկարել» են սիրամարգերին: Չինական ամանորյա միջոցառումներին նվիրված արձակուրդների ժամանակ Կունմին քաղաքի Wild Animal Park կենդանաբանական այգում նկատվել է այցելուների մեծ հոսք: Ավելի ուշ աշխատակիցները նկատել են երկու մահացած սիրամարգի, որոնք գրանցված էին Կարմիր գրքում: Անասնաբույժի խոսքերով` թռչունները մահացել են վախից և ցավից: Այգու տարածքում բնակվում են մոտ 7.000 յուրահատուկ կապույտ կամ հնդկական տեսակի սիրամարգեր: Չնայած զգուշացնող ցուցատախտակներին՝ այցելուները վախեցրել են կենդանիներին, փորձել են նրանց գրկել լուսանկարվելու համար: Համարվում է, որ սիրամարգին բռնելը բավականին դժվար է, քանզի այս թռչունը վախկոտ է և զգուշավոր: Սակայն որոշ զբոսաշրջիկներ նրանց գրավել են սնունդով սելֆի անելու և նրանց պոչից փետուր պոկելու համար: Այս փաստերը հաստատող լուսանկարները հայտնվել են համացանցում: Լուսանկարներից մեկում անգամ երևում է մահացած սիրամարգը: Հիշեցնենք, որ օրեր առաջ Արգենտինայում սելֆի անող զբոսաշրջիկների պատճառով մահացել էր դելֆին:
հեղինակ`
Travel News
հեղինակ`
Travel News

29 02 2016
հեղինակ`
Travel News




Բաններային գովազդ



✈️ Կայքի 15 ամենաշատ դիտված գրառումները



. Պատահական հայտարարությունների ընտրանի

Տեղադրել հայտարարություն


Մուտք համակարգ


Գրանցում

Գաղտնաբառի վերականգնում


Բաժանորդագրություն







  Սեղմեք թարմացնելու համար




Օգտակար