10

տարեկան ենք

1108

գրանցված օգտատեր

9802

գրառում այս պահին

>2500

այցելու օրը

X

📢 Գրանցվեք, կամ մուտք գործեք համակարգ՝
- գրառումներ կատարելու
- այլ գրառումների հեղինակներին հաղորդագրություն ուղարկելու
- հայտարարությունը բողոքելու, տարածելու, հիշելու
- այլ հնարավորություններ ստանալու համար:

 


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՈՒՐԻՍՏԱԿԱՆ ԱՆՑՈՒԴԱՐՁԸ > Այլևայլք

հեղինակ`
Travel News
հեղինակ`
Travel News
Էկոտուրիզմի առաջին փառատոնը կազմակերպել են «Ջերմուկի զարգացման կենտրոն» և «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունները: Փառատոնը տեղի է ունենալու հունիսի 4-ին և 5-ին Վայոց Ձորի մարզի Գոմք և Մարտիրոս համայնքներում: Էկոզբոսաշրջության փառատոնի նպատակն է նպաստել էկոզբոսաշրջության զարգացմանը Վայոց Ձորի մարզի Գոմք և Մարտիրոս համայնքներում, ինչպես նաև բարձրացնել էկոզբոսաշրջության վերաբերյալ հանրային իրազեկվածության մակարդակը: Ծրագրում նախատեսվում է կազմակերպել հետևյալ միջոցառումները՝ 1. Փառատոնի բացման արարողություն, տեղական սննդի վաճառք, էկոզբոսաշրջային ծառայությունների ցուցահանդես, 2. Մարզային հեծանվային գավաթ-մրցույթ, 3. Ժայռամագլցման սիրողական մրցույթ և դասընթաց, 4. Էկոերթուղիներով քայլարշավ և ձիարշավ, 5. Վրանային ավանի հիմնում, որտեղ երեկոյան կիթառով մենահամերգներով հանդես կգան անհատ կատարողներ, 6. ՀՀ Կարմիր գրքային բուսական և կենդանական աշխարհին նվիրված ֆոտոցուցահանդես, 7. Վրանային ճամբարում կրթական դասախոսությունների իրականացում հետևյալ թեմաներով՝ • Առաջին բուժօգնություն,  • Բնության պահպանություն և կենսաբազմազանություն, • Փոխօգնության սկզբունքները արշավների ընթացքում,  • Անվտանգության ապահովման սկզբունքներ արշավների ընթացքում, • Արշավային հագուստի ընտրության յուրահատկությունները. 8. Ձիարշավ և քայլարշավ դեպի Մարտիրոս համայնքի Ս. Հակոբ եկեղեցի, վիմափոր Սբ. Աստվածածին եկեղեցի և Չումովի (Չմոյի) լիճ: Փառատոնին մասնակցել ցանկացողները կարող են գրանցվել «Միօրյա» և «Երկօրյա» տարբերակներով: Միօրյա տարբերակի տեպքում Դուք հնարավորություն կունենաք մասնակցել միայն հունիսի 4-ին տեղի ունեցող միջոցառումներին: Ստորև կարող եք ծանոթանալ նաև միջոցառման ծրագրին: Այն ծառայությունները, որոնցից օգտվելիս անհրաժեշտ է կատարել հավելյալ վճարում մատնանշված են «վճարովի – արժեք» գրառմամբ: Գրանցման վերջնաժամեկտը՝ 20 մայիսի 2016: Հունիսի 4 08:00 – Մեկնում Երևանից 12:30 Փառատոնի բացման արարողություն 12:30 – 14:00 Հեծանվային գավաթ 11:00 – 18:00 Էկոզբոսաշրջային ծառայությունների և գյուղատնտեսական արտադրանքի ցուցահանդես-վաճառք 13:00 – 14:00 Ճաշ (վճարովի – 1500 ՀՀԴ) 14:00 – 19:00 Քայլարշավներ Գոմք համայնքի էկոերթուղիներով (Խաչքար-մատուռ, Կամարաձոր, Խաչքարերով փորագրված ժայռ, Գոմքի լիճ) 14:00 – 19:00 Բուսաբանական էքսկուրսիա 14:00 – 19:00 Ժայռամագլցում 14:00 – 19:00 Ձիարշավներ (վճարովի 1500 ՀՀԴ և 10 000 ՀՀԴ) 19:00 Ընթրիք (վճարովի – 1500 ՀՀԴ) 19:30 Միօրյա տուրի մասնակիցների մեկնում Երևան 20:00 Երեկոյան խարույկ, դասընթացներ արշավային հմտությունների վերաբերյալ և համերգային ծրագիր Գիշերակացը՝ վրաններում: Հունիսի 5 07:00 – 09:00 Նախաճաշ տեղական և տնական սնունդով, ուրցով թեյ բոլորին (ներառված է մասնակցության վճարում) 08:00 – 12:00 Թռչնադիտարկում 09:00 – 10:00 Յոգա 10:00 – 15:00 Քայլարշավ դեպի Մարտիրոս համայնքի տեսարժան վայրեր (հին Մարտիրոս, Սբ Աստվածածին եկեղեցական համալիր, ժայռափոր եկեղեցի և լեգենդար Չմոյի լիճ) 13:00 – 14:00 Ճաշ (վճարովի – 1500 ՀՀԴ) 16:00 Հետ վերադարձ Երևան Մանրամասների և գրանցման համար անցեք հետևյալ հղումով` http://goo.gl/forms/ke69ogDZGl
հեղինակ`
Travel News
Հարգելի գործընկերներ և քաղաքացիներ` ուրախ ենք տեղեկացնել ձեզ, որ երեկ տեղի ունեցավ "Արմենիա" ավիաընկերության առաջին չվերթը` ուղղությունը` Թել-Ավիվ: Նախքան առաջին չվերթը ավիաընկերությունը հսկայական աշխատանքներ է կատարել, բայց հասկանալի է նաև, որ ոչ-ոք ապահովագրված չէ տարատեսակ խնդիրներից: Չնայած առկա մի քանի աննշան տեխնիկական խնդիրներին` ավիաընկերությունը բարեհաջող իրականացրեց առաջին չվերթը: Վաճառված տոմսերի քանակը առաջին չվերթի համար գնահատվում է բավարար: Ավելին, տեղեկացնենք, որ ավիաընկերության գլխավոր տնօրեն Ռոբերտ Օգանեսյանը եղել է առաջին չվերթի ուղևորների շարքում: Վստահեցնում ենք ձեզ, որ անկախ առաջացած տեխնիկական խնդիրներից, որոնց լուծումը զուտ ժամանակի հարց է, ավիաընկերությունը շարունակելու է բարեհաջող տեղ հասցնել իրեն վստահած ցանկացած ուղևորի: Այս պարագայում ընկերության համար անհասկանալի է որոշ լրատվամիջոցների ոչ մասնագիտական հրապարակումները: Դրսում 21-րդ դարն է, և "ՄԵՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ" արտահայտությամբ հրապարակումները անվստահության մթնոլորտ են ստեղծում տվյալ լրատվամիջոցի նկատմամբ: Ավիաընկերության աշխատակազմը միշտ պատրաստ է տրամադրել յուրաքանչյուրին հետաքրքրող տեղեկությունը: Ավիաընկերության հաջորդ թռիչքը, ինչպես և նախատեսված է տեղի է ունենալու ապրիլի 24-ին: Մեր ծրագրերում որևէ փոփոխություն տեղի չի ունեցել: "Արմենիա" ավիաընկերությունը ուրախ է տեսնել ձեզ իր ուղևորների շարքում: Հարգանքներով` 'Արմենիա" ավիաընկերության հասարակայանության հետ կապերի բաժին: Տեղեկատու հեռախոսահամարներ` 011 73 77 77, 011 74 77 77
հեղինակ`
admin
Ապրիլի 15-17-ը տեղի ունեցավ 3-րդ միջազգային Tour Expo տուրիստական ցուցահանդեսը, որն անցկացվում էր «Երևան էքսպո» ցուցահանդեսային համալիրում, և ազդարարեց Հայաստանում զբոսաշրջության սեզոնի բացումը: Ցուցահանդեսի շնորհիվ բացահայտվում է զբոսաշրջության ծառայություների մի ողջ սպեկտր՝ զբոսաշրջային տուրեր Հայաստանում, Լեռնային Ղարաբաղում և այլուր, հյուրանոցների ամրագրումներ, ավիափոխադրումներ, ապահովագրական և այլ ծառայություններ: Զբոսաշրջության լավագույն մասնագետների և սպառողի համար գործնական հանդիպումների, հաղորդակցության  փորձված հարթակ է հանդիսանում Tour Expo ցուցահանդեսը: Այստեղ են ներկայացվել  2016 թվականի զբոսաշրջային սեզոնի  նոր և հետաքրքիր առաջարկները՝ նոր ծրագրեր, նոր ուղղություններ և, իհարկե, նոր գներ: 2016 թվականի ցուցահանդեսին մասնակցել են մոտ 80 կազմակերպություններ ՝ Հայաստանից, Լեռնային Ղարաբաղից, Իսպանիայից, Եգիպտոսից, Բուլղարիայից, Իսրայելից, Ռուսաստանից, Ինդոնեզիայից և այլ երկրներից: Այս տարի ներկայացված էին հետևյալ թեմատիկ բաժինները. • Տուր օպերատորներ և ճանապարհորդական գործակալություններ • Առողջարանային հանգիստ և բուժում • էկոտուրիզմ • Ակտիվ հանգիստ, սպորտ • Առողջարաններ և հանգստյան տներ • Հյուրանոցներ և հյուրանոցային ցանցեր • Ավիա և երկաթուղային տրանսպորտի տոմսերի վաճառք • Որսորդություն և ձկնորսություն • Գործնական շրջագայություններ • Ռեստորաններ, գիշերային ակումբներ և խաղատներ • Տրանսպորտային ընկերություններ, փոխադրամիջոցներ • Ապահովագրական ծառայություններ • Բանկային ծառայություններ • Առցանց ռեսուրսներ
հեղինակ`
admin
2015 թ.-ի վերջում հայտնի դարձավ, որ Քաթարի Ավիաուղիներով (Qatar Airways) թռիչքները հասանելի են լինելու նաև Հայաստանից: Trip2.am տուրերի կատալոգի լրագրողը ներկայացուցիչի գրասենյակից տեղեկացավ, որ Քաթարի Ավիաուղիները մայիսի 16-ից սկսած շաբաթական 4 անգամ կանոնավոր չվերթեր կիրականացնի Երևան - Դոհա ուղղությամբ` երկուշաբթի, երեքշաբթի, հինգշաբթի և շաբաթ օրերին: Դոհա - Երևան չվերթերը կիրականացվեն երկուշաբթի,  չորեքշաբթի, ուրբաթ և կիրակի օրերին: Թռիչքը կատարվում է Զվարթնոց օդանավակայանից ժամը 03:25, ինքնաթիռը վայրէջք է կատարում Դոհայի միջազգային օդանավակայան ժամը 05:30: Հետադարձ չվերթը Դոհայից իրականացվում է ժամը 20:25, իսկ վայրէջք է կատարում Զվարթնոց օդանավակայան ժամը 00:40-ին: QatarAirwais-ը ՀՀ քաղաքացիներին բացի ուղիղ չվերթերից առաջարկում է նաև տրանզիտ չվերթեր: Դոհայի օդանավակայանը տարանցիկ կետ կարող է լինել Հայաստանից ԱՄՆ, Մերձավոր և Հեռավոր Արևելք մեկնողների համար: Ներկայացնենք տրանզիտ ավիափոխադրումներից որոշ ուղղությունների ավիատոմսերի մեկնարկային արժեքը. Երևան - Դոհա - Լոս Անջելես - 377000 դրամից սկսած, Երևան - Դոհա - Բարսելոնա - 174000 դրամից սկսած, Երևան - Դոհա - Դուբայ - 98000 դրամից սկսած: Քաթարի Ավիաուղիները Միջին Արևելքի ամենամեծ ավիաընկերություններից է: 2015 թ.–ին երրորդ անգամ անընդմեջ ճանաչվել է Մերձավոր Արևելքի տարվա լավագույն ավիաընկերությունը։ Թռիչքներ է իրականացնում ավելի քան 140 ուղղություններով: Շարժակազմը համալրված է 300-ից ավել օդանավերով, այդ թվում` Airbus A350, Airbus A380-800, Boeing 777-200, Boeing 777-300 և այլն:
հեղինակ`
Travel News
Ապրիլի 2-ին Հայաստանի Ամերիկյան Համալսարանում կազմակերպվել էր «Էկոտուրիզմը Հայաստանում» համաժողով: Համաժողովի նպատակն էր խթանել էկոտուրիզմի զարգացումը Հայաստանում՝ ստեղծելով գաղափարների և փորձի փոխանակման հարթակ, ինչպես նաև` շահագրգռիռ կողմերի ցանց: Համաժողովին ներկա էին փոխնախարարներ, զբոսաշրջային և բնապահպանական տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ, ուսանողներ և զբոսաշրջության սիրահարներ: Համաժողովը բացեց ՀԱՀ պրովոստ Ռանդոլ Ռոդեսը, ով նշեց, որ էկոտուրիզմի զարգացումը պետք է սկսել Երևանից դուրս, անհրաժեշտ է զարգացնել մարզերը էկոտուրիզմի և ագրոտուրիզմի միջոցով: Ելույթով հանդես եկավ ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնի աշխատակից Ալեն Ամիրխանյանը, ով խոսեց ՀՀ էկոտուրիզմի ռեսուրսների և խոչընդոտող հանգամանքների մասին: «Մենք ունենք մեծ հարստություն զբոսաշրջիկներին Հայաստան գրավելու համար: Հայաստանում բնակվում են 350 տեսակի թռչուններ, մինչդեռ ողջ Եվրոպայում դրանց թիվը չի գերազանցում 700-ը: Թիթեռներից Հայաստանում հանդիպում է 220 տեսակ, երբ ողջ Եվրոպայում՝ 570 տեսակ: Հայաստանում հանդիպում են 3500 տեսակի բույսեր, որոնցից 452-ը գրանցված է Կարմիր գրքում: Սակայն Հայաստանում մեծ թիվ են կազմում խոչընդոտող հանգամանքները, որոնցից առաջնայինը անպատասխանատու հանքարդյունաբերությունն է, որը բացասական ազդեցություն է ունենում շրջակա միջավայրի վրա: Հաջորդ լուրջ խնդիրը անթույլատրելի անտառահատումն է. եթե 1990թ.-ին Հայաստանի տարածքի 11%-ը անտառապատ էր, ապա այժմ միայն 9.5%-ն է անտառապատ: Խոչնդոտների մեջ են նաև որսագողությունը, ենթակառուցվածքների թերացումը և շուկայի ոչ լիովին տեղեկացվածությունը»,- նշեց Ամիրխանյանը:  ՀՀ բնապահպանության փոխնախարար Խաչիկ Հակոբյանը ներկայացրեց ՀՀ-ում բնության հատուկ պահպանվող տարածքների մասին ընդհանուր տվյալներ, համաձայն որոնց Հայաստանի տարածքի 13%-ը համարվում է Բնության Հատուկ Պահպանվող Տարածք /ԲՀՊՏ/: Այս պահի դրությամբ Հայաստանում առկա է 3 արգելոց, 4 ազգային պարկ, 27 արգելավայր, 232 բնության հուշարձան: Նա լրացրեց Ալեն Ամիրխանյանի նշած տվյալները՝ նշելով, որ Հայաստանում բնակվող կենդանատեսակներից 308-ը գրանցված է Կարմիր գրքում: Համաժողովի ընդհանուր նիստը եզրափակեց ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը, ով ևս կարևորեց բնության դերը զբոսաշրջության զարգացման գործում: «Եթե մարդը բնության մասնիկ է, ապա տուրիզմի յուրաքանչյուր տեսակ կլինի էկոտուրիզմ: Բայց եթե մարդն իրեն չի համարում բնության մասնիկ, ապա էկոտուրիզմ լինել չի կարող», - եզրափակեց Ապրեսյանը: Համաժողովի հաջորդ փուլում տեղի ունեցան համընթաց նիստեր հետևյալ թեմաներով՝ Սննդի և գյուղական զբոսաշրջություն, Վայրի բնության վրա հիմնված զբոսաշրջություն, Արկածային զբոսաշրջություն և Պատմամշակութային զբոսաշրջություն: Զեկույցներով հանդես եկան տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ և անհատներ: Բնական բարձրակարգ կոսմետիկա արտադրող "Նաիրիան" ընկերության տնօրեն Արա Մարկոսյանը ներկայացրեց իր ընկերությունը և դրա առավելությունները՝ դրանք միավորելով 5 խմբում. հայկական, բնական, գիտական, նրբաճաշակ, պատասխանատու: Ընկերությունն իր գործունեությունն իրականացնում է Կոտայքի մարզի Արա գյուղում: Նա առաջարկեց գրավել զբոսաշրջիկներին այցելելու ընկերություն` հետևելու բնական կոսմետիկայի պատրաստման գործընթացին և մասնակցելու բնական հումքի հավաքմանը: Կապանի բնակիչ Արթուր Ղազարյանը ներկայացրեց օրգանական մթերքների կարևորությունը զբոսաշրջության ոլորտում: Նա նշեց, որ եթե Սյունիքի մարզում զարգանա էկոտուրիզմը, ապա դա ավելի շահավետ կլինի, քան հանքարդյունաբերությունը. հանքարդյունաբերությունից ստացվող եկամուտը ավելի քիչ է, իսկ միջավայրի աղտոտումը շատ ավելի մեծ է, քան եթե մարզում զարգանա էկոտուրիզմը: Ելույթով հանդես եկավ նաև Արենի գինու փառատոնի մարկետոլոգ Նունե Մանուկյանը: Նա նշեց, որ փառատոնը զբոսաշրջության զարգացման շարժիչ ուժ է: Սակայն փառատոնը զբոսաշրջության զարգացման գլխավոր միջոցը չպետք է լինի, այն ընդամենը պետք է ամփոփի զբոսաշրջային սեզոնը: Փառատոնների կազմակերպման համար որպես խոչընդոտ Մանուկյանը նշեց շրջապատի աղտոտումը: "Եթե մի զբոսաշրջիկը աղտոտի տարածքը, ապա հաջորդ զբոսաշրջիկը չի ցանկանա այցելել այդ վայր", - մեկնաբանեց Նունե Մանուկյանը: Վայրի բնության վրա հիմնված զբոսաշրջության նիստի նպատակն էր, շրջակա միջավայրի արժեքները որպես զբոսաշրջային գրավչություններ զարգացնելու հետ մեկտեղ, պահպանել և պաշտպանել վայրի կենդանիներին և բնությունը: Մարդը պետք է հանդես գա որպես բնության և կենդանական աշխարհի մաս, այլ ոչ դրանց սեփականատեր: Համաժողովի ընթացքում տեղի ունեցան այլ նիստեր ևս, որոնց ընթացքում քննարկվեցին Հայաստանում քայլարշավային ուղիների համապարփակ ցանց կազմելու և քարտեզագրելու համար առկա նախադրյալները, ներկայացվեցին էկոտուրիզմի բիզնես սկսելու ժամանակ հաշվի առնվող նախապայմանները: Նյութը պատրաստեց TRIP2.am կատալոգի լրագրող Կ. Դավթյանը
հեղինակ`
Travel News
հեղինակ`
Travel News
հեղինակ`
Travel News
հեղինակ`
Travel News
2016թ.-ի մարտի 16-ին Տուրիզմի հայկական ինստիտուտում կազմակերպվում է աշխատանքային խորհրդակցություն: Կազմակերպիչներ - Տուրիզմի հայկական ինստիտուտ - Հայկական աստղագիտական ընկերություն - Միջազգային աստղագիտական միության հարավարևմտյան Ասիայի տարածաշրջանային աստղագիտական կենտրոն Գիտաժողովի թեմաներ -Գիտական ժառանգության վայրեր -Հետազոտական ինստիտուտներ -Գիտությանն առնչվող թանգարաններ -Տուրիստական ընկերությունների դերը գիտական տուրիզմի զարգացման գործընթացում -Գիտական այցելավայրերի փաթեթներ -Գիտական տուրիզմի այցելավարներ -Գիտական տուրիզմի կրթությունը համալսարաններում Ծրագիր -16 մարտի, չորեքշաբթի 14:30-14:45 Մասնակիցների գրանցում Նստաշրջան I. Գիտաժողովի բացում և ներածական զեկուցում 14:45-15:15 Գիտաժողովի պաշտոնական բացումը. Արև Սամուելյան, Արեգ Միքայելյան, Ռոբերտ Մինասյան: 15:15-16:45 – Գիտական տուրիզմի դերը Հայաստանի տարածաշրջանային և միջազգային հեղինակության ամրապնդման հարցում:Արեգ Միքայելյան Սուրճի ընդմիջում 17:00-18:00 Նստաշրջան II Գիտական այցելավայրեր և փաթեթներ 18:00-18:30 Նստաշրջան III. Այցելավայրերի տարածված սխալները, գիտական ժառանգության վայրեր 18:30-19:00 Ընդհանուր քննարկում և գիտաժողովի փակում
հեղինակ`
Travel News
«Armenia» ավիաընկերությունն առաջին թռիչքները կիրականացնի դեպի Իսրայել և Ռուսաստան, չորեքշաբթի Երևանում հայտնեց ավիաընկերության նախագահ Թամազ Գաիաշվիլին։ «Armenia» ավիաընկերության հիմնադիրներն են` Աշոտ Թորոսյանը (բաժնետոմսերի 51%), Թամազ Գաիաշվիլին (25%) և Ռոբերտ Հովհաննիսյանը (24%)։ Գաիաշվիլին վրացական «Airzena» ավիաընկերության հիմնադիրն է և ընկերության Տնօրենների խորհրդի նախկին նախագահը, իսկ Ռոբերտ Հովհաննիսյանը` նրա նախկին տեղակալն է։ Ըստ նրա, ընկերությունն արդեն շահագործման հավաստագիր է ստացել և դիմել է Հայաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն` թռիչքներ իրականացնելու համար։ «Առաջին թռիչքն ավիաընկերությունը կիրականացնի ապրիլի 21–ին երկու ուղղություններով` Թել Ավիվ և Մոսկվա, ինչից հետո կանոնավոր չվերթեր կիրականացվեն Թեհրան, Դուբայ, Պրահա, Կիև, Մինսկ, Բարսելոնա, Լոնդոն և Լարնակա»,– ասաց Գաիաշվիլին։ Նա միաժամանակ նշեց, որ հետագայում թռիչքների աշխարհագրությունը կընդլայնվի, մասնավորապես, գերակա ուղղությունների թվում են Սոչի, Դոնի Ռոստով, Միներալնիե Վոդի, Սամարա քաղաքները, ընկերության ծրագրերում են թռիչքները դեպի Իտալիա և Գերմանիա։ «Մենք ծրագրում ենք մեր զարգացման ծրագրերը կառուցել այնպես, որ Հայաստանի բնակչությունը կարողանա թռչել ցանկացած ուղղությամբ, իսկ ավիատոմսերը մատչելի լինեն։ Միանշանակ, նածատեսվում է գների որոշակի կատեգորիա, որը հասանելի կլինի շատերի համար»,– ասաց Գաիաշվիլին։ Մասնավորապես, նրա խոսքով, ընկերությունը ծրագրում է սակագնային ճկուն քաղաքականություն, որը նախատեսում է, որ թռիչքից երկու ամիս առաջ տոմս ձեռք բերելու դեպքում այն կարժենա 49 եվրո (հաշվի առնելով տուրքերն ու հարկերը` շուրջ 96 եվրո) ցանկացած ուղղությամբ։ Գաիաշվիլին նաև նշեց, որ, ի տարբերություն լոուկոստերների, ուղևորների ուղեբեռան ծավալը չի սահմանափակվի, ինչպես և սննդի հարցը, սակայն այս տոմսերը հնարավոր չի լինի հանձնել կամ փոխել։ Նա հայտնեց նաև, որ ավիաընկերությունը կսկսի կանոնավոր չվերթեր կատարել լիզինգով վերցրած Boeing 737-ով: Ապագայում, ըստ նրա, ավիաընկերությունը ծրագրում է ավելի փոքր CRJ ինքնաթիռ ձեռք բերել, ինչպես նաև իրականացնել VIP-սպասարկում Gulfstream ինքնաթիռով։ «Մեր ավիապարկի ինքնաթիռների միջին տարիքը չի գերազանցի 15 տարին, իսկ տեխսպասարկումը կանցնեն Գերմանիայի Lufthansa ավիաընկերությունում: «Արմենիա» ավիաընկերությունը թռիչքները կսկսի 3 օդանավերով, իսկ հեռանկարում դրանց թիվը ուզում ենք հասցնել 8-ի»,– ասաց Գաիաշվիլին։ Ըստ նրա, նոր ավիաընկերության աշխատակիցների մեծ մասը Հայաստանի քաղաքացիներ կլինեն, ինչի կապակցությամբ ընկերությունը հայ օդաչուներից և տեխնիկական անձնակազմից հայտեր է ընդունում։ Ինչ վերաբերում է ֆինանսական հարցերին, ապա Գաիաշվիլին հրաժարվեց թվեր հնչեցնելուց` ներառյալ ներդրումների ծավալը, ավելացնելով, որ դրանք իրականցրել են հիմնադիրները, իսկ ընկերության ֆինանսական վիճակը կայուն է։
հեղինակ`
Travel News
Հունիսի 4-ին և 5-ին Վայոց Ձորի մարզի Գոմք և Մարտիրոս համայնքներում առաջին անգամ կանցկացվի Էկոզբոսաշրջային փառատոն, որի նպատակն է նպաստել էկոզբոսաշրության զարգացմանը  համայնքներում, ինչպես նաև բարձրացնել էկոզբոսաշրջության վերաբերյալ հանրային իրազեկվածության մակարդակը: Ծրագրում նախատեսվում է տեղական սննդի վաճառք, էկոզբոսաշրջային ծառայությունների ցուցահանդես, մրցույթներ, էկոերթուղիներով քայլարշավ և ձիարշավ: Փառատոնի կազմակերպիչ «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» հկ-ի փոխնախագահ Սարգիս Աղայանն ասաց, որ ակտիվորեն համագործակցում են թե պետական կառույցների, թե մասնավոր սեկտորի հետ: 20-30 տաղավարներ են լինելու այդ համայնքներում, որտեղ ներկայացված են կլինեն թե տեղի բնակչության արտադրանքը, թե տուրիստական և այլ պետական ընկերությունների ծառայությունները: Նա ընդգծեց, որ փառատոնի շնորհիվ տուրիստն անմիջական շփման մեջ է գտնվելու համայնքի բնակչի հետ, ում համար սա գյուղատնտեսական մթերքը սպառելու շուկա է նաև: «Փառատոնին գալու են ամենաքիչը 500 մասնակից, որոնց ապահովվելու են տրանսպորտով, վրաններով: Ծրագրի արժեքը կազմում է մոտ  4 մլն դրամ: Իսկ ստացված հասույթը կներդրվի համայնքի զարգացման համար:
հեղինակ`
Travel News
հեղինակ`
Travel News
հեղինակ`
Travel News




Բաններային գովազդ



✈️ Կայքի 15 ամենաշատ դիտված գրառումները



. Պատահական հայտարարությունների ընտրանի

Տեղադրել հայտարարություն


Մուտք համակարգ


Գրանցում

Գաղտնաբառի վերականգնում


Բաժանորդագրություն







  Սեղմեք թարմացնելու համար




Օգտակար