10

տարեկան ենք

953

գրանցված օգտատեր

9803

գրառում այս պահին

>2500

այցելու օրը

X

📢 Գրանցվեք, կամ մուտք գործեք համակարգ՝
- գրառումներ կատարելու
- այլ գրառումների հեղինակներին հաղորդագրություն ուղարկելու
- հայտարարությունը բողոքելու, տարածելու, հիշելու
- այլ հնարավորություններ ստանալու համար:

 


Հետաքրքիր է իմանալ > Օգտակար > Այլևայլք

Լիխտենշտեյնի իշխանությունները բավականաչափ արտասովոր քայլի են դիմել. 35,000 բնակչությամբ և 160 քառակուսի կմ. տարածքով այս փոքր եվրոպական երկիրը, հարուստ զբոսաշրջիկներին մեկ օրով վարձակալելու հնարավորություն են տալիս: Այո, կատակ չէ: Վարձակալության մեկ օրվա համար անհրաժեշտ է ընդամենը 70 հազար դոլար, սակայն ձեզ իսկական միապետ զգալու հնարավորություն կընձեռվի: Այդ ահռելի գումարը վճարելով՝ դուք կարող եք հյուրընկալել ևս 150 հոգու, այդ թվում նաև փոխել տվյալ երկրում օգտագործվող տարադրամը և ստեղծել ձեր սեփականը, ինչպես նաև ճանապարհային նշանները: Սական սա դեռ ամենը չէ: Այսպիսի թագավորական հանգիստը լիարժեք վայելելու համար ձեզ սպասվում է հնագույն ամրոցների այցելություն, հետաքրքիր էքսկուրսիաներ Վադուց քաղաքով, հետաքրքիր ուղևորություններ, թագավորական գինիների համտեսում, իսկ ուղևորության ավարտից հետո՝ շքեզ հրավառութուն: «Փաստ» լրատվական – վերլուծական կայք
հեղինակ`
admin
1. Ամենագլխավորը թռիչքից չուշանալն է։ Ինքնաթիռը կթռչի նախատեսված ճիշտ ժամանակին, և ոչ ոք ձեզ չի սպասի։ Թռիչքից առաջ պետք է անցնել գրանցումը, հետո նոր զբաղեցնել ինքնաթիռում համապատասխան տեղը։ Այդ ընթացակարգը տևում է 1 ժամ, իսկ միջազգային թռիչքների դեպում՝ 2 ժամ։ 2. Եթե չվերթը հետաձգվում է 2 ժամով, ուրեմն ձեզ պետք է տրամադրեն անվճար զովացուցիչ ըմպելիքներ, եթե հետաձգվում է 4 ժամով՝ տաք ուտեստ, իսկ եթե 8 ժամ և ավելի՝ անվճար համար հյուրանոցում։ 3. Եթե ձեր ճամպրուկները ծանր են և դուք չեք կարող այն տեղափոխել, հիշեք, որ անվճար բեռնատար սայլակները գտնվում են փարկինգի մոտ։ Այդ մասին ձեզ ոչ ոք չի տեղեկացնի։ 4. Գոյություն ունի ճամպրուկների զանգվածի սահմանափակում։ Դուք կարող եք ձեր հետ տեղափոխել 2 ճամպրուկ՝ յուրաքանչյուրը 20-40կգ։ Եթե ձեր իրերի քաշը գերազանցում է սահմանված քանակը, ուրեմն դուք ստիպված կլինեք հավելյալ գումար վճարել։ 5. Օդանավակայանի յուրաքանչյուր հարկում կան էկրաններ, որոնք ձեզ կտեղեկացնեն չվերթի գրանցման ժամի և հերթականության մասին։ Հետևեք էկրաններին և ճիշտ ժամանակին տոմսով և անձնագրով ներկայացեք համապատասխան բաժին։ Եվ վերջում, ինչպես ասում են՝ բարի երթ։ «Փաստ» լրատվական – վերլուծական կայք
հեղինակ`
admin
հեղինակ`
admin
Վերջին ժամանակներս շատ նորաձև է արտասահմանում հանգստանալը։ Սակայն որպեսզի հանգիստը ձեզ հաճելի լինի, պետք է ընտրել ճիշտ տուրը։ Առաջին հերթին պետք է կողմնորոշվել հանգստավայրի հարցում։ Ժամանակակից տուրինդուստրիան առաջարկում է տուրիզմի հետևլայ տեսակները. 1. Պասիվ ծովափային տուրիզմ տաք երկրների ծովափնյա հանգստավայրերում 2. Ակտիվ հանգիստ - սրա մեջ են մտնում դահուկներն ու արշավները դեպի լեռնային շրջաններ։ Այս խմբին են դասվում նաև ջրային սպորտի տեսակները 3. Էքսկուրսիոն տուրիզմ - այստեղ դուք կկարողանաք ծանոթանալ տեղի մշակույթի, երկրի հուշարձանների, ճարտարապետության, ազգային խոհանոցի հետ 4. Համակցված հանգիստ - այս տարբերակը շահավետ է այն մարդկանց համար, ովքեր առաջին անգամ են գտնվում արտասահմանյան ծովափին Տուրօպերատոները նաև առանձնացնում են առողջարանային և ընտանեկան հանգիստներ։ Եթե դուք ցանկանում եք սովորել նոր լեզու ԱՄՆ-ում, Անգլիայում, Չեխիայում կամ Ֆրանսիայում, ապա դիմեք տուրիստական գործակալություններին և ընտրեք համապատասխան փաթեթը ։ Որևէ երկիր ընտրելիս ուշադրություն դարձրեք տեղի կլիմայի վրա։ Հաջորդ կարևոր խնդիրը կապված է գումարի հետ։ Փաթեթի արժեքի մեջ կարող են մտնել ճանապարհածախսը, հյուրանոցի, սնունդի գումարը, վիզան, ապահովագրությունը, էքսկուրսիաները ևն։ Սակայն լինում են դեպքեր, երբ որևէ մեկը չի ներառվում։ Այդ պատճառով փաթեթն ընտրելիս ուշադրություն դարձրեք առաջարկվող ծառայությունների վրա։ Հաջորդ քայլը տրանսպորտի տեսակի ընտրությունն է։ Ամենատարածված տեսակը այժմ ավիաթռիչքներն են։ Այնուհետև կարևոր է տուրգործակալության ընտրությունը։ Ցանկալի է օգտվել հայտնի և փորձված ընկերություններից, որպեսզի հետագայում չկանգնեք լուրջ խնդիրների առաջ։ Գոյություն ունեն այսպես կոչված «Այրվող տուրեր», որոնք ներառում են զեղչերի մեծ ցանկ։ Եվ վերջում կարևոր է հյուրանոցի ընտրությունը։ Այստեղ կարևոր է, թե ում հետ եք դուք գնում ճանապարհորդության՝ ընտանիքի, ընկերների, սիրած էակի, թե երեխաների։ Սակայն միշտ հիշեք, որ հաճելի հանգիստը կախված է հենց ձեզանից։ Եղեք հետաքրքրասեր և պլանավորեք ձեր հանգիստը։ Համացանցում փնտրեք տվյալ երկրի մասին տեղեկություններ, ընտրեք այն վայրերը, որոնք դուք կցանկանաք այցելել։ Այդ դեպքում ձեր հանգիստը ձեզ հաճույք կպատճառի։ «Փաստ» լրատվական – վերլուծական կայք
հեղինակ`
admin
Փարիզյան սինդրոմը կարող է առաջանալ յուրաքանչյուր մարդու մոտ, ով այցելում է Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզ: Սակայն տերմինն իր ծննդի համար պարտական է զգայուն ճապոնացիներին: Այս սինդրոմը բացահայտվել է 1986թ Ֆրանսիայում աշխատող ճապոնացի հոգեբույժ Խիրոակի Օտտոյի կողմից: Այս սինդրոմի էությունը կայանում է նրանում, որ ճապոնացիները ԶԼՄ-ի ազդեցության ներքո Փարիզը պատկերացնում են որպես երազանքների քաղաք: Բոլոր ֆրանսիացիները նրանց համար գեղեցիկ են և իդեալական: Սակայն, երբ իրականում են լինում Փարիզում և շփվում տեղի մարդկանց հետ, նրանք հասկանում են, որ սխալ դիրքորոշում ունեն և դրանից ապրում են խոր հիասթափություն: Ամեն տարի հոգեբանները աշխատում են ավելի քան 12 ճապոնացի զբոսաշրջիկների հետ, ովքեր անցկացրել են մի քանի օր Փարիզում և «ձեռք բերել» այս սինդրոմը: Նրանք իրենց մոտ առաջացած հոգեվիճակի պատճառը համարում են տեղի բնակչության ագրեսիան, անուշադրությունը, քաղաքում տիրող կողոպուտները և այլ բացասական երևույթներ: «Փաստ» լրատվական – վերլուծական կայք
հեղինակ`
admin




Բաններային գովազդ



✈️ Կայքի 15 ամենաշատ դիտված գրառումները



. Պատահական հայտարարությունների ընտրանի

Տեղադրել հայտարարություն


Մուտք համակարգ


Գրանցում

Գաղտնաբառի վերականգնում


Բաժանորդագրություն







  Սեղմեք թարմացնելու համար




Օգտակար