10

տարեկան ենք

1108

գրանցված օգտատեր

9802

գրառում այս պահին

>2500

այցելու օրը

X

📢 Գրանցվեք, կամ մուտք գործեք համակարգ՝
- գրառումներ կատարելու
- այլ գրառումների հեղինակներին հաղորդագրություն ուղարկելու
- հայտարարությունը բողոքելու, տարածելու, հիշելու
- այլ հնարավորություններ ստանալու համար:

 


ՏՈՒՐԻՍՏԱԿԱՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՂՋ ԱՇԽԱՐՀԻՑ > Տուրիզմի նորություններ > Այլևայլք

Հարգելի այցելուներ, սկսած 05.04.2016թ.-ից նորությունների այս բաժինը այլևս չի թարմացվում: Նորությունների ներկայացման համար ստեղծել ենք առաջադեմ ֆունկցիոնալ, որը մեզ հնարավորություն է տալիս կայքի այցելուներին ներկայացնել ոչ թե օրը 1-3 նորություն և հրապարակում, այլ` բոլոր այն թեմատիկ նյութերը, որոնք տեղ կգտնեն հայաստանյան և արտասահմանյան լրատվամիջոցներում: Ավելին, բոլորին հնարավորություն ենք տվել մեր կայքի միջոցով տարածել տուրիստական բնույթի հրապարակումներ` մեկ հպումով:

Այցելի´ր տուրիստական լրահոսի էջն այս հղումով


20 02 2016
Երեկ Վենետիկի բնակիչները իրենց ջրանցքում հայտնաբերել են կետ, որը լողալով այստեղ է հասել Ատլանտիկայից: Գլոբալ տաքացումը, ըստ երևույթին, կետին շեղել է ուղուց, և նա Հյուսիսային Ատլանտիկայի փոխարեն Ջիբրալթարի նեղուցով հայտնվել է Միջերկրական ծովում: Սա արդեն երկրորդ դեպքն է, երբ կետը հայտնվում է Վենետիկի ափերին: Առաջին անգամ դա եղել է Երկրորդ աշխարհամարտի ժամանակ: Այդ ժամանակ սով էր տիրում և կետը սպանվել ու կերվել է տեղի բնակիչների կողմից: Այսօր պատերազմ չէ և ոչ ոք չի պատրաստվում ուտել կետին, սակայն կետը շատ խնդիրներ առաջացրեց: Նրա հզոր պոչը տապալել է մի քանի գոնդոլներ: Էկոլոգները կարողացել են ստիպել կետին հետևել հետազոտական նավին: Կետին փրկել են, դուրս են բերել մեծ ջրատարածք: Ինչպես պարզվել է, գոնդոլում եղած ուղևորը` 56-ամյա լեհ բիզնեսմեն Յոժեֆ Գալչիկը մահացել է: Վենետիկի բնակիչների մոտ ծովային կենդանիների հետ շփումը բավականին հաճախ է տեղի ունենում, բայց ոչ հաճախ է դրական հույզեր պարգևում:
հեղինակ`
Travel News
հեղինակ`
Travel News
Օդային տրանսպորտի միջազգային կազմակերպությունը (IATA) հրապարակել է կոմերցիոն ավիացիայի թռիչքային անվտանգության ցուցանիշները 2015 թվականի համար, որոնց համաձայն՝ ռեակտիվ շարժիչով օդանավերի ավիապատահարների ցուցանիշը կազմում է 0.32 (չափվում է յուրաքանչյուր 1 միլիոն թռիչքի դիմաց հաշվարկվող օդանավերի կորստով), որը համազոր է յուրաքանչյուր 3.1 միլիոն թռիչքի կտրվածքով մեկ խոշոր ավիապատահարի: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարուչության պաշտոնական կայքից: Հրապարակման համաձայն՝ 2015-ին չորս պատահարներ են տեղի ունեցել, որոնց արդյունքում գրանցվել է ընդհանուր հաշվարկով 136 ուղևորների մահ, և բոլոր այս թռիչքները կատարվել են տուրբոպտուտակային օդանավերով: 2010-2014-ի համար այս ցուցանիշը կազմել է տարեկան միջինը 17.6 մահացու ելքով պատահար և 504 զոհ: «Gernamwings» ավիաընկերության թիվ 9525 չվերթն (օդաչուի սուիցիդ) և «Metrojet» ավիաընկերության թիվ 9268 չվերթն (ենթադրյալ տեռորիստական ակտ) իրականացնող օդանավերի կործանման արդյունքում զոհված ուղևորների և օդանավի անձնակազմի անդամների թիվը կազմում է 374 մարդ: Սակայն այս տվյալները չեն ընդգրկվել ավիապատահարների վիճակագրական ցուցանիշներում, քանի որ դրանք դասակագրվում են որպես կանխամտածված գործողություններ և անօրինական միջամտության արդյունք: 2015 թվականի թռիչքային անվտանգությունն ունի հետևյալ թվային արտահայտությունը՝ -2015-ին՝ 641, իսկ 2010-2014 թվականներին տարեկան միջինը 504 կազմող ցուցանիշի համեմատ 2015 թվականի ընթացքում արձանագրվեց 136 մարդկային զոհ («Gernamwings» և «Metrojet» ավիաընկերությունների օդանավերի պատահարների արդյունքում  զոհերի թվի հետ միասին այդ ցուցանիշը հավասար է  510-ի), -68 ավիապատահար (բոլոր տիպի օդանավերի հաշվարկով), մինչդեռ 2014-ին այդ ցուցանիշը կազմում էր 77, իսկ վերջին հնգամյա ժամանակահատվածի համար տարեկան միջինը կազմում է 90, -4 ավիապատահար մահացու ելքով (բոլոր տիպի օդանավերի հաշվարկով), մինչդեռ 2014-ին այդ ցուցանիշը կազմում էր 12, իսկ վերջին հնգամյա ժամանակահատվածի համար այդ ցուցանիշի միջինը կազմում է 17.6, -բոլոր ավիապատահարների 6 տոկոսը եղել է մահացու ելքով, որը ցածր է հնգամյա միջին՝ 19.6 տոկոս կազմող ցուցանիշից, -10 ռեակտիվ շարժիչով օդանավի կործանում, մինչդեռ այս ցուցանիշը 2014-ին կազմել է 8, իսկ հնգամյա միջին ցուցանիշը՝ տարեկան 13 է, -ռեակտիվ շարժիչով օդանավերի պատահարների թվում մահացու ելքով պատահարներ չկան, մինչդեռ այդ ցուցանիշը 2014-ին կազմել է 3, իսկ վերջին հնգամյա ժամանակահատվածում՝ տարեկան 6.4: 2015 թվականին ավելի քան 3.5 միլիարդ մարդ անվտանգ կերպով փոխադրվել է 37.6 միլիոն թռիչքների ընթացքում:
հեղինակ`
Travel News

19 02 2016
հեղինակ`
Travel News
հեղինակ`
Travel News

18 02 2016
Նախորդ շաբաթ Վալենսիայի նախկին քաղաքապետ Ժոան Կալաբուիգը հայտարարել է, որ քաղաքային լողափերում ստեղծվելու են հատուկ տարածքներ, որտեղ թույլատրվելու է կենդանիների մուտքը: Այսպես, համաձայն Ժոան Կալաբուիգի տեղակալի հայտարարության, սկզբնական փուլում pet friendly շրջաններ հայտնվել են քաղաքի միայն հարավային հատվածում: Ինչպես վստահեցնում են տեղի իշխանությունները, այս անհարմարավետությունը կարող է վերանալ շնորհիվ այն բանի, որ շների համար նախատեսված հողատարածքները ներառելու են նաև կենդանիների լողալու հատվածներ: Ինչ կերպով է վալենսիական քաղաքապետարանը մտադրված ջրային սահման անցկացնել սովորական լողափերի և, համապատասխանաբար, կենդանիների լողափերի միջև՝ դեռևս հայտնի չէ: Ինչպես տեղեկացնում է քաղաքապետարանը, այս նորարարությունը հնարավորություն կտա ոչ միայն շների և տերերի հանգստի համատեղում, այլև շների փրկարարների առկայություն:
հեղինակ`
Travel News
հեղինակ`
Travel News

17 02 2016
հեղինակ`
Travel News
հեղինակ`
Travel News

16 02 2016
հեղինակ`
Travel News
հեղինակ`
Travel News

15 02 2016
հեղինակ`
Travel News
հեղինակ`
Travel News

12 02 2016
Երևան-Պրահա չվերթն ունի մեծ պահանջարկ, և արդեն մայիսից շաբաթական կիրականացնի 2-3 թռիչք: Այս մասին, այսօր՝ փետրվարի 12-ին, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպման ժամանակ նշել է Չեխիայի առևտրի և արդյունաբերության նախարար Յան Մլադեկը: ՀՀ վարչապետը ողջունել է չեխական պատվիրակության այցը մեր երկիր և նշել, որ նման այցելությունները նպաստում են հայ-չեխական կապերի հետագա ակտիվացմանն ու ամրապնդմանը: Նրա խոսքով՝ Հայաստանը կարևորում է Չեխիայի հետ բազմաբնույթ կապերի շարունակական զարգացումը երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարբեր բնագավառներում: Պարոն Մլադեկը բարձր է գնահատել երկու երկրների միջև փոխգործակցությունը և նշել, որ Երևանում ընթացող հայ-չեխական համաժողովին մասնակցում են շուրջ 30 չեխ գործարարներ: Վարչապետ Աբրահամյանը կարևորել է միջկառավարական հանձնաժողովի ակտիվ գործունեությունն ու գործարար ֆորումների շարունակական անցկացումը, ինչը կնպաստի Հայաստանի և Չեխիայի միջև տնտեսական կապերում առկա մեծ ներուժի իրացմանը: Առանձնակի կարևորվել է նաև Երևան-Պրահա չվերթի վերագործարկումը:
հեղինակ`
Travel News
հեղինակ`
Travel News




Բաններային գովազդ



✈️ Կայքի 15 ամենաշատ դիտված գրառումները



. Պատահական հայտարարությունների ընտրանի

Տեղադրել հայտարարություն


Մուտք համակարգ


Գրանցում

Գաղտնաբառի վերականգնում


Բաժանորդագրություն







  Սեղմեք թարմացնելու համար




Օգտակար