տարեկան ենք
գրանցված օգտատեր
գրառում այս պահին
այցելու օրը
📢 Գրանցվեք, կամ մուտք գործեք համակարգ՝ - գրառումներ կատարելու - այլ գրառումների հեղինակներին հաղորդագրություն ուղարկելու - հայտարարությունը բողոքելու, տարածելու, հիշելու - այլ հնարավորություններ ստանալու համար:
27.08.16
Եգիպտոսում զբոսաշրջության նվազման թեմայով զրուցում ենք ԵԳԻՊՏ ՏՈԻՐ տուրիստական ընկերության մենեջեր Գայանե Միքայելյանի հետ:
Բարև հարգելի այցելուներ: Այսօր մեր հյուրն է EGYPT TOUR մասնագիտացված զբոսաշրջային ընկերության մենեջեր Գայանե Միքայելյանը:
Բարև Գայանե:
Բարև Գոհար:
Ձեր ընկերությունը մասնագիտանում է Եգիպտոս տուրեր և էքսկուրսիաների կազմակերպմամբ: Այսօր եկեք խոսենք Եգիպտոսի զբոսաշրջության անկման թեմայի շուրջ: Ներկայացրեք, խնդրեմ, ընդհանուր պատկերը:
Եգիպտոսի տուրոլորտը կրում է ամենալուրջ կորուստները վերջին 20 տարիների ընթացքում: Պետության զբոսաշրջային ոլորտը ռուս և բրիտանացի զբոսաշրջիկների հեռանալուց հետո ծանր ճգնաժամի մեջ է: Զբոսաշրջության նախարարը վերջերս նշեց, որ ռուսական А321 ինքնաթիռի Սինայում կործանվելուց հետո Եգիպտոսը ամսական կորցնում է 283 մլն դոլար:
2015թ.-ի նոյեմբերին և դեկտեմբերին եգիպտական կուրորտներում հանգստացողների թիվը կրճատվեց երկու անգամ: Զբոսաշրջության նախարարը նշեց, որ վիճակը կայունացնելու նպատակով կպահանջվի մի տարի:
Սպասվում է, որ հայտնի հանգստավայրեր կարող են այցելել արաբ զբոսաշրջիկները, որոնց մասնաբաժինը ընդհանուր զբոսաշրջիկների մեջ 2016թ-ին կազմելու է 25%:
Նախորդ տարում Եգիպտոսում հանգստացել են 9,3 մլն զբոսաշրջիկներ, ինչը 10%-ով զիջում է 2014թ.-ին: Եկամուտներն էլ կրճատվել են 15%-ով: Եգիպտոս այցելող զբոսաշրջիկների թվով ռեկորդային տարի է համարվում 2010թ.-ը, այդ տարում զբոսաշրջիկների թիվը հասավ 14 մլն-ի, որից 3մլն տուսաստանցի, իսկ եկամուտը կազմեց ավելի, քան 12 մլրդ դոլար:
Հայաստանցիները եգիպտական զբոսաշրջության մեջ ի՞նչ տոկոս են կազմել նախորդ տարի:
Եգիպտոսը հայերիս համար հանգստի պահանջված ուղղություններից է: Իհարկե այժմ նկատվում է պահանջարկի խիստ անկում. վախենում են հավանական տեռորիստական ակտերից: Իսկ թե Հայաստանից Եգիպտոս մեկնողների քանակը որքան է և եգիպտական զբոսաշրջության մեջ ինչ տոկոս են կազմել 2015թ.-ին, ինձ հայտնի չէ, քանի որ մեր երկրի պատկան մարմինները չեն տրամադրոււմ նման վիճակագրություն: Հիմնականում դրա պատճառն այն է, որ հայաստանցիները Եգիպտոս մեկնում են Թբիլիսիից. տարվա ընթացքում չարթերային թռիչքները Հայաստանից համեմատած շատ քիչ էին:
Շնորհակալություն Գայանե, մեր լսարանի հետ տեղեկատվությամբ կիսվելու համար:
Համեցեք:
Հարցազրույցը վարեց` Գոհար Niko
. Պատահական հայտարարությունների ընտրանի |