10

տարեկան ենք

1116

գրանցված օգտատեր

9802

գրառում այս պահին

>2500

այցելու օրը

X

📢 Գրանցվեք, կամ մուտք գործեք համակարգ՝
- գրառումներ կատարելու
- այլ գրառումների հեղինակներին հաղորդագրություն ուղարկելու
- հայտարարությունը բողոքելու, տարածելու, հիշելու
- այլ հնարավորություններ ստանալու համար:

 


Բոլոր հարցազրույցները
 

27.02.16

Շուկայում տարածված լուրերի համաձայն` այս տարի ամռանը նախատեսվում են չարթերային թռիչքներ Երևանից դեպի Կանարյան կղզիներ: Trip2-ը որոշեց "հետախուզել" և "ջրի երես դուրս բերել" այդ տեղեկատվության աղբյուրը, առերեսվել հերոսի հետ: Ջանքերը պսակվեցին հաջողությամբ: Մասնավորապես պարզեցինք, որ լուրերը հավաստի են, և մեր երկրի բնակիչները ամռան ամիսներին հնարավորություն կունենան իրենց հանգիստն անցկացնել Ատլանտյան օվկիանոսի հանրահայտ կղզիների լազուր ափերին:

 

Մեր հյուրն է թռիչքների կազմակերպիչ, ներգնա տուրօպերատորների խորհրդի անդամ, "Լոռե Զբոսաշրջային Կազմակերպությունների Խմբի" (LORE GROUP) հիմնադիր Վլադիմիր Գևորգյանը: Պարոն Գևորգյան, արդեն հստակ որոշվա՞ծ են, թե ոչ կանոնավոր` չարտերային, թռիչքները որ ամսաթվերին են կազմակերպվելու:
Չարթերային թռիչքներ Երևանից դեպի Կանարյան կղզիներԿլինեն հուլիս-օգոստոս ամիսներին: Պարզապես հիմա մենք բանակցային փուլում ենք ավիափոխադրողների հետ, հստակ օրեր ասել չենք կարող: Նախատեսում ենք իրականացնել ամսական երեք թռիչք:

Երբվանի՞ց կսկսվի փաթեթների վաճառքը:
Փաթեթները շուտով կսկսենք արդեն վաճառել: Ունենք նաև առաջարկ նրանց համար, ովքեր կցանկանան մեկնել ոչ թե հուլիս-օգոստոս ամիսներին, այլ ավելի վաղ ժամանակահատվածում: Լաս Պալմասում մեր գործընկերների միջոցով գարնանն ու ամռան սկզբում մեկնել ցանկացողներին կկարողանանք փաթեթներ առաջարկել նաև առանց չարտերային թռիչքի. օրինակ, Մոսկվա - Լաս Պալմաս կամ էլ դեպի որևէ եվրոպական քաղաք, որտեղից հետո կարելի է հասնել Լաս Պալմաս:

Պարոն Գևորգյան, հաշվի առնելով կղզիների հեռավորությունը Հայաստանից, թռիչքի տևողությունը` կարելի է ենթադրել, որ Կանարյան կղզիներում հանգիստը կանխատեսում է լինել "Luxury" սեգմենտում: Տուր փաթեթների գնային սանդղակն արդեն որոշվա՞ծ է:
Ճիշտ է, տուրփաթեթի գնի մեծ մասը կազմում է ավիափոխադրման արժեքը, որը մի փոքր բարձր է` համեմատած այլ ուղղությունների հետ, սակայն կունենանք ոչ միայն luxury, այլ նաև էկոնոմ տարբերակներ:
Նշեմ, որ մեր հարևան Վրաստանի քաղաքացիներն էլ կկարողանան մեկնել Կանարյան կղզիներ Երևանից, քանի որ իրենք այդ ուղղությամբ չունեն թռիչքներ:

Կանարյան կղզիների բոլոր հյուրանոցներով էլ կազմվելու՞ են փաթեթներ, թե մեր քաղաքացիներին առաջարկվելու են ընտրովի հյուրանոցներ: Այսինքն, փաթեթները լինելու են ֆիքսվա՞ծ, թե՞ հնարավոր կլինի քաղաքացու կողմից համացանցով ուսումնասիրված և ընտրված կամայական հյուրանոցով էլ կատարել առաջարկ:
Ունենք մշակված փաթեթներ: Նման գործելակերպը ընդունված է ցանկացած չարտերային նախագծերում: Սակայն դրանով չենք սահմանափակելու մեր հաճախորդներին: Իհարկե հնարավոր կլինի հաճախորդների կողմից համացանցից ընտրված ցանկացած հյուրանոցով էլ կատարել ամրագրում:

ՀՀ քաղաքացիներին Կանարյան կղզիներ մուտք գործելու համար մուտքի արտոնագիր` վիզա անհրաժե՞շտ է:
Այո, վիզա պահանջվում է, որի համար պետք է դիմել Վիզաների կենտրոն, քանի որ հենց իրենք են այդ հարցով զբաղվում: Մենք շուտով սկսելու ենք նաև այդ ուղղությամբ բանակցությունները: Մի փոքր բարդություններ կան այս հարցում, քանի որ տվյալ անձի համար երաշխավոր ես կանգնում, և դա լուրջ պատասխանատվություն է:
Շատ դեպքերում փորձելու ենք աջակցություն ցուցաբերել, որպեսզի մեր հաճախորդները ավելի հեշտ և արագ ստանան վիզան, և բարդություններ չառաջանան: Սակայն, ինչպես գիտեք, ցանկացած պետության մուտքի արտոնագրի ստացումը երբեք 100%-ով չես կարող երաշխավորել: Ինչպես նշեցի, փորձելու ենք մաքսիմալ օգնություն ցուցաբերել այս հարցում:

Փաթեթը ներառու՞մ է բժշկական ապահովագրություն:
Այո: Բացի բժշկական ապահովագրությունից, լինելու է նաև ճանապարհորդության ապահովագրություն. կունենանք փաթեթների չեղարկման քաղաքականություն: Օրինակ, եթե չեղարկման համար դիմեն 10 օր առաջ նախքան մեկնելը, այդ դեպքում կփորձենք եթե ոչ ամբողջությամբ վերադարձնել տուր փաթեթի գումարը, ապա պահումը չնչին տոկոս կազմի: Մենք էլ ունենք ֆինանսական պարտավորություններ, համաձայն որի ինքնաթիռը որոշակի մինիմալ քանակով պետք է լցվի: Բայց փորձելու ենք մաքսիմալ ճկուն լինել այս հարցում ևս, և մեր հաճախորդները, հուսով եմ, դժգոհ չեն մնա:

Տուրիստը կարո՞ղ է փաթեթը անմիջապես ձեռք բերել Ձեր ընկերության գրասենյակից, թե՞ վաճառքը իրականացվելու է ենթագործակալ տուրիստական ընկերությունների միջոցով:
Տուրփաթեթներ կվաճառենք և´ մեր գրասենյակ դիմած հաճախորդներին, և´ տուրիստական գործակալություններին: Լինելու են ֆիքսված գներ, որով էլ քաղաքացին դեպի Կանարյան կղզիներ փաթեթը ձեռք կբերի անկախ նրանից, թե որ տուրիստական ընկերություն է դիմել: Գործընկերներս կարող են վստահ լինել, որ մեր ընկերությունը հաճախորդին փաթեթը արտոնյալ գնով չի վաճառելու:

Ուղղությունը նոր է և մեր հասարակության ստվար հատվածին` անծանոթ: Կատարվելու՞ է լայնածավալ գովազդային արշավ, տուրիստական ընկերության մենեջերների համար կկազմակերվե՞ն ինֆորմացիոն-ճանաչողական տուրեր, կլինե՞ն վաղ ամրագրման զեղչեր:
Վերջնական պայմանավորվածությունները հստակեցնելուց հետո նկարահանող խումբ կուղարկենք Կանարյան կղզիներ, որպեսզի տեղում նկարահանեն հանգստավայրերը և այն ամենը, ինչը անմիջական կապ ունի տուրինդուստրիայի հետ: Կլինի գովազդ, կլինեն թրենինգներ տուրիստական գործակալությունների աշխատակիցների համար: Վաղ ամրագրումների զեղչեր տրամադրելը ընդունված պրակտիկա է, և մենք էլ ենք դա կիրառելու:

Հանգիստ Կանարյան կղզիներում

Կանարյան կղզիներում հանգիստը ինչո՞վ կգրավի մեր քաղաքացիներին: Ամառային սեզոնին Երևանից կազմակերպվում են չարտերային թռիչքներ դեպի Կիպրոս, Հունաստան, Մոնտենեգրո: Այս ուղղությունների համեմատ, ինչո՞վ կառանձնացնեք հանգիստը Կանարյան կղզիներում:
Հաճախորդներին գրավելու ենք օվկիանոսով, այն դեպքում, երբ հայաստանյան չարտերային ծրագրերի ուղղությունը ծովն է: Մեկ անգամ Տեներիֆեում հանգստացած զբոսաշրջիկը, վստահ եմ, որ ցանկանալու է վերադառնալ. լողափերը շատ գեղեցիկ են և շատ հանգիստ, ջուրը` մաքրամաքուր, իդեալական եղանակային պայմաններ են` միջինը 30 աստիճան:
Նաև նշեմ, որ մեր առաջարկած հանգստավայրի բրենդային խանութներում ապրանքները մատչելի են` արտոնյալ հարկային պայմանների շնորհիվ: Ուստի կարելի է շոփինգը համատեղել հանգստի հետ: Այս հանգամանքը ևս Կանարյան կղզիներում հանգստին գրավչություն է հաղորդում:

Trip2.am տուրիստական կատալոգի անձնակազմի անունից Ձեր թռիչքներին մաղթում եմ անամպ երկինք, "փափուկ" վայրէջք:
Շատ շնորհակալ եմ Գոհար: Ես էլ trip2.am կայքին մաղթում եմ անսպառ այցելություններ:

 

Հարցազրույցը վարեց` Գոհար Niko


Բոլոր հարցազրույցները
 



Այս նյութը տարածի'ր սոց. ցանցերում






. Պատահական հայտարարությունների ընտրանի

Տեղադրել հայտարարություն


Մուտք համակարգ


Գրանցում

Գաղտնաբառի վերականգնում


Բաժանորդագրություն







  Սեղմեք թարմացնելու համար




Օգտակար