10

տարեկան ենք

1009

գրանցված օգտատեր

9830

գրառում այս պահին

>2500

այցելու օրը

X

📢 Գրանցվեք, կամ մուտք գործեք համակարգ՝
- գրառումներ կատարելու
- այլ գրառումների հեղինակներին հաղորդագրություն ուղարկելու
- հայտարարությունը բողոքելու, տարածելու, հիշելու
- այլ հնարավորություններ ստանալու համար:

 

Հաճախակի տրվող հարցեր

1.
-Որքա՞ն արժե Trip2.am-ում հայտարարություն տեղադրելը:
-Trip2.am-ը տուրիզմի ոլորտի հայտարարությունների հրապարակման անվճար հարթակ է:

 

2.
-Գրանցման ձևում անունս լրացնելիս համակարգը սահմանափակեց նիշերի քանակը: Նկատեցի, որ նիշերի քանակի սահմանափակում կա նաև հայտարարության վերնագրի դաշտում:  Արդյո՞ք սա  համակարգի սխալ աշխատանքի արդյունք չէ: Հայտարարության տեքստի նիշերի սահմանափակումներ էլ կա՞ն:
-Ոչ, դա համակարգի սխալ աշխատանքի արդյունք չէ: Օգտատիրոջ անվան ու հայտարարության վերնագրի նիշերի սահմանափակումը ծրագրավորված է` օպտիմալացման նպատակով: Անվան նիշերի (տառեր, թվեր, այլ սիմվոլներ ու բացատներ) քանակի թույլատրելի մաքսիմումը 26 է, հայտարարության վերնագրինը` 104: Հաղորդագրության տեքստի նիշերի քանակի սահմանափակումներ չկան:

 

3.
-Որքա՞ն ժամանակ կպահպանվի իմ հայտարարությունը  կայքում:
-Հայտարարությունները պահպանվում են տեղադրման պահից 32 տարի:

 

4.
-Որքա՞ն հաճախ կարող եմ հայտարարություն տեղադրել:
-Հայտարարությունների տեղադրման քանակի և հաճախականության սահմանափակումներ չկան:

 

5.
-Ինչպե՞ս կարելի է փոփոխել արդեն տեղադրված հայտարարությունը:
-«Իմ հայտարարությունները» էջում (էջը տեսանելի է կայք մուտք եղած դեպքում) կա «խմբագրել» ֆունկցիան:

 

6.
-Ինչպե՞ս բարձրացնել հայտարարությունը բաժնում:
-«Իմ հայտարարությունները» էջում (էջը տեսանելի է կայք մուտք եղած դեպքում) կա «թարմացնել» ֆունկցիան, որը հնարավորություն կտա հայտարարությունը տեղադրել իր բաժնի սկզբում:
Հայտարարությունը հնարավոր է թարմացնել 2 օրը մեկ անգամ:

 

7.
-Կարո՞ղ եմ տեղադրել գովազդային բաններ Trip2.am կայքում:
-Այո՛: Մանրամասների համար գրեք կայքի վարչակազմին:

 

8.
-Իմ հայտարարությունները ստուգվու՞մ են:
-Բոլոր հայտարարությունները ստուգվում են մոդերատորների կողմից` նախքան համապատասխան բաժնում հրապարակելը: Պարբերաբար մոդերատորները ստուգում են նաև նախկինում տեղադրվածները:

 
9.
-Ե՞րբ կարող է մոդերատորը հեռացնել կամ առաջարկել փոփոխել իմ հայտարարությունը:
-Հայտարարությունների հրապարակման կանոնների խախտման դեպքում: «Իմ հայտարարությունները» էջի (էջը տեսանելի է կայք մուտք եղած դեպքում) վերին մասում կա  «Հաղորդագրություններ մոդերատորներից» դաշտ, ուր հնարավոր է մոդերատորներից ստանաք հայտարարությունների բովանդակության փոփոխման վերաբերյալ հաղորդագրություններ:

 

10.
-Կայքի համապատասխան բաժնի մի քանի տասնյակ հայտարարությունների մեջ չփնտրելով՝ ինչպե՞ս կարող եմ իմանալ իմ հայտարարությունն արդեն հաստատվե՞լ է մոդերատորի կողմից:
-«Իմ հայտարարությունները» էջում (էջը տեսանելի է կայք մուտք եղած դեպքում) հաստատված հայտարարությունների համարը կանաչ գույնով է, չհաստատվածներինը` կարմիր:

 

11.
-Ինչի՞ համար են հայտարարության վերջում նշված «Բողոքել» և «Հիշել» կոճակները:
-Մեր մոդերատորները պարբերաբար հետևում են ինչպես նոր, այնպես էլ արդեն տեղադրված հայտարարությունների որակին և համապատասխանությանը: Այնուամենայնիվ, սխալներն անխուսափելի են, և կայքում կարող են հայտնվել հայտարարություններ, որոնք տեղին չեն:
«Բողոքել» կոճակը սեղմում եք, եթե ըստ Ձեզ տվյալ հայտարարությամբ հեղինակը թույլ է տվել մեր հարթակում հայտարարությունների հրապարակման կանոնների խախտում, որը ուղղակիորեն կամ անուղղակի կարող է բերել Ձեր կամ այլ օգտատերերի հնարավորությունների սահմանափակման կամ հայտարարության բովանդակությունը վիրավորանք է պարունակում կամ էլ տեղին չէ կայքում որևիցե այլ պատճառով:
Ձեր հայտը ստանալուն պես` մենք կստուգենք հայտարարությունը ևս մեկ անգամ: Արդարացի բողոքի դեպքում կձեռնարկվեն համապատասխան քայլեր : 
Նույն կամ տարբեր հայտարարություններից հաճախակի անհիմն բողոքի դեպքում մոդերատորներից Ձեր հաշիվը հեռացնելու զգուշացում կստանաք:

«Հիշել» կոճակը Ձեզ հնարավորություն է տալիս տվյալ հայտարարությունը պահել Ձեր հաշվի հիշողության մեջ: Այդ հայտարարությունը երևում է «Իմ հայտարարությունները» էջի (էջը տեսանելի է կայք մուտք եղած դեպքում) ստորին հատվածի «Իմ հիշած հայտարարությունները» բլոկում:

 

12.
-Ինչու՞ ես չեմ կարողանում մուտք գործել իմ հաշիվ:
-Դա կարող է լինել, եթե սխալ եք մուտքագրել Ձեր էլ. փոստի հասցեն կամ գաղտնաբառը: Գաղտնաբառը մուտքագրելիս միացրեք լատինատառը, մուտքագրեք առանց բացատների:
Եթե մոռացել եք գաղտնաբառը, ապա կարող եք օգտվել գաղտնաբառի վերականգման ֆունկցիայից:

Հնարավոր է Ձեր հաշիվ մուտք գործել չկարողանալու պատճառը մոդերատորի կողմից այն համակարգից ջնջելն է՝ Օգտագործման կանոնների բազմակի խախտման պատճառով: Սակայն այդ դեպքում Դուք նախօրոք կստանաք զգուշացումներ խախտումների մասին «Հաղորդագրություններ մոդերատորներից» դաշտում, իսկ 2-3 անգամ կրկնվելու դեպքում հաշիվը կհեռացվի:
 

13.
-Ես չեմ ստացել գրանցումը հաստատող էլ. նամակ:
-Համոզվեք, որ գրանցվելիս էլ. հասցեն ճիշտ եք նշել: Ստուգեք «Սփամ» կամ "Нежелательные" թղթապանակը, որտեղ հավաքվում են կասկածելի նամակները: Համոզվեք, որ այդ թղթապանակը անջատած չէ: 
Ամեն դեպքում նամակը ստանալու համար որոշ ժամանակ է անհրաժեշտ. առավելագույնը 2 րոպե:



Այս նյութը տարածի'ր սոց. ցանցերում






Տեղադրել հայտարարություն


Մուտք համակարգ


Գրանցում

Գաղտնաբառի վերականգնում


Բաժանորդագրություն







  Սեղմեք թարմացնելու համար




Օգտակար