10

տարեկան ենք

957

գրանցված օգտատեր

9803

գրառում այս պահին

>2500

այցելու օրը

X

📢 Գրանցվեք, կամ մուտք գործեք համակարգ՝
- գրառումներ կատարելու
- այլ գրառումների հեղինակներին հաղորդագրություն ուղարկելու
- հայտարարությունը բողոքելու, տարածելու, հիշելու
- այլ հնարավորություններ ստանալու համար:

 


Բոլոր հարցազրույցները
 

21.06.18

Հայաստանի վերաբերյալ բազմաբնույթ տեղեկություններ ստանալ ցանկացողների և հետաքրքրվողների համար ստեղծվել է հավելված՝ Հայք:
Թեմայի շուրջ զրուցում ենք HAYQ - Armenian Application հավելվածի համահեղինակ՝ Թարխան Բաղիրյանի հետ:

Մի փոքր կներկայացրեք հավելվածը: Ինչի՞ մասին է, ի՞նչ է ներկայացնում, ի՞նչ նպատակ է հետապնդում հավելվածի ստեղծումը։
Հայք«HAYQ - Armenian Application» հավելվածը ստեղծվել է ողջ աշխարհի հայության համար` նպատակ ունենալով ամրացնելու և մոտեցնելու հայ ժողովրդին իր պատմական արմատներին և ավանդույթներին: Այն նաև Հայաստանի վերաբերյալ նախնական տեղեկություններ ստանալ ցանկացողների և հետաքրքրվողների համար է:



Ներառում է հետևյալ բաժինները.
ինտերակտիվ այբուբենը,
տեսարժան վայրերը,
«Հայր մեր» տերունական աղոթքը,
նշանակալից ամսաթվերի առանձնացմամբ օրացույց,
հայ մեծերը,
հայոց պատմության ժամանակացույց,
1915թ. հայոց ցեղասպանությունը,
սփյուռք,
երաժշտություն,
հայկական կինոներ,
մուլտեր,
նորություններ,
ցուցասրահ,
հետաքրքիր է,
i-Խանութ,
այսօր,
խոհանոց:


Ինչպե՞ս առաջացավ հավելվածը ստեղծելու գաղափարը:
Հայերս լինելով սփռված ողջ աշխարհով մեկ՝ միշտ էլ ձգտում ենք պահպանել մեր ավանդույթները և հնարավորինս շատ կապված լինել Հայաստանի հետ։ Սակայն դա ոչ միշտ է ստացվում։ Մենք որոշեցինք ստեղծել այս հավելվածը՝ հիմք ընդունելով այս գաղափարը. ամրացնել և մոտեցնել հայ ժողովրդին իր պատմական արմատներին և ավանդույթներին։ Այս հավելվածը հնարավորություն է տալիս այդ կապը ավելի ամուր դարձնել։
Տեղեկատվական-հաղորդակցման հարմարանքներով և հավելվածներով լի այսօրվա աշխարհում շատ կարևոր է, որ հատկապես մեր երեխաները չկորցնեն իրենց հոգևոր արժեքներն ու կապն իրենց արմատների հետ և հպարտությամբ ասեն. «Ես Հայ եմ»:

Ովքե՞ր են հավելվածի հեղինակները:
Հավելվածի հեղինակներն են ես՝ Թարխան Բաղիրյանս և եղբայրս՝ Կարեն Մանուկյանը։ Առիթից օգտվելով՝ ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր աջակցել են "Հայք"-ի ստեղծմանը։

Որտեղի՞ց է վերցվել հավելվածում առկա տեղեկատվությունը: Ովքե՞ր են պատասխանատվություն կրում տեղեկատվության ճշմարտացիության համար:
Հավելվածի ստեղծման համար օգտագործված նյութերը վերցված են տեղեկատվության բաց (հանրային) աղբյուրներից, ինչպիսին է, օրինակ՝ Վիքիպեդիան:

Ինչպե՞ս է տեղի ունեցել տեսարժան վայրերի ընտրությունը: Հավելվածի համար տեղեկատվություն ստանալու համար համագործակցու՞մ եք տեղի տուրիստական ընկերությունների հետ:
Ամբողջ նյութերը հավաքվել և մշակվել են մեր կողմից։ Մեզ մոտ մեծ մասամբ բաժինները թարմացվում են։ Դժվար է մի անգամից ապահովել ամբողջ տեղեկատվությունը, որովհետև մեր երկիրը հարուստ է տեսարժան վայրերով։ Ուստի կամաց-կամաց համալրվում են բացթողումները։
Այո, կան մի քանի կազմակերպություններ որոնց հետ համագործակցում ենք։ Սակայն ավելի հաճելի կլիներ, եթե դրանց թիվը ավելի շատ լիներ։

Ներբեռնելը միշտ անվճա՞ր է լինելու:
Հավելվածը նախատեսված է Անդրոիդ և iOS հարթակների համար։ Անդրոիդ օգտատերերի համար այն անվճար է, իսկ iOS-ի համար՝ վճարովի։ Տարբերությունը բովանդակության մեջ է։

Ո՞ր լեզուներով է գործում հավելվածը: Հավելվածը այլ լեզուներով թարգմանվելո՞ւ է:
Հավելվածն այս պահին հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով է, բայց եթե լինեն բովանդակությունն այլ լեզուներով թարգմանելու նախաձեռնություններ, ապա կողջունվեն մեր կողմից։ Մենք ամեն ինչ անում ենք հավելվածը արագ զարգացնելու գործում։

 

HAYQ–Armenian Application հավելված

 

Հարցազրույցը վարեց` Կ. Դավթյանը


Բոլոր հարցազրույցները
 



Այս նյութը տարածի'ր սոց. ցանցերում






. Պատահական հայտարարությունների ընտրանի

Տեղադրել հայտարարություն


Մուտք համակարգ


Գրանցում

Գաղտնաբառի վերականգնում


Բաժանորդագրություն







  Սեղմեք թարմացնելու համար




Օգտակար