10

տարեկան ենք

1114

գրանցված օգտատեր

9802

գրառում այս պահին

>2500

այցելու օրը

X

📢 Գրանցվեք, կամ մուտք գործեք համակարգ՝
- գրառումներ կատարելու
- այլ գրառումների հեղինակներին հաղորդագրություն ուղարկելու
- հայտարարությունը բողոքելու, տարածելու, հիշելու
- այլ հնարավորություններ ստանալու համար:

 


Բոլոր հարցազրույցները
 

25.11.18

Զբոսաշրջության զարգացման գործում մեծ նշանակություն ունեն նորամուծությունները: Այդպիսի նորամուծություն է առաջարկում Voxtours Armenia կազմակերպությունը՝ ներկայացնելով ռադիոգիդեր:
Թեմայի շուրջ զրուցում ենք Voxtours Armenia կազմակերպության ղեկավար՝ Վիգեն Հակոբյանի հետ:

Մի փոքր կպատմե՞ք ռադիոգիդերի մասին: Ի՞նչ է իրենից ներկայացնում ռադիոգիդը:
Voxtours ArmeniaՌադիոգիդը սարք է, որի միջոցով էքսկուրսավարները կարող են հաղորդակցվել տուրիստական խմբերի անդամների հետ: Սա հատկապես օգտակար է մեծ խմբերի դեպքում, որպեսզի խմբի բոլոր անդամները կարողանան լսել էքսկուրսավարին անգամ 500մ հեռավորության վրա: Ռադիոգիդի օգնությամբ զբոսաշրջիկները կարող են միաժամանակ և՛ լսել էքսկուրսավարին, և՛ շրջել տեղանքով:
Ռադիոգիդերը արտասահմանյան երկրներում մեծ տարածում ունեն: Որոշեցինք Հայաստանում ունենալ նման ծրագիր, ինչի շնորհիվ կկարողանանք զարգացնել ՀՀ զբոսաշրջային սերվիսը: Արդյունքում ստեղծեցինք Voxtours Armenia կազմակերպությունը:

Ե՞րբ է մեկնարկել նախագիծը, որքա՞ն ժամանակ է, որ տրամադրում եք ծառայությունը:
Նախագիծը մեկնարկել է 2015թ.-ին: Արդեն 3 տարի է, որ Հայաստանում ենք: Նշեմ, որ մենք հանդիսանում ենք ֆրանչայզինգ. Voxtours ընկերության գլխավոր գրասենյակը գտնվում է Հռոմում:

Ովքե՞ր կարող են վարձակալել ռադիոգիդը:
Ռադիոգիդերը վարձակալության ենք տալիս միմիայն տուրիստական կազմակերպություններին: Անհատներին, էքսկուրսավարներին կամ զբոսաշրջիկներին չենք տրամադրում:

Ձեր հայտարարություններից մեկում նշել էիք, որ ռադիոգիդի ծառայություն եք տրամադրում նաև Վրաստանում: Այն կիրառում եք որպես ֆրանշիզա՞յի ձև:
Այո: Մենք անգամ հնարավորություն ենք տալիս, որ ռադիոգիդը վարձակալեն Հայաստանում, վերադարձնեն Վրաստանում, և հակառակը. վարձակալեն Վրաստանում, վերադարձնեն Հայաստանում:

Երբ զբոսաշրջիկը հարցեր է ունենում, ապա ինչպես է էքսկուրսավարը պատասխանում հարցերին:
Ռադիոգիդով խոսում է էքսկուրսավարը, իսկ զբոսաշրջիկները միայն լսում են: Հարցեր առաջանալու դեպքում զբոսաշրջիկը պետք է մոտենա էքսկուրսավարին, իսկ մյուս զբոսաշրջիկները կարող են հարց-պատասխանը լսել էքսկուրսավարի ռադիոգիդի միջոցով:

Բնականաբար յուրաքանչյուր ծառայություն թողարկելիս՝ ակնկալվում է որոշակի վերջնարդյունք: Արդարացրե՞ց ռադիոգիդը ձեր սպասելիքները:
Այո, արդարացրեց, սակայն պետք է էլի աշխատենք, որպեսզի Հայաստանում զարգացնենք զբոսաշրջությունը, կարողանանք ապահովել որակյալ սերվիս:
Ռադիոգիդերը հատկապես մեծ տարածում ունեն եվրոպական երկրներում, մանավանդ թանգարաններում, որտեղ մեծ խմբեր ունենալու դեպքում առանց ռադիոգիդի մուտք գործելն արգելվում է: Հուսով ենք հասնել նման մակարդակի:

Ի՞նչ սպասի հաճախորդը ձեր կազմակերպությունից առաջիկայում: Սպասվո՞ւմ են փոփոխություններ կամ նոր նախագծեր:
Չենք բավարարվելու միայն ռադիոգիդով. որոշ ժամանակ անց կներկայացնենք նաև աուդիոգիդեր, որոնց առկայության դեպքում զբոսաշրջիկը կկարողանա լսել նախապես ձայնագրված տեքստը և էքսկուրսավարի կարիք չի լինի: Հունվարին հանդիպում ունենք Լոնդոնում, որտեղ կներկայացվի նոր ծրագիր: Այն կապված կլինի APP-երի հետ:

Ռադիոգիդեր

Հարցազրույցը վարեց` Կ. Դավթյանը


Բոլոր հարցազրույցները
 



Այս նյութը տարածի'ր սոց. ցանցերում






. Պատահական հայտարարությունների ընտրանի

Տեղադրել հայտարարություն


Մուտք համակարգ


Գրանցում

Գաղտնաբառի վերականգնում


Բաժանորդագրություն







  Սեղմեք թարմացնելու համար




Օգտակար