10

տարեկան ենք

1108

գրանցված օգտատեր

9802

գրառում այս պահին

>2500

այցելու օրը

X

📢 Գրանցվեք, կամ մուտք գործեք համակարգ՝
- գրառումներ կատարելու
- այլ գրառումների հեղինակներին հաղորդագրություն ուղարկելու
- հայտարարությունը բողոքելու, տարածելու, հիշելու
- այլ հնարավորություններ ստանալու համար:

 


Բոլոր հարցազրույցները
 

02.03.19

Yerevan Events-ը նախագիծ է, որի նպատակն է տեղեկատվության տարածման ժամանակակից գործիքների միջոցով ակտիվացնել երևանյան մշակութային և ժամանցային կյանքը:

 

- Բացահայտեք Երևանում սպասվող միջոցառումները և իրադարձությունները Yerevan events-ի օգնությամբ։ Հավելվածի օգնությամբ կարող եք հետևել ցուցահանդեսներին, թատերական ներկայացումներին, ժամանցային միջոցառումներին, համերգներին, փառատոներին, ինչպես նաև Երևանում գործող կինոթատրոնների ֆիլմերի ցուցադրության ժամերին։

Yerevan EventsՄեր նոր թարմացված տարբերակում Դուք կարող եք․
✓ Պահպանել Ձեզ հետաքրքիր միջոցառում(ները)ը և դիտել ավելի ուշ 
✓ Դիտել միջոցառման մանրամասները, այդ թվում քարտեզների վրա դիրքերը և կատարել զանգ մեկ հպումով
✓ Հետևել սպասվող իրադարձություններին և միջոցառումներին ըստ օրվա, շաբաթվա կամ ցանկացած ժամանակ
✓ Փնտրել միջոցառումներ ըստ վայրի և միջոցառումների տեսակների
✓ Կարգավորել ստացվող ծանուցումները
✓ Գտնել Երևանյան կինոթատրոնների ֆիլմերի ցուցադրությունները և ժամերը

Yerevan events նախագիծը ստեղծվել է Սպրինտ Կենտրոն ընկերության կողմից և ուղղված է մեր քաղաքի հյուրերին ու բնակիչներին ընթացիկ և ծրագրված միջոցառումներին տեղեկացմանը, իրադարձային կյանքի ակտիվացմանն ու զբոսաշրջության զարգացմանը:
ՍՊՐԻՆՏ ԿԵՆՏՐՈՆԸ հիմնադրվել է 2009թ՝ նպատակ ունենալով լուծել մարքեթինգային բազմաթիվ խնդիրներ տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով: Ունենալով մեր կազմում հմուտ ՏՏ եւ մարքեթինգի ոլորտի մասնագետներ
՝ մենք ներկայացնում ենք համաշխարհային բիզնեսում արդեն ընդունված էլեկտրոնային մարքեթինգային ծառայություններ նաև հայկական բիզնեսի ներկայացուցիչներին: Գործունեության 8-ամյա ժամանակահատվածում մեզ վստահել և համագործակցել են Հայաստանյան բիզնեսի 100-ից ավելի փոքր, միջին և խոշոր ներկայացուցիչներ, որոնց թվում են բանկեր, ՈՒՎԿ-ներ, սուպերմարկետներ, ուսումնական հաստատություններ, մշակութային և ժամանցի վայրեր, ինչպես նաև բազմաթիվ խանութ-սրահներ:

Yerevan events-ը հաղորդակցային գործիք և կապող օղակ է միջոցառումներ կազմակերպողների և ժամանցասերների միջև: Հետևելով կայքին կամ բեռնելով հավելվածը
՝ Դուք մշտապես տեղեկացված կլինեք ինչպես առանձին հաստատության, այնպես էլ տարբեր հաստատությունների կողմից տվյալ օրը նախատեսվող կամ սպասվող միջոցառումներին: Գրանցվելով կայքում՝ Դուք կարող եք ընտրել Ձեր նախընտրելի միջոցառումները կամ վայրերը, որոնցից պարբերաբար կստանաք հաղորդագրություններ և էլեկտրոնային նամակներ նորությունների վերաբերյալ` մշտապես լինելով առաջինը տեղեկացված:
Երևանյան միջոցառումներին կարող եք հետևել նաև Ձեր iOS կամ Android հեռախոսից կամ թաբլեթից
՝ անվճար բեռնելով Yerevan events հավելվածը համապատասխանաբար AppStore-ից և Play Market-ից կամ այցելելով yerevanevents.am:

Հավելվածը օգտագործելիս սմարթֆոնի միացումը ինտերնետին պարտադիր է, իսկ հարակից վայրերի դիտման ժամանակ ահրաժեշտ է միացնել նաև GPS-ը։

Yerevan events նախագիծը ուղղված է մեր քաղաքի հյուրերին ու բնակիչներին ընթացիկ և ծրագրված միջոցառումներին տեղեկացմանը, իրադարձային կյանքի ակտիվացմանն ու զբոսաշրջության զարգացմանը: Մանրամասների համար այցելեք yerevanevents.am




Yerevan events նախագիծը սիրով հրավիրում է համագործակցության բոլոր կազմակերպություններին կամ անհատ կազմակերպիչներին: Համագործակցելով մեզ հետ
՝ Դուք հնարավորություն կունենաք ներկայացնելու Ձեր միջոցառումները (կամ միջոցառումը) մեր հարթակներում: Նախագծի հարթակների և գործիքների օգնությամբ մենք կներկայացնենք և կխթանենք/կգովազդենք Ձեր միջոցառումը (համերգ, երեկույթ, կինոպրեմիերա, դասընթաց և այլն) թիրախային լսարանի շրջանակներում:

 

Նյութը պատրաստեց Կ. Դավթյանը


Բոլոր հարցազրույցները
 



Այս նյութը տարածի'ր սոց. ցանցերում






. Պատահական հայտարարությունների ընտրանի

Տեղադրել հայտարարություն


Մուտք համակարգ


Գրանցում

Գաղտնաբառի վերականգնում


Բաժանորդագրություն







  Սեղմեք թարմացնելու համար




Օգտակար