Սույն թվականի սեպտեմբերի 12-ին՝ 13:00 -ից և 13-ին՝ 19:00 -ին Ախթալայի սուրբ Մարիամ եկեղեցու բակում տեղի կունենա Խորովածի, երաժշտության և արվեստի համահայկական փառատոնը:
Մասնակից թիմերի հետաքրքիր ստեղծագործական և խոհարարական հմտությունները , անակնկալները կստեղծեն մի տեսակ հեքիաթային միջավայր , որտեղ ամեն ոք կունենա իր դերը:
Իհարկե Ma.Tour -ը բաց չի թողնի այս բացառիկ հնարավորությունը` հետևելու մեր ավանդական խորովածի պատրաստման միջոցառմանը, որը կուղեկցվի գեղեցիկ շոու-ծրագրով:
Մինչ փառատոնին մասնակցելը կայցելենք Յունեսկոյի ցանկում ընդգրկված հռչակավոր Սանահին և Հաղպատ վանական համալիրները:
ԵՎ իհարկե Հայաստանի վերածննդի շրջանի քաղքեդոնական վանքերի գոհար` Ախթալայի վանական համալիրը:
Ուղեվարձը՝ 6.000 դրամ
ներառված է ՝
• բարձրակարգ տրանսպորտ
• գիդ-ուղեկցորդ
• ժամանցի կազմակերպում
Մեկնարկը Հանրապետության Հրապարակից - 7:00
Ավարտը - 22:00
--------------------------------
ՄԻԱՑԵՔ Ma.Tour-ԻՆ ԵՎ ՁԵՐ ՀԱՆԳՍՏՅԱՆ ՕՐԵՐԸ ԴԱՐՁՐԵՔ ՀԱԳԵՑԱԾ ՈՒ ՀԻՇԱՐԺԱՆ
+374 98 92 63 92 / +374 99 92 63 92 / +374 95 87 83 86
Սիրով հրավիրում ենք Ձեզ ներկա գտնվելու փառատոնին:
|