5

տարեկան ենք

828

գրանցված օգտատեր

9508

գրառում այս պահին

>2500

այցելու օրը

X

📢 Գրանցվեք, կամ մուտք գործեք համակարգ՝
- գրառումներ կատարելու
- այլ գրառումների հեղինակներին հաղորդագրություն ուղարկելու
- հայտարարությունը բողոքելու, տարածելու, հիշելու
- այլ հնարավորություններ ստանալու համար:

 


Հրատապ տուրիստական նորություններ և հրապարակումներ



... Տեսնել բոլոր հրապարակումները


ՏՈՒՐԻՍՏԱԿԱՆ ՓԱՍՏԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ > Տուրիստական փաստեր > Այլևայլք



13 11 2015

Հետազոտություն. Հայերենն աշխարհի 60 ամենաազդեցիկ լեզուների թվում է

     
Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի մասնագետների բազմապրոֆիլ խումբը հետազոտել է աշխարհի մոտ 1000 լեզուների կիրառումն ու փոխադարձ կապերը` որոշելու համար նրանց ազդեցիկության աստիճանը:

Հետազոտության համար օգտագործվել են վերջին 30 տարում ավելի քան 2,2 մլն գրքերի թարգմանության, Վիքիփեդիայում հոդվածների և հեղինակների քանակի, Twitter-ում գրառումների վերաբերյալ տվյալները և մի շարք այլ տեղեկություններ:

Հայոց լեզուն 48-րդ ամենաազդեցիկ լեզուն է ճանաչվել գրքերի թարգմանության մասով, 59-ը` ըստ ազդեցիկության Վիքիփեդիայում, 57-րը` Twitter-ում: Ըստ հետազոտողների, հայերենի կրող է համարվում 6 մլն մարդ, 30 տարում հայերենից թարգմանվել է 1100 գիրք, հայերեն` 2139:

Հետազոտությունը նաև բացահայտել է կապերը լեզուների միջև` լեզվային մի միջավայրից մյուսին տեղեկատվություն փոխանցելիս: Հայերենի համար գլխավոր կապակցողներն են համարվել ռուսերենն ու անգլերենը: Դա նշանակում է, որ օրինակ, ֆրանսերեն կամ իսպաներեն գրված հաղորդագրությունը հայալեզու միջավայրում է հայտնվում ռուսերեն և անգլերեն աղբյուրներից թարգմանության միջոցով:

Ինչպես և ակնկալվում էր, գրականության թարգմանությունների մասով ամենաազդեցիկն է ճանաչվել անգլերենը, որին հաջորդում են ֆրանսերենը, գերմաներենը, իտալերենը և ռուսերենը: Առաջին տասնյակում են նաև իսպաներենը, ճապոներենը, հոլանդերենը, լատիներենը և շվեդերենը: Արաբերենը միայն 19-րդն է, չինարենը`20-րդն ըստ ազդեցիկության:


panarmenian.net
                 

Գրանցվեք կամ մուտք գործեք համակարգ՝ այս հեղինակին հաղորդագրություն ուղարկելու, հայտարարությունը բողոքելու, տարածելու, հիշելու և այլ հնարավորություններ ստանալու համար

Այս նյութը տարածի'ր սոց. ցանցերում



Բաններային գովազդ





✈️ Բաժնի 10 ամենաշատ դիտված գրառումները

#այս բաժնի բոլոր հայտարարությունները


✈️ Կայքի 15 ամենաշատ դիտված գրառումները



. Պատահական հայտարարությունների ընտրանի

Տեղադրել հայտարարություն


Մուտք համակարգ


Գրանցում

Գաղտնաբառի վերականգնում

Գովազդ

Բաններային գովազդ



Մենք Facebook-ում



Նշոց
այս ժամին նոր հաղորդագրություններ չկան ...

Բաժանորդագրություն







  Սեղմեք թարմացնելու համար




Օգտակար
 
 

Հարցում
Հարցումն արդեն ավարտված է: