10

տարեկան ենք

1108

գրանցված օգտատեր

9802

գրառում այս պահին

>2500

այցելու օրը

X

📢 Գրանցվեք, կամ մուտք գործեք համակարգ՝
- գրառումներ կատարելու
- այլ գրառումների հեղինակներին հաղորդագրություն ուղարկելու
- հայտարարությունը բողոքելու, տարածելու, հիշելու
- այլ հնարավորություններ ստանալու համար:

 


Խորհուրդներ > Օգտակար > Այլևայլք



Կորցրել եք անձնագիրը արտասահմանու՞մ

     
Արտասահմանում անձնագիր կորցնելը այնքան էլ հաճելի երևույթ չէ, սակայն եթե բախվել եք նման խնդրի հետ, մի ընկճվեք:

Առաջնահերթ դիմեք տեղի ոստիկանությանը: Մոտակա տեղամասի հասցեն կարող եք իմանալ հյուրանոցի անձնակազմից կամ ձեր տուրընկերության ներկայացուցչից: Ոստիկանությունում ձեզ կտան անձնագրին ժամանակավոր փոխարինող փաստաթուղթ: Ցանկալի կլինի, որ այդ փաստաթուղթը չլինի տեղի լեզվով, այլ որևէ միջազգային լեզվով:

Գնացեք ձեր երկրի հյուպատոսարան, սակայն ճանապարհին 3,5х4,5 չափսով լուսանկարվեք: Եթե այդ երկրում չկա ձեր երկրի դեսպանատունը կամ հյուպատոսարանը, ապա զանգահարեք հարևան երկրում գտնվող ձեր հյուպատոսարան: Հաշվի առեք, որ հյուպատոսարաններն աշխատում են 10:00-ից մինչև 12:00-ն: Այնտեղ լրացրեք դիմում, որով կխնդրեք անձը հաստատող ժամանակավոր փաստաթուղթ: Անձը հաստատող ժամանակավոր փաստաթղթի համար դուք պետք է ներկայացնեք.

  • դիմում-հայտ

  • ոստիկանության տրամադրած փաստաթղթի պատճենը

  • 2 գունավոր լուսանկար՝ 3,5 х 4,5

  • պահանջվող քանակությամբ գումար

  • անձը հաստատող այլ փաստաթուղթ, իսկ եթե չունեք, ապա գոնե երկու համերկրացու, ովքեր կհաստատեն ձեր անձը


Բոլոր փաստաթղթերը ներկայացնելու դեպքում՝ ձեր փաստաթուղթը կտրամադրեն հենց նույն օրը: Փաստաթուղթը ստանալուց հետո անմիջապես հավաքեք ձեր իրերը և վերադարձեք հետ: Այդ փաստաթուղթը ուժի մեջ է ընդամենը 30 օր: Ձեր երկրում արդեն դիմեք տեղի ոստիկանական բաժանմունք:

Նմանատիպ իրավիճակներից խուսափելու համար.

  • ձեր բոլոր փաստաթղթերը նույն վայրում մի պահեք

  • անձնագիրը լողափ մի տարեք

  • ճանապարհորդությունից առաջ բոլոր փաստաթղթերը տպեք և ունեցեք ձեր էլեկտրոնային փոստում

  • մեկնելուց առաջ վերցրեք ձեր երկրի հյուպատոսարանի հեռախոսահամարը և հասցեն

  • և վերջում՝ ուղղակի եղեք ուշադիր


                 

Գրանցվեք կամ մուտք գործեք համակարգ՝ այս հեղինակին հաղորդագրություն ուղարկելու, հայտարարությունը բողոքելու, տարածելու, հիշելու և այլ հնարավորություններ ստանալու համար

Այս նյութը տարածի'ր սոց. ցանցերում







✈️ Բաժնի 10 ամենաշատ դիտված գրառումները

#այս բաժնի բոլոր հայտարարությունները


✈️ Կայքի 15 ամենաշատ դիտված գրառումները



. Պատահական հայտարարությունների ընտրանի

Տեղադրել հայտարարություն


Մուտք համակարգ


Գրանցում

Գաղտնաբառի վերականգնում


Բաժանորդագրություն







  Սեղմեք թարմացնելու համար




Օգտակար