տարեկան ենք
գրանցված օգտատեր
գրառում այս պահին
այցելու օրը
📢 Գրանցվեք, կամ մուտք գործեք համակարգ՝ - գրառումներ կատարելու - այլ գրառումների հեղինակներին հաղորդագրություն ուղարկելու - հայտարարությունը բողոքելու, տարածելու, հիշելու - այլ հնարավորություններ ստանալու համար:
|
Էլեկտրոնային ավիատոմսեր - հիմնական առավելությունները |
|
Էլեկտրոնային տոմսը ավիատոմսերի նոր տեսակ է, որը եկել է փոխարինելու թղթերին և դարձել է արժանի փոխարինող:
Այսօր նման ծառայությունը, որի անունն է էլեկտրոնային ավիատոմս, առկա է յուրաքանչյուր խոշոր ավիաընկերությունում: Այս կարգի առաջին տոմսերը սկսվել են վաճառվել ԱՄՆ-ում դեռևս 1996թ.-ին: Եվրոպայում դրանք հայտնվել են միայն 2008թ.-ին: Էլեկտրոնային ավիատոմսի ամրագրման ժամանակ ուղևորի և նրա թռիչքի համարի մասին տեղեկատվությունը, ինչպես նաև մեկնման ամսաթիվը և ժամանակը, պահվում են ավիաընկերության տվյալների բազայում: Այդ պատճառով ուղևորատոմսի տրամադրման համար ուղևորից կպահանջվի ներկայացնել անձնագիրը: Ինչով են նման տոմսերը տարբերվում թղթայինից և որն է դրանց հիմնական առավելությունները. 1. Նման տոմսը հնարավոր չէ կորցնել, պատռել կամ պատահաբար ինչ-որ տեղ թողնել: Դուք ստիպված չեք լինի անհանգստանալ՝ անընդհատ ստուգելով տոմսը: 2.Ժամանակի զգալի տնտեսում: Անցել են այն ժամանակները, երբ ճանապարհորդները ստիպված էին գնալ ավիագործակալություններ և, անցնելով երկար հերթերի միջով, գնել ավիատոմսեր: Այժմ այն ամենը, ինչ անհրաժեշտ է ամրագրման համար, համակարգիչն է, ինտերնետը և 5 րոպե ազատ ժամանակը: 3. Այսուհետ օնլայն ավիատոմսերը կարելի է պատվիրել ոչ միայն քո, այլև ընկերների և բարեկամների համար: Նրանց ներկայությունն ամենևին պարտադիր չէ: Ընդամենը պահանջվում է վճարումը հաստատող տպագիր անդորրագիրը և անձնագիր: 4. Նման ավիատոմսի գնումը խլում է մինիմալ ժամանակ, ինչը նպատակահարմար է գործունյա մարդկանց համար, ում գրաֆիկը խիստ ծանրաբեռնված է: Ելնելով վերոնշյալ առավելություններից, կարելի է վստահորեն ասել, որ էլեկտրոնային ավիատոմսերը ապացույցն են այն բանի, թե մարդու կյանքը հեշտացնելու նպատակով ինչքան հեռու է քայլում տեխնիկական գործընթացը: |
||
Գրանցվեք կամ մուտք գործեք համակարգ՝ այս հեղինակին հաղորդագրություն ուղարկելու, հայտարարությունը բողոքելու, տարածելու, հիշելու և այլ հնարավորություններ ստանալու համար |
||