տարեկան ենք
գրանցված օգտատեր
գրառում այս պահին
այցելու օրը
📢 Գրանցվեք, կամ մուտք գործեք համակարգ՝ - գրառումներ կատարելու - այլ գրառումների հեղինակներին հաղորդագրություն ուղարկելու - հայտարարությունը բողոքելու, տարածելու, հիշելու - այլ հնարավորություններ ստանալու համար:
|
Եթե կորցրել եք ուղեբեռը, ապա ... |
|
Դուք ժամանել եք միջազգային օդանավակայան: Ձեր ուղեկիցներն արդեն ստացել են իրենց ուղեբեռը, իսկ ձերը դեռ չկա ու չկա: Ի՞նչ են անում նման դեպքերում: Առաջին հերթին դիմեք ավիաընկերության ներկայացուցիչներին կամ գտեք Lost/Found սեղանը (այն առկա է յուրաքանչյուր օդանավակայանում) և ներկայացրեք ուղեբեռի կտրոնը: Ձեզ առաջարկելու են լրացնել ուղեբեռի փնտրման դիմում, որտեղ դուք կներկայացնեք դրա արտաքին տեսքը՝ նյութը, ձևը, գույնը, պիտակների առկայությունը, բռնակները և այլն: Դիմումի մեկ նմուշը աշխատակցի հեռախոսահամարի հետ մեկտեղ պահեք ձեզ մոտ:
Ինչպես են փնտրում ուղեբեռը Հեղինակավոր գրեթե բոլոր ավիաընկերությունները կապված են ուղեբեռի փնտրման համաշխարհային ծրագրի հետ: Ձեր կողմից լրացված դիմումը ընկնում է World Tracer փնտրման ցանց: Երբ հայտնաբերվում է ուղեբեռի գտնվելու վայրը, ձեզ կտեղեկացնեն երբ այն կհասցվի օդանավակայան: Որպես կանոն այն վերադարձնում են առաջին չվերթով: Եթե փնտրման աշխատանքը ձգվում է մի քանի օր, ապա ուղեբեռը ավիաընկերության հաշվին հասցվում է ուղևորի նշած հասցեով: Որոնման ժամկետը Որոնման ժամկետը 21 օր է, սակայն մեծամասնությամբ ուղեբեռը գտնում են մի փոքր շուտ: Եթե հինգ տարուց ձեր սիրելի ուղեբեռը չի հայտնաբերվի, ձեզ կխնդրեն կազմել ավելի մանրակրկիտ նկարագրություն, թե ինչ կա դրա մեջ: Եթե դրանից հետո երեք շաբաթվա ընթացքում ևս ուղեբեռը կգտնվի, ապա այն կճանաչվի կորցված: Ում մեղքն է Եթե ամրագրման ժամանակ ուղեբեռին փակցված կտրոնը պոկվում է, ապա ուղեբեռի ճակատագիրը դառնում է ավելի դաժան, քանի որ այս դեպքում գրեթե անհնար է պարզել, թե ով է ճամպրուկի սեփականատերը: Երբեմն համակարգչի գրանցման համակարգը անջատվում է, լինում է նաև, որ սխալվում է բեռնումը: Ով է օգնության ձեռք մեկնում Դժվար որևէ մեկին դուր գա հայտնվել այլ երկրում առանց ատամի խոզանակի, ածելու և լրացուցիչ հագուստի: Այդ պատճառով հարկավոր է իմանալ սեփական իրավունքները: Դասական ավիաընկերությունը ձեզ գումար կտա առաջին անհրաժեշտության ապրանքներ գնելու համար (մինչև $250) չնայած օրենքով դա չի նախատեսվում: Ով է վճարելու Ավիաընկերության կողմից կորցված ուղեբեռի նյութական փոխհատուցումը կատարվում է համաձայն Վարշավյան կոնվենցիայի և Հաագայի արձանագրության՝ յուրաքանչյուր մեկ կիլոգրամի դիմաց 20 դոլար: Այդ պատճառով ամենաթանկարժեք իրերը (գումար, փաստաթուղթ, ոսկեղեն և այլն) խորհուրդ է տրվում տեղափոխել ձեռքի ուսապարկում: Ուղեբեռի կորուստը որոշվում է ուղեբեռի կտրոնով, իսկ եթե ճամպրուկը ինչ-որ պատճառով չի կշռվել, ապա դրա քաշը համարվում է 35 կգ-ը: Ով է պատասխանատու ամեն ինչի համար Եթե ձեր ճամպրուկում արժեքավոր ոչինչ չի եղել, ապա դուք ամենայն հավանականությամբ կհամաձայնվեք գումարի հետ: Իսկ եթե ձեր ճամպրուկում կան $2000 արժողությամբ վերնաշապիկներ և իտալական դիզայներների թանկարժեք կոստյումներ, ապա անհրաժեշտ է դիմել ավիաընկերություն գրավոր բողոքով: Երբեմն ավիաընկերությունները մտնում են դրության մեջ և վճարում են մինչև $5000 գումար: Եթե ձեզ օգնել մերժում են, ապա պահանջեք գրավոր մերժում և դրանով գնացեք դատարան: Դուք կարող եք դիմել դատարան անգամ ուղեբեռի կորստից մեկ տարի հետո: Դատը շահելու հնարավորությունները մեծ են: Դատավորները ևս երբեմն թռչում են: Ամենացրված ավիաընկերությունները Աշխարհի ամենացրված ավիաընկերությունների առաջատարներն են KLM, British Airways, Austrian ավիաընկերությունները: Հենց նրանք էլ համարվում են ամենաօպերատիվները և արդյունավետները կորցված ճամպրուկները գտնելու հարցում (կորցվածի 85%-ը գտնվում է 48 ժամվա ընթացքում): Հարցն ամենևին ցրված լինելու մեջ չէ: Պարզապես նրանք սպասարկում են հարյուրավոր թռիչքներ: Նրանց հաջորդում են Lufthansa, BMI, Alitalia ավիաընկերությունները: Առաջատարների ցանկը եզրափակում են Air France, Luxair և TAP Air Portugal ավիաընկերությունները: Ամենահազվադեպը խնդիրներ են առաջանում իտալական ավիաընկերություններում: |
||
Գրանցվեք կամ մուտք գործեք համակարգ՝ այս հեղինակին հաղորդագրություն ուղարկելու, հայտարարությունը բողոքելու, տարածելու, հիշելու և այլ հնարավորություններ ստանալու համար |
||