10

տարեկան ենք

1036

գրանցված օգտատեր

9802

գրառում այս պահին

>2500

այցելու օրը

X

📢 Գրանցվեք, կամ մուտք գործեք համակարգ՝
- գրառումներ կատարելու
- այլ գրառումների հեղինակներին հաղորդագրություն ուղարկելու
- հայտարարությունը բողոքելու, տարածելու, հիշելու
- այլ հնարավորություններ ստանալու համար:

 


Ավիատոմսեր > Օգտակար > Այլևայլք



Ինչպես գտնել էժան ավիատոմսեր

     
Ինչքան էլ զարմանալի է՝ ավիատոմսերի գները կարող են էականորեն տարբեր լինել անգամ միևնույն ուղղության դեպքում: Ամենայն հավանականությամբ միևնույն ինքնաթիռում գտնվող ուղևորների մեծամասնությունը գնել է իր տոմսը տարբեր գներով: Ակնհայտ է, որ ավիաընկերությունները ցանկություն ունեն առավելագույնս մեծացնելու սեփական շահույթը՝ տատանվելով սեփական ինքնաթիռների ծանրաբեռնվածության ու մրցակիցների գների միջև: Էժան ավիատոմսեր գնելու ունակությունը ձեռք է բերվում փորձով, այնուամենայնիվ կա ընդհանուր տեղեկատվություն, որն օգտակար կլինի բոլոր ճանապարհորդել ցանկացողների համար:

Այսպիսով, մեր հոդվածը կօգնի ձեզ գտնել հետևյալ հարցերի պատասխանները.

Ինչպես գտնել ամենաէժան ավիատոմսը:
Ինչ է պրոմո-ավիատոմսը:
Ինչ է պետք իմանալ էժան ավիատոմս փնտրելիս:
Երբ փնտրել էժան ավիատոմսեր:
Որտեղից գնել էժան տոմսեր:
Շաբաթվա որ օրերին են ավիատոմսերն ավելի էժան:


Ավիատոմսերի տեսակները

Ավիատոմսի արժեքը պայմանավորող ամենակարևոր գործոնը դրա տեսակն է կամ կարգը:
Բոլորին հայտնի է, որ ավիատոմսերի դասերն են էկոնոմը, բիզնեսը և առաջինը: Սրա հետ մեկտեղ ավիատոմսերը պատկանում են որոշակի կարգերի, որոնք այս կամ այն սահմանափակումներ են դնում: Իհարկե, ինչքան քիչ են սահմանափակումները, այնքան ավելի թանկ է տոմսը:

Ամենաէժան կարգին են պատկանում էկոնոմ դասի տոմսերը՝ փոխանակման կամ վերադարձի լրիվ սահմանափակումով:
Որոշ ավիաընկերություններ դրանք անվանում են «պրոմո»: Այս կարգի տոմսերի հիմնական թերությունն այն վերադարձնելու և անգամ փոխանակելու հնարավորության բացակայությունն է: Սակայն ուղևորության ամսաթվի և մեկնելու հնարավորության անփոփոխ լինելու դեպքում դա խնդիր չէ:
Սահմանափակումների հնարավորության մասին տեղեկատվությունը պետք է ուսումնասիրել նախքան ավիատոմսի գնումը կամ համացանցով վճարման կատարումը:


Չվերթների տեսակները

Չվերթները պայմանականորեն կարելի է բաժանել 3 տեսակի՝ կանոնավոր, բյուջետային և չարթերային:
Վերջին երկու տեսակը համարյա միշտ ավելի շահեկան են գնային տեսանկյունից, բայց ունեն իրենց թերությունները: Չարթերային չվերթների երթուղիները սովորաբար սահմանափակվում են առավել պահանջված տուրիստական ուղղություններով, բացի այդ, տոմսերի ձեռքբերման ոչ մի երաշխիք չկա:

Չարթերային չվերթների նստատեղերը սովորաբար բաժանված են խոշոր ավիագործակալների միջև, և որոշ դեպքերում նրանք վաճառքի են հանում միայն մի քանի տեղ:
Որպես կանոն չարթերային չվերթներում սպասարկման մակարդակը զիջում է կանոնավորների սպասարկմանը:

Բյուջետային չվերթները իրականացվում են "ցածր արժեք" ունեցող ավիաընկերությունների կողմից (low-cost airlines), այսպես կոչված` լոուքոստերների: Սրա օրինակներից են easyJet, airBerlin, Ryanair և այլ ավիաընկերություններ: Ինչպե՞ս են սրանք կարողանում վաճառել ավիատոմսեր իրոք էժան գներով:
Պատասխանը հեշտ է. նրանք տնտեսում են ամեն ինչ: Սա, իհարկե, չի վերաբերում ինքնաթիռներին. անվտանգության պահանջները բոլորի համար նույնն են: Բայց ուղևորները կզգան այդ տնտեսումը թռիչքի անհարմար ժամի, երկար գրանցման, բեռների համար լրացուցիչ վճարման, ավելի շատ ուշացումների, թռիչքի ժամանակ համարյա միշտ վճարովի ուտելիքի ու խմիչքի առկայությամբ:
Սովորաբար բյուջետային ավիաուղիները 4 ժամից երկար տևող թռիչքներ չեն կատարում:

Կանոնավոր չվերթերը միանշանակորեն ավելի հարմարավետ են: Բարեբախտաբար, երբեմն կարելի է և կանոնավոր չվերթի տոմս գնել չարթերայինին կամ բյուջետայինին մոտ գնով:


Ավիաընկերությունների ակցիաները և զեղչերը

Որոշ ավիաընկերությունների կողմից անցկացվող հատուկ ակցիաների ժամանակ տոմս գնելը մեծ հաջողություն է համարվում: Բանն այն է, որ նմանատիպ միջոցառումների անցկացումը նախօրոք հրապարակային հայտարարության չի արժանանում, այդ իսկ պատճառով դժվար է պլանավորել ակցիայով տոմսի գնում:
Ավելի հաճախ այսպիսի ակցիաների հետ կապված է 2 ժամանակահատված: Առաջինը ակցիայի անցկացման ընթացքն է, որի ժամանակ է հնարավոր գնել իջեցված գնով տոմսեր: Սա կարող է տևել մի քանի ժամից մինչև մի քանի տասնյակ օր: Միջինում մեկ հատուկ առաջարկը տևում է մոտ 2 շաբաթ:
Երկրորդ ժամանակահատվածը պայմանավորում է թռիչքի ժամանակը, այսինքն գոյություն ունեն սահմանափակումներ ըստ թռիչքի ու վերադարձի ամսաթվերի: Առանձին դեպքերում կարող են գոյություն ունենալ զեղչերի տրամադրման հատուկ պայմաններ, այնպիսիք, ինչպիսիք են մեկնման վայրում գտնվելու որոշակի նվազագույն կամ առավելագույն ժամանակահատվածը:

Ավիաընկերությունների յուրաքանչյուր հատուկ առաջարկ ներառում է ամեն չվերթի համար սահմանափակ քանակությամբ տոմսեր, այդ իսկ պատճառով հատուկ գներով տոմսերը սովորություն ունեն արագ վերջանալու: Որոշ ավիաընկերություններ կազմակերպում են իրենց ակցիաները թռիչքի օրվանից կես տարի առաջ, մինչդեռ ուրիշները վաճառում են իրենց ավիատոմսերը տաք կարկանդակների նման մեկնման շրջանում:


Էժան ավիատոմսեր՝ առանց զեղչերի

Ակցիայով ավիատոմս միշտ չէ, որ ստացվում է գնել, բայց թռչել պետք է: Ի՞նչ անել: Կան որոշ խորհուրդներ, որոնք թույլ կտան նվազեցնել դրանց գինը: Ինչպես արդեն նշվել է՝ գոյություն ունի ավիատոմսերի ամենաէժան տեսակը, որի համար արժե կռիվ տալ: Քանի որ այդպիսի տոմսերի քանակը ամեն չվերթի համար սահմանափակ է, կարելի է դրանք որոնելիս մի փոքր փոխել մեկնման և վերադարձի ամսաթվերը այն հույսով, որ դեռ մնացել են ցածր գնով տոմսեր: Բացի դրանից, որոնելիս պետք է օգտագործել +/- 3 օր տարբերակը:


Երբ է կարելի ավելի էժան գնով ինքնաթիռի տոմս գնել

Ինչպես ասում են՝ նա, ով տեղեկացված է, զինված է:
Ուղևորությանը արժե սկսել պատրաստվել նախօրոք, օգտակար կլինի սկսել ուսումնասիրել գները թռիչքից կես տարի առաջ: Հատկապես ակտուալ է այսպիսի նախօրոք պաստրաստությունը հեռավոր տրանսատլանտյան կամ միջմայրցամաքային թռիչքների դեպքում: Սակայն այս ռազմավարությունը ունիվերսալ չէ, և մի շարք դեպքերում լավագույն գնով տոմսեր կարելի է գնել թռիչքից մեկ-երկու ամիս առաջ:

Շատ հազվադեպ ավիաընկերությունները բառացիորեն ինքնարժեքով են վառաճում տոմսերը՝ թռիչքից 1-2 օր առաջ, բայց սրա վրա հույս դնել չարժե լուրջ ուղևորություն պլանավորելիս: Սրա մասին օգտակար է հիշել, երբ ծագում է այլընտրանքային տարբերակ ինչ-որ տեղ մեկնելու. ինչո՞ւ չստուգել գները:


Ավիատոմսի գնի վրա ազդող այլ գործոններ

Ուղևորություն պլանավորելիս արժե հիշել, որ մարդիկ սովոր են աշխատել ըստ ժամանակացույցի: Այսպիսով, այն տոմսերը, որոնց մեկնման և ժամանման ամսաթվերը համընկնում են ոչ աշխատանքային օրերի հետ, համարյա միշտ ավելի թանկ կլինեն: Ելնելով սրանից, թռիչքի համար ամենացածր արժողությամբ շաբաթվա օրերը երեքշաբթին, չորեքշաբթին և հինգշաբթին են: Նույն տրամաբանությամբ կարելի է բացատրել տոնական օրերի գնային թանկացումները:

Չի կարելի չհիշատակել այն, որ համարյա միշտ ավելի էժան է միանգամից գնել տոմս երկու ուղղությամբ, քան առանձին ամեն ուղղությամբ: Իհարկե ավելի հարմար է որոշակի ազատություն ունենալ՝ հետաձգելով վերադարձի օրվա ընտրությունը, սակայն այստեղ խոսքը գնում է էժան տոմսերի գնման մասին:

Զուգահեռ արժե մտածել նաև տոմսի այն տեսակի գնման մասին, որը թույլ կտա փոփոխել թռիչքի ամսաթիվը: Հավանական է, որ անգամ այս դեպքում երկու ուղղությամբ տոմսը ավելի շահեկան կլինի, քան առանձին գնված մեկնման և վերադարձի տոմսերը՝ առանց փոփոխման հնարավորության:

Ավիատոմս գնելիս մտածեք նաև մեկնման ու ժամանման վայրին օդանավակայանների մոտ գտնվելու մասին:

Երբեմն ստացվում է տնտեսել բավականաչափ գումար ուղևորության որոշ մաս ցամաքային տրանսպորտով անցնելու դեպքում:

Չվերթների որոշ ուղղությունների գները կարող են զգալիորեն փոփոխվել կախված զբոսաշրջային սեզոնից, ինչին նույնպես արժե ուշադրություն դարձնել:

Վերադառնալով այն հարցին, թե որտեղից գնել էժան ավիատոմսեր, այնուամենայնիվ ավելի ձեռնտու է գնել տոմսեր համացանցից, որովհետև դրանց արժեքին չի գումարվում զբոսաշրջային գործակալության լրացուցիչ վճարը:


                 

Գրանցվեք կամ մուտք գործեք համակարգ՝ այս հեղինակին հաղորդագրություն ուղարկելու, հայտարարությունը բողոքելու, տարածելու, հիշելու և այլ հնարավորություններ ստանալու համար

Այս նյութը տարածի'ր սոց. ցանցերում







✈️ Բաժնի 10 ամենաշատ դիտված գրառումները

#այս բաժնի բոլոր հայտարարությունները


✈️ Կայքի 15 ամենաշատ դիտված գրառումները



. Պատահական հայտարարությունների ընտրանի

Տեղադրել հայտարարություն


Մուտք համակարգ


Գրանցում

Գաղտնաբառի վերականգնում


Բաժանորդագրություն







  Սեղմեք թարմացնելու համար




Օգտակար