տարեկան ենք
գրանցված օգտատեր
գրառում այս պահին
այցելու օրը
📢 Գրանցվեք, կամ մուտք գործեք համակարգ՝ - գրառումներ կատարելու - այլ գրառումների հեղինակներին հաղորդագրություն ուղարկելու - հայտարարությունը բողոքելու, տարածելու, հիշելու - այլ հնարավորություններ ստանալու համար:
|
Ինչպես գտնել ամենամատչելի ավիատոմսերը |
|
Այս հոդվածը նվիրված է ոչ թանկարժեք ավիատմոսերի փնտրման մեթոդներին: Ներքոհիշյալ տեղեկատվությունը կօգնի ձեզ ստանալ հետևյալ հարցերի պատասխանները.
Ինչի՞ց է կախված ավիատոմսի գինը Ե՞րբ է հնարավոր ավելի էժան գնով տոմս ձեռք բերել Ի՞նչ է պետք իմանալ էժան ավիատոմսերի մասին Որտե՞ղ կարելի է գնել էժան ավիատոմսեր Ինչպես են ձևավորվում ավիատոմսերի գները Շուկայական տնտեսության պայմաններում լիովին ակնհայտ է, որ ավիաընկերությունները ջանում են ստանալ մաքսիմալ շահույթ և ձգտում են վաճառել ավիատոմսերը ամենաբարձր գներով: Այդ պատճառով, եթե ինքնաթիռում ձեր հարևանությամբ նստած ուղևորին հարցնեք, թե որքան է վճարել իր տոմսի համար, հավանականությունը մեծ է, որ այդ թիվը տարբերվելու է այն գումարից, որով դուք եք գնել ձեր տոմսը: Այս կերպ հարկ է հիշել, որ ավիաընկերությունը ջանում է ամբողջությամբ լրացնել ինքնաթիռը (վաճառել բոլոր ավիատոմսերը) որքան հնարավոր է բարձր գներով: Գնի վրա ազդեցություն են թողնում մրցակից ավիաընկերությունների առաջադրած գները և տվյալ ուղղության նկատմամբ գործող պահանջարկը: Ավիաընկերությունների վաճառքի քաղաքականությունը մեծամասամբ համընկնում է, որպես կանոն նրանք վարպետորեն կանխատեսում են տվյալ սեզոնին և տվյալ գնով ավիատոմսերի պահանջարկը, որը թույլ է տալիս ամենաշահավետ կերպով ինքնաթիռը համալրել ուղևորներով: Այդ պատճառով ակտիվորեն օգտագործվում են վիճակագրական տվյալները և անցկացվում են զանազան հետազոտություններ: Ավիաթռիչքը նախապես պլանավորեք Նվազագույն գներով ավիատոմսեր ամրագրելու ամենաճիշտ քաղաքականությունը թռիչքից երկու շաբաթ, անգամ մեկ ամիս առաջ գների ուսումնասիրումն է: Որքան հեռու եք պլանավորում թռչել, այնքան ավելի շուտ պետք է փնտրեք ավիատոմսեր և համեմատեք գները: Տրանսատլանտյան և այլ հեռու ուղղությունների դեպքում ամենամատչելի ավիատոմսերը վաճառվում են թռիչքից կես տարի առաջ ավիաընկերության առաջարկած հատուկ ակցիաների շրջանակներում: Պրոմո ակցիաներով ավիատոմսերի գները մեծամասամբ համարվում են նվազագույն արժեքի լավ օրինակ: Սակայն գների ավելի հստակ որոշման համար խորհուրդ է տրվում փնտրել նույն ուղղությամբ այլ ավիաընկերությունների հատուկ առաջարկներ: Այսպես, թե այնպես չարժե գնել ավիատոմս առանց ստուգելու տվյալ ուղղության համար գործող ակցիաները: Տոմսի տեսակի և ավիաթռիչքի ամսաթվի ընտրություն Ինչպես վերևում նշվել էր, գների ձևավորման քաղաքականությունը իրենից ներկայացնում է ավիաընկերության առավել շահույթի առանձնացում: Հաշվի առնելով հանգստյան օրերին և տոներին տոմսերի նկատմամբ պահանջարկի բարձրացումը՝ հարկ է փորձել ընտրել ուղևորության և վերադարձի ամսաթիվը շաբաթվա կեսի համար: Հարկ է հիշել, որ շատ դեպքերում առավել մատչելի է ամրագրել ավիատոմսը դեպի հետ ուղղությամբ (return ticket), քան գնել երկու առանձին ավիատոմս մեկ ուղղությամբ: Մինչ օրս գոյություն ունեն ավիաընկերություններ, որոնք այս դեպքերում զեղչեր չեն տրամադրում, սակայն դրանց թիվը օրեցօր նվազում է: Ոչ հայտնի երթուղիներ Ավիաթռիչքի որոշ ուղղություններ թանկարժեք են անգամ գործող զեղչերի պարագայում: Դա պատահում է, երբ երթուղին պակաս հայտնի է, թռիչքները քիչ են, տվյալ ուղղությունը սպասարկում է մեկ ընկերություն: Մրցակցության բացակայության պայմաններում կարող է ձևավորվել գների բավականին բարձր մակարդակ: Այս պարագայում միակ խորամանկությունը կարող է լինել տարանցիկ երկրով ավելի էժան ավիատոմսի փնտրումը: Ուշադրություն մի դարձրեք այն բանի վրա, որ տարանցիկ երկրով թռիչքը ավելի երկարատև կլինի: Գինը ոչ միշտ է համապատասխանում հեռավորությանը: Կարելի՞ է վերջին պահին էժան տոմս գնել Որոշակի ուղղությամբ որոշ ավիաընկերություններ կտրուկ նվազեցնում են մնացած ավիատոմսերի գները թռիչքից մի քանի օր, նույնիսկ մի քանի ժամ առաջ: Դա պատահում է շահույթի ավելացման մեծ ցանկության և ինքնաթիռը համալրելու համար: Այս երևույթն ավելի շատ դիտվում է չարթերային թռիչքների դեպքում, երբ թռիչքից որոշ ժամանակ առաջ հայտնվում են ազատ աթոռներ ամրագրման չեղարկման դեպքում: Այդ տոմսերը էլեկտրոնային կայքերում հանվում են վաճառքի: Կանոնավոր թռիչքների դեպքում նման առաջարկներն ավելի հազվադեպ են լինում: Վերջին պահին ավիատոմս գնելու շանսերը քիչ են, սակայն երբեմն ավելի մատչելի է թռչել վաղը, քան նախապես պլանավորած 4 օր հետո: Ամենամատչելի ավիատոմսերի առանձնահատկությունները Երբ խոսքը գնում է նվազագույն գնով ավիատոմսի մասին, մյուս գործոնները, ինչպիսին է օրինակ հարմարավետությունը, մղվում են հետին պլան: Հարկ է հիշել, որ ամենամատչելի տոմսը միշտ մնում է էկոնոմ-կարգինը, իսկ որոշ դեպքերում ավիափոխադրողը կլինի լոուքոսթերը (low cost – ցածր գին): Նման ավիաընկերությունները տնտեսում են ամեն հարցում, բացի անվտանգությունից: Օրինակ, այս թռիչքներում ճաշը չի ներառվի տոմսի գնի մեջ կամ ուղեբեռի համար հավելյալ գումար կպահանջվի: Բյուջետային ամենահայտնի ավիաընկերություններից են easyJet, flydubai, Pegasus, Germanwings և այլ ավիաընկերությունները: Շատ դեպքերում նման տնտեսումը ցանկալի է: Կարևոր է հիշել, որ էժան ավիատոմսի պարագայում գրեթե միշտ բացակայում է դրա փոխանակման կամ վերադարձի հնարավորությունը: Պետք է ուշադրություն դարձնել ամրագրման կանոններին: Որտեղ գնել էժան ավիատոմսեր Ավիաընկերությունների գրասենյակները և դրամարկղերը տալիս են տեղի վարձույթ և աշխատակիցների աշխատավարձ, ինչն էլ հանգեցնում է ավիատոմսերի որոշակի թանկացմանը: Զարմանալի չէ, որ համացանցով ավիատոմս արմագրելը ավելի մատչելի կլինի: Սակայն այստեղ ևս գործում են նրբություններ: Այսօր գոյություն ունեն ամրագրման մեծ քանակությամբ կայքեր և համակարգեր: Պետք է ուշադրություն դարձնել միացյալ ծառայություններին, որոնք տոմսերի փնտրումից բացի առաջարկում են դրանց համեմատում: Այս դեպքում ճիշտ ընտրություն կատարելու հավանականությունն ավելի մեծ է: |
||
Գրանցվեք կամ մուտք գործեք համակարգ՝ այս հեղինակին հաղորդագրություն ուղարկելու, հայտարարությունը բողոքելու, տարածելու, հիշելու և այլ հնարավորություններ ստանալու համար |
||