տարեկան ենք
գրանցված օգտատեր
գրառում այս պահին
այցելու օրը
📢 Գրանցվեք, կամ մուտք գործեք համակարգ՝ - գրառումներ կատարելու - այլ գրառումների հեղինակներին հաղորդագրություն ուղարկելու - հայտարարությունը բողոքելու, տարածելու, հիշելու - այլ հնարավորություններ ստանալու համար:
|
Երբ է ձեռնտու գնել ավիատոմսեր |
|
Հարցը իրականում հռետորական չէ: Եկեք փորձենք հասկանալ խնդիրը: Այս հոդվածը կօգնի ձեզ ապագա հանգստի պլանավորման ժամանակ:
Ինքնաթիռով ճանապարհորդել ցանկացողները գիտեն, որ երբեմն ավիատոմսեր գնելիս կարելի է զգալիորեն տնտեսել նախապես ամրագրման և վճարման դեպքում: Բայց ինչքա՞ն շուտ. 4 ամիս, կես տարի, թե 9 ամիս: Նրանք, ովքեր սիրում են ամեն ինչ պլանավորել նախապես (այդ թվում և հանգիստը), կարող են գնել տոմսերը թռիչքից 6 ամիս առաջ և ուրախանալ, որ գտել են շահավետ գներով տոմս: Սակայն մասնագետները հավաստիացնում են, որ միջազգային չվերթների ավիատոմսերի գնման օպտիմալ ժամանակահատվածը թռիչքից 1-2 ամիս, իսկ ներքին թռիչքների ժամանակ՝ 21 օր առաջ ընկած ժամանակահատվածն է: Այդ պատճառով մատչելի գներով ավիատոմսեր գնելու համար հարկավոր է դրանք պատվիրել հենց այդ ժամանակահատվածում: Երբեմն թռիչքից մի քանի օր առաջ ավիաընկերությունները համացանցային ռեսուրսների մեջ ավելացնում են էժան ավիատոմսեր, որոնք չի հաջողվել վաճառել, այս կերպ փորձելով համալրել ինքնաթիռը: Եթե դուք չունեք խիստ գրաֆիկ, դասական աշխատող չեք և մի փոքր էլ արկածախնդիր եք, ապա հանգիստ կարող եք փորձել այս մեթոդը: Տոմսի գինը որոշվում է բնակչության պահանջարկով, իսկ այս պահանջարկը կախված է տարվա եղանակից: Մարդիկ ցանկանում են հանգստանալ ամռանն ունեցած արձակուրդի, տոն օրերի կամ դպրոցական արձակուրդների ընթացքում:Այդ պատճառով եթե դուք կախված չեք դպրոցական արձակուրդներից, ապա հանգստի համար վերցրեք նոյեմբեր ամիսը և դեկտեմբերի սկիզբը, ինչպես նաև փետրվար-մարտ ամիսները: Այս ամիսները համարվում են ոչ բարձր սեզոն, այդ պատճառով կարելի է լավ տնտեսումներ կատարել ճանապարհածախսի վրա (երբեմն մինչև 40-60%): Նաև մեծ նշանակություն ունի շաբաթվա օրը, երբ կատարվելու է մեկնումը կամ վերադարձը: Ամենաթանկարժեք տոմսերը ուրբաթ, շաբաթ, կիրակի օրերին են: Ամենից շահավետ տարբերակն է երեքշաբթի-չորեքշաբթի օրերին գնված տոմսը: Հանգստյան օրերին տոմսերի մեծ արժեքը կապվում է այն բանի հետ, որ որոշ հանգստացողներ ցանկանում են որքան հնարավոր է երկարացնել իրենց հանգիստը: Այդ պատճառով հանգստից վերադառնում են շաբաթ կամ կիրակի օրերին, իսկ երկուշաբթի առավոտյան վերադառնում են աշխատանքի: Գնումների ժամանակ մեծ զեղչեր կարելի է ստանալ, եթե ճանապարհը անցնի տարանցիկ երկրով: Ուղիղ չվերթով հասնելն ավելի թանկարժեք հաճույք է: Տարանցիկ երկրով թռչելու և միջանկյալ ժամանակ ունենալու դեպքում կարելի է շրջել քաղաքում: Դա կլինի հավելյալ բոնուս և ձեզ կտա բազմաթիվ տպավորություններ: Որպես կանոն, նույն ուղղությամբ չվերթներ իրականացնում են մի շարք ավիաընկերություններ: Ավիատոմսեր գնելիս տնտեսելու համար ընտրեք լոուքոսթերներին: Հեշտ կլինի նաև ավիատոմսը համացանցով գնելը: Այս խորհուրդներին հետևելով կարելի է նվազեցնել հանգստի բյուջեն: Իսկ դա միշտ հաճելի է: |
||
Գրանցվեք կամ մուտք գործեք համակարգ՝ այս հեղինակին հաղորդագրություն ուղարկելու, հայտարարությունը բողոքելու, տարածելու, հիշելու և այլ հնարավորություններ ստանալու համար |
||