10

տարեկան ենք

957

գրանցված օգտատեր

9803

գրառում այս պահին

>2500

այցելու օրը

X

📢 Գրանցվեք, կամ մուտք գործեք համակարգ՝
- գրառումներ կատարելու
- այլ գրառումների հեղինակներին հաղորդագրություն ուղարկելու
- հայտարարությունը բողոքելու, տարածելու, հիշելու
- այլ հնարավորություններ ստանալու համար:

 


Հյուրանոցներ > Օգտակար > Այլևայլք



Խորհուրդներ զբոսաշրջիկներին. Ինչպես ընտրել հյուրանոց

     
Լավ հանգստի կարևորագույն կետերից մեկը հյուրանոցի ճիշտ ընտրությունն է: Մենք հաճախ հատուկ նշանակություն չենք տալիս այս հարցին՝ լիովին վստահելով տուրգործակալությանը, իսկ երբ ժամանելիս հանդիպում ենք որոշակի խնդիրների, սկսում ենք փնտրել մեղավորներին: Արդյունքում թուլանալու և հանգստի յուրաքանչյուր րոպեն վայելելու փոխարեն հուզվում ենք և բարկանում: Հյուրանոցի ճիշտ ընտրությունը հաճելի հանգստի 70%-ն է:

Ավելորդ չի լինի պարզելը, թե ինչ հեռավորության վրա է գտնվում օդանավակայանը հյուրանոցից և արդյոք գործակալությունը տրամադրում է տրանսֆեր:

Ստորև մենք կփորձենք օգնել զբոսաշրջիկներին և կպատմենք, թե որ չափորոշիչներով է հարկավոր ընտրել հյուրանոցը:


Ինչ եք դուք ակնկալում հյուրանոցից
Եթե դուք ընտրել եք լողափային հանգիստ, ապա ձեր հանգստի 80-90%-ը տեղի է ունենալու հյուրանոցի տարածքում: Համարը, սպասարկումը, սնունդը, զվարճանքը, լացուցիչ ծառայությունները ազդում են ճանապարհորդությունից ստացած տպավորությունների վրա:

Եթե դուք ճանապարհորդում եք երեխաների հետ, ապա անմիջապես պետք է ճշտեք, թե արդյոք հյուրանոցն ունի զվարճանքի ծրագրեր, ատրակցիոնների այգիներ, երեխաների խնամքի ծառայություններ: Եվ ընդհակառակը, եթե դուք մեկնում եք հանգստանալու միայնակ, ապա վերոհիշյալ ծառայությունները ձեզ պետք չեն գա:

Լրիվ այլ հարց է, երբ դուք ուղևորվում եք էքսկուրսիոն տուրի և ձեզ համար կարևոր չէ, թե ձեզ ուր կտանեն էքսկուրսիայից հետո, գլխավորը, որ այնտեղ լինի մահճակալ և լոգասենյակ, այդժամ ձեզ բավարարելը կլինի շատ հեշտ, քանզի ձեզ համար հյուրանոցը լոկ քնելու վայր է: Այս պարագայում առաջին պլան է մղվում ոչ թե ծառայության մակարդակը, այլ հյուրանոցի տեղակայման վայրը. առաջին հեթին պետք է ուշադրություն դարձնել, թե ինչ հեռավորության վրա են գտնվում տեսարժան վայրերը:

Օգտակար է իմանալ հյուրանոցների առանձնահատկություններն այն երկրում, որտեղ դուք պատրաստվում եք մեկնել:
Իսպանիայում կամ Իտալիայում հանգստանալիս դուք ամենևին հյուրանոցում չեք անցկացնի ձեր հանգստի 80-90%-ը, այլ ընդհակառակը, այդ պատճառով հյուրանոցներում չեն հանդիպում անիմացիաներ կամ լրացուցիչ ծառայություններ: Դրա հետ կապված, եվրոպական լողափերում հանգստանալիս ավելի լավ է ընտրել հյուրանոցը կախված կուրորտից:


Կուրորտ
Կուրորտ ընտրելիս կարևոր է հետաքրքրվել, թե արդյոք տվյալ երկրում առկա են ավելի հեղինակավորի, հետեւաբար ավելի թանկի, եւ ավելի քիչ հեղինակավորի, համապատասխանաբար ավելի խնայողի տարբերակումներ: Հանգստացողների կազմից ելնելով, դրանք կարող են բաժանվել ըստ երիտասարդ կամ տարեց խմբերի առկայության:

Կուրորտները կարող են գտնվել իրար մոտ, սակայն նախատեսված լինեն ֆինանսական տարբեր դրություններում գտնվող մարդկանց համար: Անհրաժեշտ է հետաքրքրվել, թե ինչ արժեն ծառայությունները հարևան հաստատություններում:


Ձեր բյուջեն
Ինչքա՞ն գումար եք դուք պատրաստվում ծախսել: Կարևոր է իմանալ, որ բոլոր երկրներում հյուրանոցների աստղերի բաշխման ունիվերսալ չափորոշիչ գոյություն չունի:
Ակնկալելով 3* լավ հյուրանոց՝ գործակալությունը նույն գնով կարող է առաջարկել 4* ոչ այնքան լավ հյուրանոց: Յուրաքանչյուրն ինքն է որոշում. մի կողմից սպասարկումը 4*-ում ավելի լավն է լինելու, քան 3*-ում, սակայն լրացուցիչ ծառայությունների գները, ինչպիսիք են ընթրիքը կամ տաքսու կանչը, կլինեն ավելի թանկարժեք:

Ինչն է դարձնում հյուրանոցն ավելի լավը կամ վատը: Բնականաբար այն, թե որքանով է հյուրանոցը համապատասխանում ձեր ցանկություններին: Երբեմն համեստ հյուրանոցում հանգստացողներն իրենց ավելի հարմարավետ են զգում, քան թանկարժեք հինգաստղանիում, այն պարզ պատճառով, որ նրանք չեն ցանկանում ընթրիքին շորտի փոխարեն հագնել տաբատ: Այդ պատճառով մի ընկեք աստղերի հետևից, դրանք կարող են չարդարացնել:
Գոյություն ունի կանոն՝ որքան աստղերը շատ են, այնքան ավելի լավ է, սակայն հյուրանոցի ընտրության ժամանակ փորձեք չկառչել աստղերից և սկզբի համար կարդացեք նկարագրությունն ու դիտեք լուսանկարները, որից հետո առավելագույն քանակությամբ տեղեկատվություն հավաքեք հյուրանոցի մասին:


Աստղայնություն
Որքան շատ են աստղերը, այնքան հյուրանոցը լավն է: Սա ընդհանուր կանոն է: Սակայն հյուրանոցի որակավորումը կարող է լինել ոչ միայն աստղերով, այլ օրինակ տառերով /Թաիլանդ/, բանալիներով և այլն:
Աստղային բաժանումն ընդունված է Եվրոպայի շատ երկրներում:
Հունաստանում առկա են տառային համարժեքներ՝ D - 5*, А - 4*, В - 3*, С - 2*:
Մեծ Բրիտանիայում առկա է աստղային որակավորում: Նույնիսկ 1*-ը տրամադրում է ապրելու համար նորմալ պայմաններ: Ապրելու ավելի առանձին տեսակների մեջ են մտնում օրինակ ընտանեկան հյուրանոցները, որոնք փոքրիկ հյուրանոցներ են միայն մեկ ընտանիքի համար:
Ֆրանսիայում ընդունված է աստղային որակավորումը: Սակայն այստեղ չեք գտնի 5* հյուրանոցներ, այստեղ դրանց փոխարինում են 4L (L-luxe) հյուրանոցները: 2-3* հյուրանոցներ վերցնում են ակտիվ հանգիստ փնտրող զբոսաշրջիկները:
Իտալիայում գրեթե նույնն է, ինչ Ֆրանսիայում, 5* հյուրանոցներ գրեթե չկան, առկա են միայն թանկարժեք կուրորտներում և խոշոր քաղաքներում: Սակայն 4L հյուրանոցները տարբերվում են 5*-ից: Դրանք 4* հյուրանոցներ են ծառայությունների ավելի մեծ քանակությամբ:
Թուրքիայում աստղային որակավորումն է: Սակայն հարմարավետության որակը ցածր մակարդակի հյուրանոցներում շատ ցածր է: Օրինակ 2* հյուրանոցները չեն առաջարկվում գործակալների կողմից: Զվարճանքների և լրացուցիչ ծառայությունների մեծ մասը բարձր որակավորված հյուրանոցներում ներառվում է արժեքի մեջ:
Մալայզիան ևս աստղային համակարգով է, սակայն սպասարկման մակարդակը մի փոքր բարձր է: Օրինակ 4* հյուրանոցը համարժեք է եվրոպական 5* հյուրանոցին:

Չպետք է մոռանալ, որ տարբեր երկրներում գտնվող տարբեր հյուրանոցներ առաջարկում են ծառայությունների այլ փաթեթներ: Եթե դուք սովորել եք Եգիպտոսի ընդարձակ համարներին, ապա եվրոպական համարժեք հյուրանոցներում չեք գտնի նույն սենյակները:


Սնունդի համակարգ
BB - նախաճաշ,
HB - երկուանգամյա սնունդ,
FB - լրիվ սնունդ (օրը երեք անգամ) և «ամեն ինչ ներառում է» համակարգ:

Եթե դուք ընտրել եք եվրոպական ինչ-որ կուրորտ, ապա չարժե անհանգստանալ, քանզի նման քաղաքներում ռեստորանները և սրճարանները առաջարկում են յուրաքանչյուր ճաշակի ուտեստներ: Իսկ եթե ձեր ընտրությունը կանգ է առել հարավային էկզոտիկայի վրա, ապա նախապես հաշվի առեք էկզոտիկ սննդի հետևանքով ստամոքսի խնդիրների առաջացման հավանականությունը:

Ընտրեք HB կամ FB հյուրանոցներ, որպեսզի չթափառեք տեղի ռեստորաններով:


Զեղչեր և հատուկ առաջարկներ
Մշտապես գործակալություններից ճշտեք, թե ինչ պատճառներով են իջեցվել գներն այդ ժամանակահատվածում: Ցածր արժեքի դեպքում հնարավոր են ձեր պատուհանի տակ շինարարական աշխատանքներ լինեն:


Չեք-ին (check in) և չեք-աութ (check out)
Հյուրանոցներում հյուրերին մուտքագրումը հիմնականում տեղի է ունենում 14:00-ին, իսկ սենյակների ազատումը 12.00-ին, առանձնատներում` համապատասխանաբար 17.00-ին և 12.00-ին, այդ պատճառով, եթե դուք ժամանել եք վաղ առավոտյան, իսկ վերադառնում եք երեկոյան, ապա հոգ տարեք այն մասին, որ ձեր գործակալությունը ձեզ համար ամրագրի վաղ մուտքագրում և ուշ մեկնում: Դա կլինի այն դեպքում, եթե դուք պատրաստ եք հավելյալ վճարել, իսկ եթե ոչ, ապա պատրաստ եղեք, որ դուք ստիպված կլինեք մուտքի մոտ այնքան սպասել, մինչև ձեր համարը կպատրաստվի:

Հյուրանոցից մեկնելիս, եթե չազատեք ձեր համարը ժամանակին, ապա ձեզ կխնդրեն վճարել հավելյալ ժամերի համար: Որպես կանոն, եթե ազատել եք սենյակը 18:00-ից հետո, ապա ձեզանից կվերցնեն համարի ողջ արժեքը և ամենևին նշանակություն չունի, որ դուք ուշացրել եք համարը 4-5 ժամով:


Լրացուցիչ ծառայություններ հյուրանոցներում
Ամենից առաջ տաք երկիր ուղևորվելիս իմացեք, թե արդյոք ձեր համարում լինելու՞ է անհատական օդափոխիչ: Լինելու՞ է ձեր սենյակում սեյֆ: Բաժանվու՞մ են հյուրանոցի հարկերը ծխող/չծխող մարդկանց համար: Ու՞ր են դուրս գալիս պատուհանները: Դա կարևոր է ոչ միայն ծովափնյա, այլև քաղաքի կենտրոնում գտնվող հյուրանոցների դեպքում:
Եթե դուք բնակվելու եք քաղաքի կենտրոնում, ապա հարևանությամբ կարող է անցնել տրամվայի ուղին, այդ պատճառով կամ փնտրեք ձայնամեկուսիչ պատուհաններ և հիացեք տեսարանով, կամ վերցրեք համար դեպի հյուրանոցի ներքին բակ: Եթե դուք ընտրել եք լողափնյա հանգիստ, ապա հետաքրքրվեք, թե որքան հեռավորության վրա է ձեր հյուրանոցը լողափից: Ավելի լավ է իմանաք մետրերով, այլ ոչ րոպեներով: Իմացեք նաև հյուրանոցում շեզլոնգներով անվճար լողափերի առկայության մասին:
Վատ եղանակին սենյակում նստելով չտխրելու համար նախապես իմացեք, թե արդյոք ձեր հյուրանոցում առկա է սպորտային սրահ, լողավազան, սաունա և այլն:



                 

Գրանցվեք կամ մուտք գործեք համակարգ՝ այս հեղինակին հաղորդագրություն ուղարկելու, հայտարարությունը բողոքելու, տարածելու, հիշելու և այլ հնարավորություններ ստանալու համար

Այս նյութը տարածի'ր սոց. ցանցերում







✈️ Բաժնի 10 ամենաշատ դիտված գրառումները

#այս բաժնի բոլոր հայտարարությունները


✈️ Կայքի 15 ամենաշատ դիտված գրառումները



. Պատահական հայտարարությունների ընտրանի

Տեղադրել հայտարարություն


Մուտք համակարգ


Գրանցում

Գաղտնաբառի վերականգնում


Բաժանորդագրություն







  Սեղմեք թարմացնելու համար




Օգտակար