10

տարեկան ենք

1114

գրանցված օգտատեր

9802

գրառում այս պահին

>2500

այցելու օրը

X

📢 Գրանցվեք, կամ մուտք գործեք համակարգ՝
- գրառումներ կատարելու
- այլ գրառումների հեղինակներին հաղորդագրություն ուղարկելու
- հայտարարությունը բողոքելու, տարածելու, հիշելու
- այլ հնարավորություններ ստանալու համար:

 


Հյուրանոցներ > Օգտակար > Այլևայլք



Հյուրանոցներ ընտրելու չափանիշները

               
Եկեք քննարկենք, թե ինչ տարատեսակ հարցեր և խնդիրներ են առաջանում հյուրանոցի ընտրության և ամրագրման ժամանակ:

Սա ընտանեկա՞ն հյուրանոց է, թե՞ երիտասարդական:

Ինչպիսի՞ն է սնման համակարգը հյուրանոցում: Կա՞ արդյոք մանկական մենյու: Իսկ կա՞ փոքրիկ երեխաների սնունդի տաքացման հնարավորություն:

Մինի ակումբի ծառայություններ: Դայակներ կամ հատուկ աշխատակից:

Մանկական մահճակալի հնարավորություն համարում, մանկական աթոռներ ռեստորանում:

Ջրի մուտքը ավազո՞տ է, թե քարքարոտ:

Հյուրանոցն ունի՞ բժիշկ:

Հյուրանոցից ի՞նչ հեռավորության վրա են գտնվում դիսկոտեկները, բարերը և զվարճանքի այլ հաստատությունները:

Անվտա՞նգ է արդյոք միայնակ դուրս գալ հյուրանոցի սահմաններից դուրս:

Քանի՞ աստղ ունի հյուրանոցը:

Օպերատորը համամի՞տ է, որ հյուրանոցի գինը համապատասխանում է որակին և ներկայացված աստղերին:

Տարվա այդ ժամանակահատվածում գործո՞ւմ են զեղչեր:

Ին՞չն է մտնում գնի մեջ, իսկ ինչն է անվճար՝ սրբիչներ, ինտերնետ և այլն:

Հարցրեք, թե ինչ կա հյուրանոցում՝ հեռուստացույց, սառնարան, օդորակիչ և այլն:

Տարվո՞ւմ են որոշակի շինարարական աշխատանքներ հյուրանոցի շրջակայքում:

Մանրուքներ՝ կա՞ վարսահարդարիչ, հիգիենայի պարագաներ:

Ի՞նչ ծառայություններ է տրամադրում հյուրանոցը՝ ՍՊԱ, կոնֆերենց-սրահ, ֆիթնես-ակումբ և այլն:

Որո՞նք են անվճար և որոնք վճարովի:

Գործո՞ւմ է արդյոք տրանսֆեր:

Ժամանման և մեկնման ժամերը որոշվա՞ծ են:

Մի անտեսեք հյուրանոցի մասին ուրիշների թողած կարծիքները: Նրանք արդեն եղել են այդ հյուրանոցում և ունեն որոշակի տեղեկություններ: Առանց վախենալու նրանց հարցեր ուղղեք և իմացեք բոլոր մանրամասները:

Քաղաքից կամ ծովից ի՞նչ հեռավորության վրա է գտնվում հյուրանոցը:

Մո՞տ է արդյոք տեսարժան վայրերին:

Հյուրանոցի տարածքի մեծությունը՝ այգիներ, լողավազաններ, մանկական լողավազաններ, կանաչապատ տարածքներ, խաղահրապարակներ ևն:

Հյուրանոցի տարիքը, վերջին վերանորոգումը:

Կան հյուրանոցներ, որտեղ կարելի է տնտեսել: Որոշ հյուրանոցներում մինչև 7 տարեկան երեխաներից վճար չի գանձվում: Այդ պատճառով մենեջերից իմացեք այդ մասին:

                 

Գրանցվեք կամ մուտք գործեք համակարգ՝ այս հեղինակին հաղորդագրություն ուղարկելու, հայտարարությունը բողոքելու, տարածելու, հիշելու և այլ հնարավորություններ ստանալու համար

Այս նյութը տարածի'ր սոց. ցանցերում







✈️ Բաժնի 10 ամենաշատ դիտված գրառումները

#այս բաժնի բոլոր հայտարարությունները


✈️ Կայքի 15 ամենաշատ դիտված գրառումները



. Պատահական հայտարարությունների ընտրանի

Տեղադրել հայտարարություն


Մուտք համակարգ


Գրանցում

Գաղտնաբառի վերականգնում


Բաժանորդագրություն







  Սեղմեք թարմացնելու համար




Օգտակար