10

տարեկան ենք

930

գրանցված օգտատեր

9803

գրառում այս պահին

>2500

այցելու օրը

X

📢 Գրանցվեք, կամ մուտք գործեք համակարգ՝
- գրառումներ կատարելու
- այլ գրառումների հեղինակներին հաղորդագրություն ուղարկելու
- հայտարարությունը բողոքելու, տարածելու, հիշելու
- այլ հնարավորություններ ստանալու համար:

 


Հետաքրքիր է իմանալ > Օգտակար > Այլևայլք



30 01 2016

TripAdvisor. ամփոփում ենք տուրիստական 2015 թվականը

     
TripAdvisor ճանապարհորդությունների մասին ամենախոշոր կայքը 2015թ.-ին գրանցել է ճանապարհորդությունների, հյուրանոցների և տուրերի մասին ամենամեծ քանակությամբ գնահատականներ: Այսօր TripAdvisor-ում հավաքված են ավելի քան 290 մլն կարծիքներ 5.3 մլն ընկերությունների և 126.000 զբոսաշրջային կենտրոններում գտնվող օբյեկտների մասին:

2016թ.-ին հունվարի 14-ին TripAdvisor-ը հայտարարել է TripAdvisor-ի կազմակերպած առաջին ամենամյա Օլլի մրցանակի հաղթողների անունները: «Օլլի» ստանում են TripAdvisor կայքի առանձին անդամներ, ովքեր կայքում տեղադրել են ամենամեծ քանակությամբ լուսանկարներ և գրառումներ 2015թ.-ի ընթացքում:


Տուրիստական ամենամեծ կայքը նախորդ 12 ամիսների արդյունքում կազմել է 2015թ.-ի ամենահետաքրքիր 10 միտումները:

- Ամենաակտիվ կերպով օգտատերերը կիսվել են Լոնդոնից ստացած տպավորություններով, միայն 2015թ.-ին TripAdvisor-ի այցելուները այս քաղաքի մասին թողել են 881.991 կարծիքներ:

- TripAdvisor-ում ամենամեծ քանակությամբ ամրագրման հարցում կատարվել է 2015թ.-ի հուլիսի 27-ին:

- Տեսարժան վայրեր բաժնում ամենամեծ քանակությամբ գրառումները նվիրված են եղել Էյֆելյան աշտարակին՝ 23000: Այն հավաքել է նաև ամենամեծ քանակությամբ ամրագրման հարցումները:

- 2015թ.-ին Ճապոնիայի զբոսաշրջիկները թողել են միջին հաշվով իննական գնահատական TripAdvisor-ում, ավելի շատ, քան մյուս երկրների ներկայացուցիչները:

- Ֆրանսիական Պոլինեզիայում Four Seasons Resort Bora Bora հյուրանոցը TripAdvisor-ում հավաքել է ամենամեծ քանակությամբ ամրագրման հարցումը:

- Առանձին երկրների թվում գնահատականների ամենամեծ աճը գրանցվել է Հարավային Կորեայում:

- TripAdvisor-ի ամենաերկար հաղորդագրությունն ունի 13047 բառ:

- Ռեստորաններ բաժնում TripAdvisor-ում ամենամեծ թվով հարցումը գրանցել է Sacrée Fleur-ը:

- 2015թ.-ին TripAdvisor-ում իրենց առաջին գնահատականն են ստացել աշխարհի ավելի քան 850.000 ընկերություններ:

- 90 մլն քննարկումների մեջ TripAdvisor-ն ընտրել է 82 հաղթողների: Արգենտինացի Հուգո Շիրլինգը, 2015թ.-ին կայքում տեղադրելով ավելի քան 1500 գնահատական, ճանաչվել է աշխարհի ամենաակտիվ հեղինակ:

Ճանապարհորդների կողմից թողած միլիոնավոր գնահատականների շնորհիվ օգտատերերը կարող են առանց վախենալու իրենց ճանապարհորդություններն ամրագրել հենց TripAdvisor-ում:
"Մենք սկսել են անցկացնել "Օլլի" մրցանակաբաշխությունը` ըստ արժանվույն գնահատելու հեղինակներին, ովքեր ամենաակտիվն էին 2015թ.-ին, և շնորհակալություն հայտնելու նրանց խորհուրդների համար, որոնք օգնում են թեթևացնել աշխարհի տարբեր ծայրում բնակվող ճանապարհորդների կյանքը", - նշել է TripAdvisor-ի մարքեթինգի տնօրեն Բարբարա Մեսսինգը:


                 

Գրանցվեք կամ մուտք գործեք համակարգ՝ այս հեղինակին հաղորդագրություն ուղարկելու, հայտարարությունը բողոքելու, տարածելու, հիշելու և այլ հնարավորություններ ստանալու համար

Այս նյութը տարածի'ր սոց. ցանցերում







✈️ Բաժնի 10 ամենաշատ դիտված գրառումները

#այս բաժնի բոլոր հայտարարությունները


✈️ Կայքի 15 ամենաշատ դիտված գրառումները



. Պատահական հայտարարությունների ընտրանի

Տեղադրել հայտարարություն


Մուտք համակարգ


Գրանցում

Գաղտնաբառի վերականգնում


Բաժանորդագրություն







  Սեղմեք թարմացնելու համար




Օգտակար