տարեկան ենք
գրանցված օգտատեր
գրառում այս պահին
այցելու օրը
📢 Գրանցվեք, կամ մուտք գործեք համակարգ՝ - գրառումներ կատարելու - այլ գրառումների հեղինակներին հաղորդագրություն ուղարկելու - հայտարարությունը բողոքելու, տարածելու, հիշելու - այլ հնարավորություններ ստանալու համար:
|
Հյուրանոցային համարների գաղտնիքները: Ի՞նչ են թաքցնում հյուրանոցները: |
|
Ճանապարհորդելիս հյուրանոցը ձեզ համար կարող է դառնալ երկրորդ տուն: Սակայն հիգիենայի, անվտանգության և առանձնանալու հարցերում անգամ ամենաշքեղ հյուրանոցները երբեմն մատուցում են անակնկալներ:
Ի՞նչն է հյուրանոցներում մաքուր, իսկ ինչը ոչ: Ինչի՞ն է կարևոր ուշադրություն դարձնել և ինչի՞ց է պետք խուսափել ողջ ուժով: Այս հարցերի պատասխանների համար մենք դիմեցինք quora.com կայքին՝ մասնագետներին հարցնելով, թե ինչ մենք չգիտենք հյուրանոցային համարների մասին: Պատմություններից մի քանիսն անգամ վախեցնում են: Ներկայացնում ենք ամենաուշագրավ պատմություններն ու այն գաղտնիքները, որոնք թաքցնում են հյուրանոցները: Համարների դռների դիտանցքներ Չորս և ավելի աստղ ունեցող հյուրանոցների դռները սովորաբար ունեն դիտանցք: Սակայն պետք է պարզել, թե որքանով է այդ դիտանցքը ապահով ձեր համար: Ստուգեք ձեր համարի դռան դիտանցքը: Եթե այն վնասված է, ապա դրա հետ մի բան փորձել են անել: Վերցրեք այլ համար: Դիտանցքից ամեն ինչ պետք է լավ երևա և խանգարող ոչինչ չպետք է լինի: Եթե դիտանցքից վատ է երևում կան ինչ-որ խանգարում է. ապակին մգացված է, ապա այդ դիտանցքը անվտանգ չէ: Թվարկածները կարող են պատճառ լինել այն բանի, որ նրանում տեղադրված է տեսախցիկ: Իսկ շրջված ոսպնյակը հնարավորություն է տալիս միջանցքից դիտել այն ամենը, ինչը տեղի է ունենում հյուրանոցային համարում: Ապահովության համար խորհուրդ է տրվում, որևէ կասկածի դեպքում, դիտանցքում թուղթ տեղադրել և բացել այն միայն այն ժամանակ, երբ պետք է դիտանցքից օգտվել: Անվտանգությունը չի խանգարի՝ հաշվի առնելով, որ համացանցում շատ հաճախ հայտնվում են հյուրանոցների մերկ բնակիչների տեսանյութեր: Նմանատիպ ամենամեծ աղմուկը գրանցվեց 2008թ.-ին, երբ համացանցում տարածվեց ամերիկյան սպորտային ESPN ալիքի խմբագիր Էրին Էնդրյուսի՝ դիտանցքից նկարահանած տեսանյութը: Նա հայտնի կին էր, պատկերացրեք, թե որքան սովորական մարդկանց կարող են թաքուն նկարահանել: Եթե որևէ մեկը թակում է ձեր դուռը, իսկ դիտանցքից ոչ ոք չի երևում, ապա դուռը մի բացեք: Զանգահարեք ընդունարան: Այնտեղ պետք է գիտենան, թե ով է բարձրացել ձեր համար: Մի ամաչեք նաև դիմել մենեջերին, եթե միջանցքում հանդիպում եք տարօրինակ մարդկանց: Հավատացեք, նա չպետք է այդտեղ լիներ և եթե նրան չեն վռնդի, ապա հաջորդ անգամ ընտրեք այլ հյուրանոց: Մի օգտվեք սրճեփից Չե՞ք կարողանում առավոտյան առանց սրճի: Մոռացեք սրճեփի մասին և անմիջապես ուղևորվեք հարևանությամբ գտնվող սրճարան: Այս մասին quora.com կայքից նախազգուշացնում են միաժանակ մի քանի ճանապարհորդներ: "Իրը, որը ինձ մոտ ամենամեծ զզվանքն է առաջացնում, սրճեփն է: Այո, այն ունի մաքուր տեսք, սակայն ով գիտի, թե ձեզանից առաջ ինչ են արել դրա հետ մյուս բնակիչները: Դրա մեջ կարող են մնացած լինել ծխախոտի մնացորդներ, մատիտի կամ սնունդի հետքեր",- խոստովանում է Չիկագոյի հյուրանոցներից մեկի նախկին մենեջեր Քեն Լիմը: Լոգասենյակի բաժակները ևս պակաս կասկածելի չեն, զգուշացնում է ճանապարհորդ Քուփեր Վուդսը: "Այդ բաժակները այնքան մաքուր չեն, որքան դուք եք կարծում: Լավագույն դեպքում սպասուհին դրանք լվանում է ջրի մեջ և սրբիչով սրբում", - նշել է նա և խորհուրդ տվել օգտագործելուց առաջ մանրակրկտորեն մաքրել բաժակներն օճառով ու ջրով: Ձեր ճամպրուկների համար ամենաավտանգ վայրը "Փայտոջիլների պատճառով ավելի լավ է չբացել ճամպրուկն այնտեղ, որտեղ դա ձեզ կթվա ամենահարմարը: Մի օգտագործեք ճամպրուկների փայտե հենարանները", - զգուշացնում է Ֆորեսթ Ջոունսը՝ առաջարկելով դրա համար ավելի չնախատեսված վայր: "Ստուգեք լոգասենյակի հատակը և եթե այն բավականին մաքուր տեսք ունի, ապա ճամպրուկը բացեք այնտեղ: Դա ինքնըստինքյան անվտանգ է: Փայտոջիլները սիրում են փայտը", - խորհուրդ է տալիս Ջոունսը: Հիշեք երկու բան՝ -փայտոջիլները պաշտում են փայտը, -փայտոջիլները տարածվում են ոչ թե կեղտոտ մարդկանց շնորհիվ, այլ փայտի վրա տեղակայված ճամպրուկների: Պայուսակների և ճամպրուկների համար մետաղե դարակները և հենարանները նախընտրելի են, քանզի փայտոջիլների համար մետաղե հարթություններում կենդանի մնալու շանսերը ցածր են: Մի մոռացեք ճամպրուկը միշտ փակ պահել: Սենյակի ամենակեղտոտ առարկան Դա այն է, ինչն օգտագործում են գրեթե բոլոր բնակիչները: Իսկ դա նշանակում է, որ այդ առարկան հյուրանոցային համարում բակտերիայի ամենամեծ կրողն է: Նույնիսկ ամենամեծ ցանկության դեպքում դա չեն լվանում, քանզի համարի մաքրության համար կարող է տրամադրվել 20-30 րոպե ժամանակ: "Յուրաքանչյուր հյուրանոցային համարում ամենակեղտոտ իրը հեռուստացույցի հեռակառավարման վահանակն է: Դա բռնել են իրենց ձեռքում անթիվ քանակությամբ մարդիկ, իսկ սպասուհիները դրանք չեն մաքրում", - նշում է Quora կայքի օգտատեր, ճանապարհորդության սիրահար, Հյուսթոնի բնակիչ Ուիլիամ Փեյնը: Ինչպես նշել է Quora կայքի ևս մեկ օգտատեր Ջոն Լիչը, 2012թ.-ին Հյուսթոնի համալսարանի օգտատերերը հայտնաբերել են, որ հեռակառավարման վահանակները սովորաբար համարվում են մանրէների այնպիսի ապաստարան, ինչպիսին է սանհանգույցը: Նույնը կարելի է ասել նաև ևս մեկ իրի մասին, որն օգտագործում են բնակիչները` առանց անգամ կասկածելու: Այդ իրը մահճակալի կողքին գտնվող սեղանի լամպի անջատիչն է: Անգամ նախագահական լյուքս համարներում մանրէներ պարունակող երրորդ իրը հեռախոսն է: Այս իրերն օգտագործելուց առաջ ցանկալի է մաքրել դրանք հակաբակտերիալ անձեռոցիկներով: Խուսափեք ծածկոցներից և գորգերից Անկողնու ծածկոցն անմիջապես դեն նետեք, իսկ տաք ծածկոցներն օգտագործեք այնպես, որ դրանք ձեր մաշկին չդիպչեն: Այն ամենն, ինչը դիպչում է մեծ քանակությամբ մարդկանց մաշկին, պետք է ուղևորվի լվացքատուն յուրաքանչյուր հյուրի հեռանալուց հետո: Սակայն շատ էժանագին հյուրանոցներ այս կանոնը մերժում են: Այնուամենայնիվ աստղը և բարձր գինը չեն երաշխավորում լիարժեք մաքրություն: Պարկեշտ հյուրանոցները և բուտիկ-հյուրանոցներն այժմ անկողինը հարդարում են առանց ծածկոցների կամ էլ սպիտակ ծածկոցներով, որոնք սպիտակեղենի հետ լվացվում են: Ինչ վերաբերում է տաք ծածկոցներին և գորգերին, ապա շատ հյուրանոցներում դրանք լվանում են միայն այն ժամանակ, երբ երևում են բծեր, այնպես որ դրանք ձեր մաշկին մի մոտեցրեք: Մի օգտագործեք փոքր սրբիչներ էժանագին հյուրանոցներում Ընդհանրապես այսպես կոչված ձեռքի սրբիչներից խոսելիս պետք է հիշել, որ ոչ մի պարագայում դրանց չպետք է դիպչել հյուրանոցներում, բացի այն դեպքերից, երբ դրանք լվանում և հականեխում են ամենաազնիվ կերպով (այս մասին կարելի է իմանալ միայն աշխատակազմում ծանոթ ունենալու դեպքում): Գիտե՞ք, թե որքան հաճախ են դրանք օգտագործում տղամարդիկ կամ սիրահարները: Գուշակեք, թե որտեղ են միշտ գտնում այս սրբիչները՝ հատակին, անկողնու կողքին և այլն: Փորձեք ինչ-որ չափով թուլանալ Դուք արդեն հասկացաք, որ յուրաքանչյուր հյուրանոց մաքրության կենտրոն չէ: Միակ բանը, ինչում կարելի է վստահ լինել, դա անկողնային սպիտակեղենն է, մնացած իրերի մաքրությունը հարաբերական հասկացություն է: Կարևոր է հիշել, որ աստղերի մեծ քանակությունը լավ որակի չափանիշ չէ: Միջազգային ստանդարտների համաձայն, անկախ աստղերից յուրաքանչյուր հյուրանոցում ձեզ պետք է լավ սպասարկեն: Նրանք տարբերվում են միմյանցից ոչ թե սպասարկման որակով կամ մաքրությամբ, այլ հարմարավետությամբ: Բացի դրանից, այժմ ավելի կարևոր է մյուս ճանապարհորդողների կարծիքները, ովքեր 4 աստղանի հյուրանոցին կարող են գնահատել 1 միավոր: Բնականաբար դիտանցքից ձեզ հետապնդող մարդկանց, փայտոջիլների, մանրէներով պատված հեռակառավարման վահանակի մասին մտքերը կարող են փչացնել ճանապարհորդական տրամադրությունը: Բարեբախտաբար վերջին շրջանում հյուրանոցի հաճախորդների մոտ աճող զգոնությունը ստիպում է շատ հյուրանոցների մանրակրկտորեն հետևել հիգիենայի ստանդարտներին: Օրինակ, հյուրանոցային որոշ ցանցեր, համարները մաքրելիս, արդեն օգտագործում են ուլտրամանուշակագույն ճառագայթներ, որոնք սպանում են մանրէներին, և փոխում են հեռակառավարման վահանակները անջրանցիկով, որպեսզի դրանք հնարավոր լինի լվալ: Չե՞ք ցանկանում հիմնվել հյուրանոցը սպասարկող աշխատակիցների ազնվության վրա: Ձեր հետ վերցրեք հակաբակտերիալ անձեռոցիկներ: Եթե դա բավարար չէ, ապա գնեք հիգիենիկ մոնիտոր: Դա շարժական սարք է, որը կարող է ստուգել հեռախոսների, ծածկոցների և այլ նման առարկաների վրա բակտերիաների առկայությունը: |
||
Գրանցվեք կամ մուտք գործեք համակարգ՝ այս հեղինակին հաղորդագրություն ուղարկելու, հայտարարությունը բողոքելու, տարածելու, հիշելու և այլ հնարավորություններ ստանալու համար |
||