10

տարեկան ենք

963

գրանցված օգտատեր

9803

գրառում այս պահին

>2500

այցելու օրը

X

📢 Գրանցվեք, կամ մուտք գործեք համակարգ՝
- գրառումներ կատարելու
- այլ գրառումների հեղինակներին հաղորդագրություն ուղարկելու
- հայտարարությունը բողոքելու, տարածելու, հիշելու
- այլ հնարավորություններ ստանալու համար:

 


Հոսթելներ > Օգտակար > Այլևայլք



Ինչպե՞ս հոսթել ընտրել

          
Մինչև վերջերս ճանապարհորդության սիրահարները ստիպված էին լինում զգալիորեն տնտեսումներով ճանապարհորդել հյուրանոցային համարների թանկարժեքության պատճառով:

Սակայն վերջին տարիներին շատ երկրներում ի հայտ է եկել նոր երևույթ, որի անունն է հոսթել՝ հարմարավետ հանրակացարան ճանապարհորդների համար: Դրանից, որպես կանոն, օգտվում են հիմնականում երիտասարդները և պատճառը միայն ցածր գները չեն: Հոսթելներն ունեն բազմաթիվ առավելություններ հյուրանոցների և հյուրատների նկատմամբ:

Ձեզ հետաքրքրող յուրաքանչյուր քաղաքում հոսթելների հետ ծանոթացման համար բավական է օգտվել օնլայն ամրագրման ծառայություններից, ինչպիսիք են Բուքինգը, Ռումգուրուն կամ Հոսթելսկոմբայնդը:

Որն է հոսթելի էությունը
Նախքան առաջին հավանած հոսթելը ամրագրելը, խորհուրդ ենք տալիս ծանոթանալ նման հաստատությունների կառուցվածքին:
Հոսթելը սպասարկման և հարմարավետության մակարդակով ոչնչով չի տարբերվում հյուրանոցներից, բացառությամբ նրանից, որ ձեզանից բացի սենյակում կարող են լինել այլ մարդիկ: Այսինքն դուք վարձում եք ոչ թե ամբողջ սենյակը, այլ դրա մի մասը: Զբոսաշրջային հանրակացարանում գիշերելը 2-4 անգամ մատչելի է հյուրանոցից կամ հյուրատնից:

Բոլոր հոսթելներում առկա են 2-12 հոգու համար նախատեսված համարներ՝ միայն կանանց, միայն տղամարդկանց և համատեղ օգտագործման: Աղջիկներին խորհուրդ է տրվում չխնայել տեղակայման համար և մահճակալ ընտրել կանանց համարում, քանզի ընդհանուր համարում կան մի շարք անհարմարություններ՝ զգեստափոխվել, հանգստանալ և այլն:

Եթե դուք հանգստանում եք մեծ խմբով, ապա տրամաբանական է վարձել սենյակ ձեր ընկերների հետ միասին, իսկ եթե դուք միայնակ եք, ապա պատրաստ եղեք մարդաշատ երկահարկանի մահճակալներով սենյակներին:

Շատ հոսթելներում ձեզ կառաջարկվեն ճանապարհորդական ուղեցույցներ, ինտերակտիվ քարտեզներ, զբոսաշրջային և լողափային սարքավորումների վարձույթ, հեծանիվ և շատ այլ իրեր:

Զբոսաշրջային հանրակացարանի թերությունն այն է, որ դուք ստիպված եք հանդուրժել աղմկոտ միջավայրը և խառնաշփոթ իրավիճակները:

Ծառայություններ
Ամրագրման յուրաքանչյուր օնլայն համակարգում դուք միշտ կգտնեք սենյակների և ծառայությունների նկարագրություն:
Ուշադրություն դարձրեք տրամադրվող ծառայությունների քանակի վրա: Հիանալի են համարվում այն հոսթելները, որոնք ունեն անվճար Wi-Fi, իսկ նախաճաշը և անկողնային պարագաները ներառված են գնի մեջ:

Նաև ցանկալի է, որ ձեզ հասանելի լինեն լվացքի մեքենան և/կամ արդուկը, մազահարդարման պարագաները և այլ էլեկտրոտեխնիկա:

Լոգասենյակը և սանհանգույցը, որպես կանոն, ընդհանուր են, սակայն երբեմն հանդիպում են և համարներում, եթե համարը երկտեղանի է:
Խոհանոցը միշտ ընդհանուր է, այդ պատճառով փնտրեք հոսթել մեծ խոհանոցով, որից կարող են օգտվել միաժամանակ մի քանի զբոսաշրջիկներ:

Տեղակայում
Ուշադրություն դարձրեք տեղակայման վրա, հատկապես եթե դուք թանկարժեք քաղաքում եք և ունեք փոքր բյուջե: Վարձակալեք մահճակալ կենտրոնական հատվածներում, այդպիսով դուք գումար կխնայեք ճանապարհորդությունների ժամանակ:

Կարծիքներ
Պարտադիր կերպով կարդացեք հոսթելների մասին կարծիքները, որքան էլ որ նկարը ձեզ գրավիչ թվա: Որքան շատ են կարծիքները, այնքան հավանականությունը մեծ է, որ դուք կգտնեք լավ հոսթել:

Ամրագրում
Նկատի ունեցեք, որ շատ քաղաքներում հոսթելներում մահճակալներ ամրագրվում են մի քանի ամիս առաջ, հատկապես այն երկրներում, որտեղ անցկացվում են միջազգային միջոցառումներ՝ փառատոններ, տոնակատարություններ, սպորտային մրցույթներ: Այդ իսկ պատճառով փորձեք ամրագրում կատարել որքան հնարավոր է վաղ, հատկապես եթե ցանկանում եք ճանապարհորդել տոն օրերին:

                 

Գրանցվեք կամ մուտք գործեք համակարգ՝ այս հեղինակին հաղորդագրություն ուղարկելու, հայտարարությունը բողոքելու, տարածելու, հիշելու և այլ հնարավորություններ ստանալու համար

Այս նյութը տարածի'ր սոց. ցանցերում







✈️ Բաժնի 10 ամենաշատ դիտված գրառումները

#այս բաժնի բոլոր հայտարարությունները


✈️ Կայքի 15 ամենաշատ դիտված գրառումները



. Պատահական հայտարարությունների ընտրանի

Տեղադրել հայտարարություն


Մուտք համակարգ


Գրանցում

Գաղտնաբառի վերականգնում


Բաժանորդագրություն







  Սեղմեք թարմացնելու համար




Օգտակար