10

տարեկան ենք

1034

գրանցված օգտատեր

9802

գրառում այս պահին

>2500

այցելու օրը

X

📢 Գրանցվեք, կամ մուտք գործեք համակարգ՝
- գրառումներ կատարելու
- այլ գրառումների հեղինակներին հաղորդագրություն ուղարկելու
- հայտարարությունը բողոքելու, տարածելու, հիշելու
- այլ հնարավորություններ ստանալու համար:

 


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՈՒՐԻՍՏԱԿԱՆ ԱՆՑՈՒԴԱՐՁԸ > Այլևայլք



16 02 2016

2016թ.-ին հայաստանցիները հնարավորություն կունենան հանգստանալ Կանարյան կղզիներում

     
Հայաստանի քաղաքացիները 2016թ.-ին հնարավորություն կունենան հանգստանալ Կանարյան կղզիներում, երեքշաբթի լրագրողներին հայտնեց Ներգնա տուրօպերատորների միության խորհրդի անդամ Վլադիմիր Գևորգյանը. "Նախնական բանակցություններ են իրականացվել տուր օպերատորների և հյուրանոցների հետ, և սպասվում է, որ հուլիս-օգոստոսին Հայաստանից չարտերային չվերթեր կիրականացվեն դեպի Լաս Պալմաս քաղաք":

Սա հայաստանցի զբոսաշրջիկների համար նոր ուղղություն կլինի, թռիչքը կտևի ընդամենը 6-7 ժամ, ինչը մի փոքր ավել է դեպի Իսպանիայի ափամերձ քաղաքներ թռիչքներից։

«Միակ խնդիրը տուրի համեմատաբար բարձր արժեքն է` հաշվի առնելով թռիչքի ծախսերը, սակայն գնային որոշակի տատանման հնարավորություն կլինի», – ասաց Վլադիմիր Գևորգյանը։

Մասնավորապես, նրա խոսքով, ներառյալ ավիատոմսերը 7-10 օրով երկու անձի համար all inclusive տարբերակով 5 աստղանի հյուրանոցում բնակությունը կկազմի մոտ 2500 եվրո։

ՀՀ էկոնոմիկայի նախարարության տվյալներով` հայաստանցիները հիմնականում իրենց ամառային արձակուրդն անցկացնում են ծովափում` նախընտրելով Եգիպտոսի, Շրի Լանկայի, Իսպանիայի, Հորդանանի հանգստավայրերը։

                 

Գրանցվեք կամ մուտք գործեք համակարգ՝ այս հեղինակին հաղորդագրություն ուղարկելու, հայտարարությունը բողոքելու, տարածելու, հիշելու և այլ հնարավորություններ ստանալու համար

Այս նյութը տարածի'ր սոց. ցանցերում







✈️ Բաժնի 10 ամենաշատ դիտված գրառումները

#այս բաժնի բոլոր հայտարարությունները


✈️ Կայքի 15 ամենաշատ դիտված գրառումները



. Պատահական հայտարարությունների ընտրանի

Տեղադրել հայտարարություն


Մուտք համակարգ


Գրանցում

Գաղտնաբառի վերականգնում


Բաժանորդագրություն







  Սեղմեք թարմացնելու համար




Օգտակար