10

տարեկան ենք

1108

գրանցված օգտատեր

9802

գրառում այս պահին

>2500

այցելու օրը

X

📢 Գրանցվեք, կամ մուտք գործեք համակարգ՝
- գրառումներ կատարելու
- այլ գրառումների հեղինակներին հաղորդագրություն ուղարկելու
- հայտարարությունը բողոքելու, տարածելու, հիշելու
- այլ հնարավորություններ ստանալու համար:

 


Հոսթելներ > Օգտակար > Այլևայլք



Մոլորություններ հոսթելների մասին

          
1. Հոսթելը միայն մեծ խմբերի համար է
Շատերը կարծում են, որ հոսթելներում առկա են միայն համարներ մեծ խմբերի համար: Սակայն այսօր դա այդպես չէ: Իրենց հարգող գրեթե բոլոր հոսթելները ունեն 2-3 տեղանոց համարներ: Դրանց արժեքն իհարկե ավելի բարձր է, սակայն այնուամենայնիվ նրանք մատչելի են անգամ ոչ թանկարժեք հյուրանոցների համեմատությամբ:

2. Հոսթելները զիջում են ծառայությունների որակով և քանակով
Միգուցե դուք չեք ունենա մինի-բար թանկարժեք գինիների մեծ տեսականիով: Սակայն բազային ծառայությունների տրամադրման տեսակետից հոսթելները հիանալի են: Շատերն այսօր առաջարկում են անվճար Wi-Fi և նախաճաշ: Որոշ հոսթելներ ունեն լողավազան և բար: Որոշ հոսթելների սեփականատերեր, որտեղ տեղակայվում են երիտասարդները, փորձում են ժամանակին համընթաց քայլել և տրամադրում են ծառայություններ տեխնիկական ավելի բարձր մակարդակում:
Բացի դրանից, որոշ հոսթելների սեփականատերեր զբաղվում են իրենց հաճախորդների ժամանցի կազմակերպմամբ: Այդ դեպքում ցածր գնով ննջասենյակ պատվիրելով դուք ձեզ չեք զրկի տաքսի պատվիրելու կամ էքսկուրսիա գտնելու ծառայություններից:

3. Հոսթելը նորամուծություն է երիտասարդների համար
Այն այդքան էլ նորամուծություն չէ: Համարվում է, որ 2009թ.-ին հոսթելները տոնել են իրենց 100 ամյակը: Էկոնոմ զբոսաշրջիկների առաջին նմանատիպ հաստատությունը բացվել է Արևմտյան Գերմիանիայում նախորդ դարի սկզբին:

Չնայած հոսթելներից օգտվողները հիմնականում երիտասարդներն են, դա չի նշանակում, որ մարդը հասուն տարիքում իրեն անհարմար է զգալու: Հոսթելներում ուրախ են յուրաքանչյուր հաճախորդին՝ այդ թվում տարեցներին և ընտանիքներին: Իդեպ եթե դուք շատ երեխաներ ունեք, ապա ձեզ համար բավականին գրավիչ տարբերակ է, որը ճանապարհորդությունը դարձնում է ավելի մատչելի, հետաքրքիր և մերձեցնող:

4. Հոսթելների համարներում դիզայնը ձանձրալի է և միապաղաղ
Հոսթելներն ու իրենց համարները ներկայանում են տարբեր ձևերով, չափերով և դիզայնով:
Ամստերդամում դուք կարող եք գիշերել Hostel boat Anna Maria II հոսթելում, որը կառուցվել է նավի վրա: Ստոկհոլմում Արլանդա օդանավակայանի հարևանությամբ գործում է Jumbo Hostel-ը, որը ժամանակին եղել է Boeing 747 ինքնաթիռ:

5. Եթե ես ասեմ, որ բնակվում եմ հոսթելում, մարդիկ ինձ ուրիշ աչքով կնաեն
Մի՛ անհանգստացեք: Դուք ժլատ չեք երևա: Հոսթելներում կանգ առնող մարդիկ բավականին հարուստ են: Հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ հոսթելների հաճախորդների 40%-ը 30 տարեկանից մեծ են, ունեն հիմնական աշխատանք և ճանապարհորդում են տարին գոնե 3 անգամ: Այսինքն, հոսթելում տեղակայվելով, դուք կթվաք փորձառու, խելացի ճանապարհորդ, ով խնայում է գումարը և այս-այն կողմ չի նետում:

6. Հոսթելը նորաձևություն է, որը շուտով կանցնի
Վիճակագրության տվյալներով՝ հոսթելներում բնակվող զբոսաշրջիկների թիվը օրեցօր աճում է տարեկան մոտ 15%-ով: Այնպես որ չնայած հյուրանոցները հոսթելներին լուրջ մրցակից չեն համարում, այնուամենայնիվ ստիպված են հաշվի նստել դրանց հետ:

                 

Գրանցվեք կամ մուտք գործեք համակարգ՝ այս հեղինակին հաղորդագրություն ուղարկելու, հայտարարությունը բողոքելու, տարածելու, հիշելու և այլ հնարավորություններ ստանալու համար

Այս նյութը տարածի'ր սոց. ցանցերում







✈️ Բաժնի 10 ամենաշատ դիտված գրառումները

#այս բաժնի բոլոր հայտարարությունները


✈️ Կայքի 15 ամենաշատ դիտված գրառումները



. Պատահական հայտարարությունների ընտրանի

Տեղադրել հայտարարություն


Մուտք համակարգ


Գրանցում

Գաղտնաբառի վերականգնում


Բաժանորդագրություն







  Սեղմեք թարմացնելու համար




Օգտակար