10

տարեկան ենք

1114

գրանցված օգտատեր

9802

գրառում այս պահին

>2500

այցելու օրը

X

📢 Գրանցվեք, կամ մուտք գործեք համակարգ՝
- գրառումներ կատարելու
- այլ գրառումների հեղինակներին հաղորդագրություն ուղարկելու
- հայտարարությունը բողոքելու, տարածելու, հիշելու
- այլ հնարավորություններ ստանալու համար:

 


Հոսթելներ > Օգտակար > Այլևայլք



Հոսթելների պատմությունը և տեսակները

          
Հոսթելը տեղակայման եվրոպական համակարգ է, որը հնարավորություն է տալիս կարճատև կամ երկարատև տեղակայում ննջասենյակում առանց լրացուցիչ հարմարությունների:


Հոսթելների պատմությունը

Պատմականորեն հոսթելները եվրոպական ապարտամենտի, ամերիկյան մոթելի նմանակը չէ, որոնք հարյուրավոր տարիներ առաջ առաջարկել են ոչ թանկարժեք գիշերակաց:

Այսօրվա մեկնաբանմամբ առաջին հոսթելը հիմնվել է 20-րդ դարի սկզբին՝ 1909թ.-ին Գերմանիայում: Օրերից մի օր Ռիխարդ Շիրման անունով դպրոցական ուսուցիչը որոշել է հանգստյան օրերին իր աշակերտներին տանել քաղաքից դուրս: Դպրոցականները աղքատ ընտանիքներից էին և որևէ վայրում գիշերելու հնարավորություն չունեին: Նրանք գիշերում են տեղի դպրոցներում: Աստիճանաբար Շիրմանի գլխում ձևավորվեց երիտասարդների մատչելի տեղակայման տարբերակ, որը աշխատելու էր շարունակական հիմունքով:

Առաջին նման հոսթելը ուսուցիչը ստեղծեց հենց դպրոցում, որում աշխատում էր: Երեկոյան Շիրմաննը մի քանի աշակերտների հետ դուրս էր հանում սեղանները և աթոռները, իսկ հատակին տեղադրում են ծղոտե պարկեր: Վաղ առավոտյան հյուրերն օգնում էին ուսուցչին դուրս բերել մահճակալները և տեղադրել սեղան-աթոռները:
Ժամանակի ընթացքում առաջին հոսթելը տեղափոխվեց Ալտենայի դղյակ: Ի դեպ այդ հոսթելը գործում է մինչ օրս:


Ստանդարտ ծառայությունների նկարագրություն

Լոգասենյակը և խոհանոցը ընդհանուր օգտագործման են, սակայն սովորաբար դա խնդիր չի առաջացնում, քանզի մարդը օգտվում է դրանցից հիմնականում առավոտյան և երեկոյան:
Սենյակներում միաժամանակ կարող են բնակվել մի քանի հյուրեր, սակայն սովորաբար սենյակը վարձում է մեծ խումբը, վարձվում է ամբողջությամբ, քանզի միևնույն է հյուրանոցից մատչելի կլինի:

Հոսթելները պահանջված են ոչ թանկարժեք ճանապարհորդությունների սիրահարների կողմից, այդ պատճառով դրանք կենտրոնանում են երիտասարդների, սպորտային խմբերի և ուխտավորների վրա:

Հոսթելների թերություններից կարելի է նշել անծանոթ մարդկանց հետ գիշերելը, գողությունների վտանգը, սակայն հոսթելների մեծամասնությունում առկա է չհրկիզվող պահարան:


Բնակարանային հոսթելներ

Հոսթելների մեծ մասը բացվում և աշխատում են բնակարաններում: Այդ հոսթելները բացվում են օրենքի թույլտվությամբ: Համաձայն այդ օրենքների՝ բազմասենյականոց բնակարաններում գտնվող հոսթելները կարող են ընդհանուր մուտք ունենալ հարևանների հետ:


Կապսուլային հոսթելներ

Կապսուլային հոսթելը զբոսաշրջիկների համար տեղակայման տեսակ է, որը տարբերվում է կապսուլային հյուրանոցներից և սովորական հոսթելներից:

Կապսուլայի գաղափարը ծագել է կապսուլային հյուրանոցից, որն առաջացել է մի քանի տասնամյակ առաջ Ճապոնիայում:

Կապսուլան առանձնացված մահճակալ է, որն ունի գլանի կամ ուղղանկյունանիստի տեսք: Դրա չափը կարող է լինել տարբեր՝ կախված արտադրողից:
Որպես կանոն, կապսուլան ունի երկու մետր երկարություն և մեկ մետր լայնություն, ինչը բավական է անգամ բարձրահասակ մարդու համար: Կապսուլայի մուտքը կարող է լինել կողքից կամ դիմացից: Կապսուլաները օդափոխվում են, նրանք նույնիսկ ձայնամեկուսիչ են:

Կապսուլային հոսթելները տարբերվում են.
- սովորական հոսթելից. ննջասենյակային կապսուլաներ երկհարկանի մահճակալների փոխարեն: Այս կերպ ստեղծվում է անհատական տարածություն ընդհանուր սենյակի մեջ,
- կապսուլային հյուրանոցից. ընդհանուր հյուրասենյակի առկայություն, ինքնուրույն պատրաստելու հնարավորություն տվող խոհանոց, լրացուցիչ ծառայություններ: Կապսուլային հյուրանոցներում հյուրի տրամադրության տակ են միայն կապսուլան և ընդհանուր սանհանգույցը:

Հոսթելների ձևը ենթադրում է ընկերական շփում ոչ միայն հյուրերի, այլև հյուրերի և սեփականատիրոջ միջև: Սակայն երբեմն այդ ընկերությունը կարող են վատ առումով օգտագործել: Իհարկե փորձառու սեփականատերը փոխզիջման չի գնա և թույլ չի տա հետաձգել վճարումը, սակայն լինում են տարբեր իրավիճակներ: Այդ պատճառով ներկայացնում ենք հիմնական պատճառները, թե ինչու է պետք միշտ վճարել նախապես:

Հավասարություն
Բոլոր հյուրերն ապրում են միանման պայմաններում: Իսկ դա նշանակում է, որ բնակվում ես մեկ օր, մեկ շաբաթ, թե մեկ ամիս՝ վարձավճարը միշտ պետք է վճարես նախապես:

Կարգապահություն
Կանոնների կոպիտ խախտման դեպքում մենք կարող ենք հրաժեշտ տալ հյուրին առանց վճարը հետ վերադարձնելու: Երբ տեղակայումը վճարված է, ավելի քիչ է չարաճճիություն անելու և առանց տանիքի մնալու գայթակղությունը:

Ապահովագրություն
Եթե հյուրը պարտքեր չունի, ապա կարելի է չանհանգստանալ, որ նա առանց վճարելու կհեռանա:

Face-control
Հոսթելում չի բնակվի հյուրը, ով ֆինանսապես ի վիճակի չէ կատարել վճարում:

Ձնագնդի
Եթե մեկ ադմինիստրատորը թույլ տա ապառիկով բնակվել, ապա մեծ է հավանականությունը, որ հաջորդ ադմինիստրատորի ժամանակ ևս կհնչի այս խնդրանքը: Պարտքը չմեծացնելու համար չպետք է թույլատրել հենց առաջին ուշացումը:

Իհարկե իրավիճակները լինում են տարբեր: Որոշ հյուրեր չեն հասցնում գտնել փոխանակման կետ նախքան մեկնելը, որոշներին գումար է փոխանցվում օրվա երկրորդ կեսին, իսկ ինչ-որ մեկը վաղ է հասնում, իրերը թողնում և հեռանում, երեկոյան նոր վերադառնում և գրանցվում:

                 

Գրանցվեք կամ մուտք գործեք համակարգ՝ այս հեղինակին հաղորդագրություն ուղարկելու, հայտարարությունը բողոքելու, տարածելու, հիշելու և այլ հնարավորություններ ստանալու համար

Այս նյութը տարածի'ր սոց. ցանցերում







✈️ Բաժնի 10 ամենաշատ դիտված գրառումները

#այս բաժնի բոլոր հայտարարությունները


✈️ Կայքի 15 ամենաշատ դիտված գրառումները



. Պատահական հայտարարությունների ընտրանի

Տեղադրել հայտարարություն


Մուտք համակարգ


Գրանցում

Գաղտնաբառի վերականգնում


Բաժանորդագրություն







  Սեղմեք թարմացնելու համար




Օգտակար