10

տարեկան ենք

965

գրանցված օգտատեր

9803

գրառում այս պահին

>2500

այցելու օրը

X

📢 Գրանցվեք, կամ մուտք գործեք համակարգ՝
- գրառումներ կատարելու
- այլ գրառումների հեղինակներին հաղորդագրություն ուղարկելու
- հայտարարությունը բողոքելու, տարածելու, հիշելու
- այլ հնարավորություններ ստանալու համար:

 


Հոսթելներ > Օգտակար > Այլևայլք



Աշխարհի լավագույն հոսթելները

                         
I. Lisbon Lounge Hostel, Պորտուգալիա
Այստեղ ամեն ինչ հիանալի է՝ տեղակայումը (գտնվում է Լիսաբոնյան տաճարից և Սբ. Գեորգիա դղյակից երկու քայլ հեռավորության վրա, Ալֆամա հին թաղամասից տաս րոպեանոց ճանապարհի վրա), ինտերիերը, որի վրա աշխատել են տեղի նկարիչները, հիանալի մթնոլորտը և մաքրությունը, որը զարմացնում է անգամ ամենապահանջկոտներին: Այս հոսթելի հրապուրանքը պորտուգալյան սնունդի երեկոներն է, երբ 9 եվրոյի դիմաց հյուրասիրում են 3 ուտեստ և գինի:

II. Wombats City Hostel Berlin, Գերմանիա
Բեռլինյան ամենահայտնին է քաղաքում և գրեթե ողջ Եվրոպայում:
Այս խոշոր հոսթելը ճանապարհորդներին գրավում է իր թեթև և զվարճալի բնավորությամբ: Երջանիկ ժամերին բարում 1 եվրոյի դիմաց կարելի է վայելել մեծ գավաթ հիանալի գարեջուր: Որպես ավելացում կարելի է նշել տեղադիրքը: Պրենցլաուեր Բերգ զվարճանքների թաղամասից այստեղ կարելի է հասնել 10 րոպեում:

III. Nomads Queenstown, Նոր Զելանդիա
Գերժամանակակից խոհանոց, բոլորովին նոր մահճակալ, լաունջ բար բուխարով, հիանալի տեսարան դեպի լեռներ և լիճ: Դճվար է հավատալ, բայց այս ամենը հոսթելն է: Որպես ավելացում. հաճելի միջավայրում երեկույթներ:

IV. Montreal Central, Կանադա
Անվճար նախաճաշ, լուսամփոփ յուրաքանչյուր մահճակալի մոտ, չափազանց մաքուր լոգասենյակներ: Տեղակայում քաղաքի կենտրոնում և հիանալի աշխատակիցներ, ովքեր ձեզ կուղեկցեն դեպի լավագույն երեկույթներ: Մի խոսքով. Հյուսիսային Ամերիկայի լավագույն հոսթելը:

V. Mushroom Point, Կամբոջա
Կլոր խրճիթներ, լոգասենյակներով և առանձին բակերով բունգալոներ, մոտակայքում` լողափ, անընդհատ փոփոխվող ճաշացանկ: Հնչում է կարծես հինգաստղանի հյուրանոցի գովազդ, սակայն իրականում հոսթել է Կամբոջայում:

                 

Գրանցվեք կամ մուտք գործեք համակարգ՝ այս հեղինակին հաղորդագրություն ուղարկելու, հայտարարությունը բողոքելու, տարածելու, հիշելու և այլ հնարավորություններ ստանալու համար

Այս նյութը տարածի'ր սոց. ցանցերում







✈️ Բաժնի 10 ամենաշատ դիտված գրառումները

#այս բաժնի բոլոր հայտարարությունները


✈️ Կայքի 15 ամենաշատ դիտված գրառումները



. Պատահական հայտարարությունների ընտրանի

Տեղադրել հայտարարություն


Մուտք համակարգ


Գրանցում

Գաղտնաբառի վերականգնում


Բաժանորդագրություն







  Սեղմեք թարմացնելու համար




Օգտակար