10

տարեկան ենք

965

գրանցված օգտատեր

9803

գրառում այս պահին

>2500

այցելու օրը

X

📢 Գրանցվեք, կամ մուտք գործեք համակարգ՝
- գրառումներ կատարելու
- այլ գրառումների հեղինակներին հաղորդագրություն ուղարկելու
- հայտարարությունը բողոքելու, տարածելու, հիշելու
- այլ հնարավորություններ ստանալու համար:

 


Հոսթելներ > Օգտակար > Այլևայլք



Հյուրանոց, թե հոսթել: Առավելությունները և թերությունները

               
Հոսթելները ավանդական գիշերակաց են խնայող և ոչ բծախնդիր ճանապարհորդների համար: Այսօր հոսթելներ կան աշխարհի գրեթե բոլոր երկրներում: Սակայն տեղակայման այս տեսակը ավելի մեծ տարածում ունի Եվրոպայում և ԱՄՆ-ում, որտեղից էլ տարածվել է ողջ աշխարհում:

Ինչ են իրենցից ներկայացնում հոսթելները և որ դեպքերում է կարելի օգտվել դրանցից:

Հոսթելը հյուրանոցին արժանի փոխարինող է: Եթե հյուրանոցում տրվում են ամբողջական համարներ, ապա հոսթելներում տրվում են առանձին մահճակալներ: Սա բավականին հարմարավետ է այն զբոսաշրջիկների համար, ովքեր ճանապարհորդում են միայնակ, քանզի հյուրանոցների մեկտեղանի համարները զգալիորեն թանկարժեք են:

Սանհանգույցները հոսթելներում որպես կանոն ընդհանուր են: Բնակիչների մեծ քանակության դեպքում դա մեծ անհարմարություն կպատճառի հատկապես առավոտյան, երբ պետք է սպասես քո հերթին:

Եվս մեկ տհաճ պահ՝ ընդհանուր սենյակում դուք բնակվելու եք անծանոթ մարդկանց հետ, ում սովորությունները կարող են ձեզ դուր չգալ: Ձեզ հավանաբար հաճելի չի լինի հարևանի խռմփոցը:

Հաճախ հոսթելներում համարները բաժանվում են սեռերի միջև, այսինքն լինում են տղամարդկանց և կանանց համարներ, որոնք նախատեսված են մի քանի հոգու համար: Եթե հոսթելում տեղակայվում է 3-6 հոգանոց խումբ, ապա կարելի է նրանց տեղավորել մեկ համարում, դա ավելի հարմարավետ կլինի թե խմբի, թե հոսթելի համար:

Հոսթելները տրամադրում են նաև 1-2 հոգանոց համարներ, սակայն այս սենյակներում գիշերելը չի տարբերվի մատչելի հյուրանոցային համարներից:

Հոսթելների կարևոր առավելությունն է ընդհանուր խոհանոցի առկայությունը: Դա թույլ կտա խնայել սննդի մեջ: Շուկայում և խանութներում վաճառվող մթերքներն ավելի մատչելի են, և խոհարարական հմտությունները ձեզ շատ պետք կգան հոսթելներում: Բացի դրանից, որոշ հոսթելներ առավոտյան մատուցում են նախաճաշ, ինչը ևս շատ հարմարավետ է:


Հոսթելների առավելություններն են.

- Տեղակայման մատչելիությունը հատկապես միայնակ ճանապարհորդելու ժամանակ
- Տարբեր երկրների երիտասարդների հետ շփման հնարավորություն
- Ընդհանուր խոհանոցի առկայություն
- Զբոսաշրջային քաղաքներում հոսթելները հիմնականում գտնվում են քաղաքի կենտրոնում, որտեղից հեշտությամբ կարելի է հասնել կայարան, խանութներ, տեսարժան վայրեր

Հոսթելների թերությունն են.

- Մեկ սենյակում մի քանի մարդկանց տեղակայում
- Սանհանգույցի և լոգասենյակի հնարավոր հերթեր
- Չի բացառվում թանկարժեք իրերի գողության փաստը


Հոսթելները սովորաբար գրավում են ուսանողներին, երիտասարդներին, մեծ խմբերին և նրանց, ովքեր ցանկանում են լինել ամենուր և միաժամանակ խնայել:

Հոսթելը լավ տարբերակ է, եթե դուք պատրաստվում եք օտար քաղաքում անցկացնել մեկ-երկու գիշեր, իսկ ավելի երկարատև ճանապարհորդությունների դեպքում ցանկալի է ընտրել որևէ հյուրանոց:

                 

Գրանցվեք կամ մուտք գործեք համակարգ՝ այս հեղինակին հաղորդագրություն ուղարկելու, հայտարարությունը բողոքելու, տարածելու, հիշելու և այլ հնարավորություններ ստանալու համար

Այս նյութը տարածի'ր սոց. ցանցերում







✈️ Բաժնի 10 ամենաշատ դիտված գրառումները

#այս բաժնի բոլոր հայտարարությունները


✈️ Կայքի 15 ամենաշատ դիտված գրառումները



. Պատահական հայտարարությունների ընտրանի

Տեղադրել հայտարարություն


Մուտք համակարգ


Գրանցում

Գաղտնաբառի վերականգնում


Բաժանորդագրություն







  Սեղմեք թարմացնելու համար




Օգտակար