10

տարեկան ենք

1108

գրանցված օգտատեր

9802

գրառում այս պահին

>2500

այցելու օրը

X

📢 Գրանցվեք, կամ մուտք գործեք համակարգ՝
- գրառումներ կատարելու
- այլ գրառումների հեղինակներին հաղորդագրություն ուղարկելու
- հայտարարությունը բողոքելու, տարածելու, հիշելու
- այլ հնարավորություններ ստանալու համար:

 


Հոսթելներ > Օգտակար > Այլևայլք



Եվրոպայի ամենահայտնի հոսթելները

                         
Ձեզ ենք ներկայացնում Եվրոպայի ամենահայտնի և որակյալ հոսթելները.

PLUS, Գերմանիա, Բեռլին - մեկ գիշերը 10 եվրո:
Գտնվում է բազմաթիվ սրճարանների, բարերի, Իսթ-Սայդ պատկերասրահի, ինչպես նաև Կրոյցբերգ և Ֆրիդրիխսհայն նկարչական թաղամասերի հարևանությամբ: Հիանալի տեղադիրք, չորս և վեցտեղանոց հագեցած համարներ, սաունա և լողավազան առաջին հարկում - այս ամենը գրավում է բազմահազար զբոսաշրջիկների, այդ պատճառով այս հոսթելում ամրագրում պետք է կատարել ամիսներ առաջ:

Oasis Backpackers’ Palace, Սևիլիա, Իսպանիա - մեկ գիշերը 11 եվրո:
Զարմանալի հոսթել բարով, սպասասրահով և տանիքում լողավազանով, Սևիլիայի ստեղծագործական մշակույթի թանգարանի հարևանություն, տեսարժան այլ վայրերին մոտիկություն: Անլար ինտերնետը գործում է միայն չորրորդ հարկում, ընդհանուր գոտում, իսկ անկողնու սպիտակեղենի համար անհրաժեշտ է վճարել ևս մեկ եվրո:

The Independente Hostel & Suites, Պորտուգալիա, Լիսաբոն - 12 եվրո:
Հոսթելը գտնվում է հին շինությունում, քաղաքի տեսարժան վայրերի հարևանությամբ: Բարձր առաստաղներ, 108 հյուրի համար նախատեսված 13 համար, արդեն ընկերացած հյուրերի ուրախ մթնոլորտ, խոհանոցի հիանալի սարքավորումներ և արտասովոր երեքհարկանի մահճակալներ - այս ամենը կարելի է գտնել Եվրոպայի արևմտյան մայրաքաղաքի ամենահայտնի հոսթելում:

Stay Inn Lisbon Hostel, Պորտուգալիա, Լիսաբոն - 15 եվրո:
Գտնվում է քաղաքի կենտրոնում, տեսարժան վայրերից երկու քայլ հեռավորության վրա: Հոսթելն ունի երաժշտական հյուրասենյակ, սենյակ, որտեղ կարելի է դիտել հեռուստացույց, սակայն անվճար համացանցի հնարավորություն տրվում է միայն հասարակական վայրերում:

U Hostels, Մադրիդ, Իսպանիա - 19 եվրո:
Հոսթելը գտնվում է 19-րդ դարում կառուցված դղյակում, քաղաքի տրանսպորտային հասանելության առումով շահեկան վայրում: Սենյակները կահավորված են երկհարկանի մահճակալով, որոնցից յուրաքանչյուրն ունի հեռախոսների և դրամապանակների համար նախատեսված սեյֆ:

GalleryHostel, Պորտո, Պորտուգալիա - 20 եվրո:
Գինը մի փոքր բարձր է վերոհիշյալ հոսթելների համեմատությամբ, սակայն հյուրերին տրվում է անվճար նախաճաշ, անվճար Wi-Fi և անցկացվում են հետիոտն էքսկուրսիաներ քաղաքի կենտրոնում գտնվող տեսարժան վայրերով:

Safestay Hostel Elephant and Castle, Լոնդոն, Մեծ Բրիտանիա - 20 եվրո:
Գտնվում է կայարանից 5 րոպեանոց հեռավորության վրա, հին առանձնատանը: Յուրաքանչյուր մահճակալի տակ կա արկղիկ թանկարժեք իրերի համար, անվճար նախաճաշ՝սուրճ, կրուասան,  վարսակի թեփուկներ:

DreamHostel, Տամպերե, Ֆինլանդիա - 22 եվրո:
Գտնվում է Սյարկյաննիեմա զվարճանքների այգու և երկաթուղային կայարանի հարևանությամբ: Անվճար ինտերնետ, տաք ըմպելիքներ ամբողջ օրվա ընթացքում, հեծանիվների վարձույթ: Հաստատությունը շրջապատված է այգով, որտեղ կա բարբեքյուի գոտի, իսկ առաջին հարկում թանկարժեք իրերի պահպանման տեսախցիկներն են:

Cocomama, Ամստերդամ, Նիդերլանդներ - 26 եվրո:
Այս հոսթելը 2011թ.-ին ճանաչվել է Նիդերլանդների լավագույն հոսթել: Եվրոպայի համար ավանդական մաքուր և հարմարավետ երկհարկանի մահճակալներով համարներ: Խոհանոցում հյուրերը կարող են անվճար օգտվել համեմունքներից, հացահատիկներից, կարագից և մակարոնեղենից: Հոսթելն առաջարկում է նաև անվճար Wi-Fi, հեծանիվների վարձույթ, իսկ քաղաքային էքսկուրսիա կարելի է պատվիրել հենց հոսթելում:

OstelloBello, Միլան, Իտալիա - 28 եվրո:
Նորաբաց հոսթել է, որը 2012թ.-ին դարձել է լավագույնն Իտալիայում: Իր տեսակի տեղակայման վայրերից թանկարժեքն է Իտալիայում, սակայն յուրաքանչյուր համար ունի լոգասենյակ, հյուրերը կարող են օգտվել անվճար համացանցից հոսթելի ողջ տարածքում, համարներն ունեն օդորակիչ, նախաճաշը ներառված է գնի մեջ:

                 

Գրանցվեք կամ մուտք գործեք համակարգ՝ այս հեղինակին հաղորդագրություն ուղարկելու, հայտարարությունը բողոքելու, տարածելու, հիշելու և այլ հնարավորություններ ստանալու համար

Այս նյութը տարածի'ր սոց. ցանցերում







✈️ Բաժնի 10 ամենաշատ դիտված գրառումները

#այս բաժնի բոլոր հայտարարությունները


✈️ Կայքի 15 ամենաշատ դիտված գրառումները



. Պատահական հայտարարությունների ընտրանի

Տեղադրել հայտարարություն


Մուտք համակարգ


Գրանցում

Գաղտնաբառի վերականգնում


Բաժանորդագրություն







  Սեղմեք թարմացնելու համար




Օգտակար