տարեկան ենք
գրանցված օգտատեր
գրառում այս պահին
այցելու օրը
📢 Գրանցվեք, կամ մուտք գործեք համակարգ՝ - գրառումներ կատարելու - այլ գրառումների հեղինակներին հաղորդագրություն ուղարկելու - հայտարարությունը բողոքելու, տարածելու, հիշելու - այլ հնարավորություններ ստանալու համար:
|
Հոսթելի ընտրության հիմնական սկզբունքները |
|
Այսպես, Եվրոպայում ճանապարհորդելիս տնտեսել ցանկացողները և հոսթելներում տեղակայվողները պետք է հիշեն հոսթելի ընտրության հետևյալ սկզբունքները.
- Պետք է ընտրել միայն խորհուրդ տրված հոսթել: Դեռևս գործում է այն վտանգը, որ լուսանկարում պատկերված հարմարավետ համարը չի համապաստանում իրական համարի հետ, այդ պատճառով անհրաժեշտ է ծանոթանալ նախկին հյուրերի թողած կարծիքների հետ: Ամենահայտնի կայքերը, որոնց վստահում են աշխարհի բոլոր զբոսաշրջիկները, համարվում են www.hostelbookers.com, www.hostelworld.com կայքերը: Այստեղ կարելի է ոչ միայն ընտրել ցանկացած քաղաքում համապատասխան հոսթել, այլև կարդալ ճանապարհորդների գրած բազմահազար կարծիքները: Մի մոռացեք, որ չարժե վստահել չափազանց վատ կամ լավ կարծիքներին: Դա կարող է լինել հատուկ արված քայլ: Լսեք ընդհանուր կարծիքները և առաջնորդվեք դրանցով: - Պետք է ամրագրել օրեր առաջ: Իհարկե հնարավոր է, որ ձեր բախտը բերի և դուք գտնեք երկու ազատ տեղ մեկնումից անմիջապես առաջ: Սակայն ամենահայտնի և որակյալ հոսթելներում ազատ համարներ գտնելը շատ դժվար է: Զբոսաշրջության պիկային սեզոնն են համարվում ամանորյա և ամառային արձակուրդները: Այս օրերին հոսթելները գերծանրաբեռնված են: Հուսահատվելու կարիք չկա, եթե ձեր նախընտրած հոսթելում ազատ տեղեր չկան, փորձեք փնտրել այն հոսթելներ: - Հաշվի առեք հոսթելի տեղադիրքը: Եվրոպայի բոլոր հայտնի հոսթելները գտնվում են քաղաքի կենտրոնում կամ տեսարժան վայրերի և կայարանի հարևանությամբ: Տրանսպորտային միջոցներին ավելորդ գումար վճարելը անմիտ կլինի, այդ պատճառով ճշտեք հոսթելի տեղադիրքը, ուսումնասիրեք ստորգետնյա ուղիները, տեսարժավ գլխավոր վայրերի տեղադիրքը և նոր ամրագրեք հոսթելը: - Ճշտեք կարևոր մանրուքները: Ունի՞ արդյոք հոսթելը չհրկիզվող պահարան, անկողնային սպիտակեղենը մտնու՞մ է գնի մեջ, ի՞նչ են մատուցում նախաճաշին, կարելի՞ է պատվիրել էքսկուրսիա կամ վարձակալել հեծանիվ, հոսթելն ունի՞ երաժշտական սենյակ կամ անվճար Wi-Fi: Այս ամենը շատ կարևոր է, այդ պատճառով փնտրեք այս հարցերի պատասխանները ամրագրումից առաջ: |
||
Գրանցվեք կամ մուտք գործեք համակարգ՝ այս հեղինակին հաղորդագրություն ուղարկելու, հայտարարությունը բողոքելու, տարածելու, հիշելու և այլ հնարավորություններ ստանալու համար |
||
. Պատահական հայտարարությունների ընտրանի |