տարեկան ենք
գրանցված օգտատեր
գրառում այս պահին
այցելու օրը
📢 Գրանցվեք, կամ մուտք գործեք համակարգ՝ - գրառումներ կատարելու - այլ գրառումների հեղինակներին հաղորդագրություն ուղարկելու - հայտարարությունը բողոքելու, տարածելու, հիշելու - այլ հնարավորություններ ստանալու համար:
|
Լավ հոսթելի նախանշանները |
|
Եթե դուք ուղևորվում եք ճանապարհորդության, սակայն դեռևս չեք որոշել, թե որտեղ եք բնակվելու, ապա հոսթելը ամենաօպտիմալ տարբերակն է:
Հյուրանոցի մատչելի, երիտասարդ տեսակ, որը թույլ կտա տնտեսել ձեր ֆինանսական միջոցները և հնարավորություն կտա ձեր գումարը ծախսել ավելի կարևոր հարցերում: Սակայն մի շտապեք հոսթելի ընտրության հարցում: Այս հարցին պետք է վերաբերվել մեծ լրջությամբ: Ստորև ձեզ ենք ներկայացնում լավ հոսթելի հատկանիշները: Եվ այսպես սկսենք. Օդափոխություն Պատկերացրեք ժամանել եք հոսթել, թողել եք ձեր իրերը և շտապել եք վայելել քաղաքի գեղեցկությունը: Նույնն արել են գրեթե բոլորը: Երեկոյան դուք հոգնած վերադառնում եք այն մտքով, որ ընկնեք մահճակալի վրա և քնեք նորածնի նման, սակայն այդ պահին հասկանում եք, որ այդքան «հաճելի» բույրերի փունջը ձեզ թույլ չի տա քնել, քանզի ինչ-որ մեկն առավոտյան չի լվացել ատամները, մյուսը չի լվացել ոտքերը, իսկ գեղեցիկ սեռը պատրաստվել է հաջորդ օրվան և քսել է մանիկյուր: Սենյակում կարող է բացակայել օդորակիչը: Այդ պատճառով բաց մի թողեք այս կետը հոսթելն ընտրելու ժամանակ: Սպիտակեղեն և սրբիչներ Ժամանելիս մենեջերին հարցրեք սպիտակեղենի և սրբիչների մասին, արդյոք դրանք ներառված են գումարի մեջ, թե պետք է հավելյալ վճարել: Եվրոպական երկրներում հոսթելները մեծամասամբ պահանջում են առանձին գումար: Բնակվելու կանոնները Չենք մոռանում գլխավորի մասին՝ բնակվելու կանոններ: Հիշում ենք, որ այն ամենը, ինչը չի արգելվում, թույլատրվում է: Ի միջի այլոց, հենց այստեղ է թաքնված հոսթելի ողջ էությունը՝ համացանցը, լվացքի մեքենան, վարսահարդարիչը, սառնարանը, արդուկը օգտագործելու կարգը և սակագինը: Իդեպ «Yo! Hostels» հոսթելներում այս ամենը լիովին անվճար է: Նաև պետք է համոզվել, որ անծանոթների մուտքը խստիվ արգելվում է, որ սահմանված ժամից հետո աղմկելն արգելվում է, այլապես դուք չեք կարողանա լիակատար հանգստանալ: Մահճակալներ Սիրելի ընկերներ, հիշեք, որ հոսթելն առաջին հերթին հանգստի վայր է, գիշերակաց, այնտեղ քնում են, ուժ հավաքում հետագա արկածների համար: Այդ իսկ պատճառով կարևոր է, որ անկողնու սպիտակեղենը լինի մաքուր, մահճակալները նոր, առանց «երաժշտական ընկերակցության»: Հիշում ենք, որ ամուր, առողջ քունը ամբողջ օրվա լավ տրամադրության գրավականն է: Կանանց, տղամարդկանց և խառը համարներ Մենք բոլորս տարբեր մարդիկ ենք, մեկս համեստ, մեկս ազատ: Այդ պատճառով հոսթելն ընտրելիս ուշադրություն դարձրեք սենյակներում տեղակայմանը, այսինքն ինչ սեռի հարևաններ եք ունենալու: Սովորաբար հոսթելներում կան երեք տեսակի համարներ: Խոհանոց Մենք բոլորս արթնանում ենք տարբեր ժամերի, սակայն, որպես կանոն, առավոտյան բոլորը միասին են արթնանում: Սրա հետ կապված կարևոր է, որ խոհանոցը լինի ընդարձակ և մաքուր: Նաև ցանկալի կլինի խոհանոցային պարագաների առկայությունը: Կապ Մեր օրերում կապը (հեռախոս, ինտերնետ) դարձել է մեր կյանքի անբաժան մասնիկը: Մենք արդեն չենք կարողանում պատկերացնել մեր կյանքն առանց այս հարմարությունների: Այնպես որ հոսթելն ընտրելիս ուշադրություն դարձրեք կապի գոնե մեկ միջոցի առկայությանը: Դա կարող է լինել ընդհանուր համակարգիչ, նոութբուք, անվճար wi fi: Որոշ հոսթելներում նաև զանգեր կատարելու հնարավորություն է տրվում: Կայք Յուրաքանչյուր լավ հոսթել պետք է ունենա իր կայքը: Սակայն ցավոք այդ կայքերը շատ են ծանրաբեռնվում: Անհրաժեշտ է չմոռանալ այն մասին, որ ճանապարհորդները որպես կանոն կայք են այցելում արդեն ճանապարհին, որտեղ գերարագ ինտերնետը բացակայում է: Այդ պատճառով կայքը շատ դանդաղ է բեռնվում, դրա համար մի կենտրոնացեք այդ կայքի վրա, փնտրեք այնպիսի կայքեր, որոնք արագ են բեռնվում: |
||
Գրանցվեք կամ մուտք գործեք համակարգ՝ այս հեղինակին հաղորդագրություն ուղարկելու, հայտարարությունը բողոքելու, տարածելու, հիշելու և այլ հնարավորություններ ստանալու համար |
||
. Պատահական հայտարարությունների ընտրանի |