10

տարեկան ենք

965

գրանցված օգտատեր

9803

գրառում այս պահին

>2500

այցելու օրը

X

📢 Գրանցվեք, կամ մուտք գործեք համակարգ՝
- գրառումներ կատարելու
- այլ գրառումների հեղինակներին հաղորդագրություն ուղարկելու
- հայտարարությունը բողոքելու, տարածելու, հիշելու
- այլ հնարավորություններ ստանալու համար:

 


Հոսթելներ > Օգտակար > Այլևայլք



Ինչի՞ց է գոյանում հոսթելի գինը

               
Ինչպես ասում է սպասարկման վերաբերյալ հայտնի ասացվածքը. «Ամենից քիչ ծախսող հաճախորդը ամենաշատն է բողոքում»: Զարմանալիորեն ճիշտ է ասված: Որպես կանոն, հենց այս հյուրերն են ենթադրում, որ հոսթելի սեփականատերերի գումարը հոսում է գետի պես, իսկ պարզապես քնելու համար պահանջվող գումարը բավականին բարձր է: Հաճախ նրանք կարծում են, որ բնակվում են հինգաստղանի հյուրանոցում և 5000 դրամի դիմաց նրանց պետք է տրամադրեն բոլոր ծառայությունները: Իրականում սա քիչ եկամտաբեր բիզնես է և անհրաժեշտ է ինչպես հարկն է չարչարվել, որ "մեռած" սեզոնին գոնե փակել ծախսերը:

Ինչի՞ց է գոյանում հոսթելի գինը:

Իհարկե ծախսերի ամենամեծ բաժինը տրվում է հաստատության վարձակալմանը, որի գինը պետք է վճարել ժամանակին: Վարձատուները կարող են ներողամիտ գտնվել մի քանի անգամ, սակայն կսկսեն փնտրել նոր վարձակալողների:
Հոսթելի սեփականատերը չի կարող իրեն թույլ տալ հայտնվել փողոցում, քանզի հոսթելում մարդիկ են բնակվում, ովքեր ևս կհայտնվեն փողոցում: Ծայրահեղ տհաճ կլինի, եթե հյուրը ժամանի հոսթել և տեսնի փակ դռներ:

Հաջորդն աշխատավարձն է: Կարգ ու կանոնը և մաքրությունը հոսթելում ամբողջությամբ կախված են ծառայող աշխատակազմից, իսկ չնչին գումարի դիմաց ոչ ոք չի աշխատի:
Ոչ պակաս կարևոր է նաև հոսթելի մթնոլորտը, որը ուղղակիորեն կախված է ադմինիստրատորներից: Այդ պատճառով նրանց աշխատավարձը պետք է լինի արժանի: Գտնել լավ ադմինիստրատոր այնքան էլ հեշտ չէ, այդ պատճառով չպետք է տնտեսել նրանց աշխատավարձի հաշվին: Նրանք էլ ցանկանում են ստանալ գումարը ժամանակին:

Հաջորդը գովազդի ծախսերն են: Ինչպես յուրաքանչյուր բիզնես, հոսթելի գոյատևումն անհնար է առանց գովազդի: Այլապես որտեղից նրանք կիմանան ձեր մասին:

Հաջորդ կետում կոմունալ վճարումներն են: Այսօր սա ամենևին մատչելի չէ: Բացի դրանից, ժամանակ առ ժամանակ ինչ-որ բան փչանում է:

Հոսթելները նաև վճարում են ինտերնետի, տարածքի մաքրման, թեյ, սուրճ, շաքարավազ գնելու համար:

Միջին հաշվով սովորական հոսթելում տեղակայվելն արժե 5000 դրամ, ինչի դիմաց հյուրերը ստանում են ոչ միայն տանիք քնելու համար, այլև անկողին, սրբիչներ, տաք լոգանք, խոհանոց,  wi-fi:
Որոշ հոսթելներ առանձնացնում են հյուրասենյակներ, որպեսզի մարդիկ ստիպված չլինեն նստել իրենց մահճակալների վրա: Սակայն դրա փոխարեն նրանք կարող են կառուցել ննջասենյակ:

Ամենայն հավանականությամբ մենք բաց թողեցինք որոշ կետեր: Այո, չպետք է մոռանալ նաև ամրագրման կայքերին տրվող տոկոսների մասին:

Ինչպես տեսնում եք, չնայած հոսթելն ունի քիչ հարմարություններ, սակայն շատ սեփականատերեր փորձում են իրենց հյուրերին ապահովել առավելագույն պայմանները՝ առավել քիչ գումարի դիմաց: Հոսթելը երկհարկանի մահճակալներով լեցուն հաստատություն չէ, ուր այցելում են տերերը գումարը հավաքելու նպատակով: Դա ամենօրյա աշխատանք է, որն ուղղված է հյուրերին գրավելուն և հարմարավետ պայմաններ ստեղծելուն:
                 

Գրանցվեք կամ մուտք գործեք համակարգ՝ այս հեղինակին հաղորդագրություն ուղարկելու, հայտարարությունը բողոքելու, տարածելու, հիշելու և այլ հնարավորություններ ստանալու համար

Այս նյութը տարածի'ր սոց. ցանցերում







✈️ Բաժնի 10 ամենաշատ դիտված գրառումները

#այս բաժնի բոլոր հայտարարությունները


✈️ Կայքի 15 ամենաշատ դիտված գրառումները



. Պատահական հայտարարությունների ընտրանի

Տեղադրել հայտարարություն


Մուտք համակարգ


Գրանցում

Գաղտնաբառի վերականգնում


Բաժանորդագրություն







  Սեղմեք թարմացնելու համար




Օգտակար