10

տարեկան ենք

960

գրանցված օգտատեր

9803

գրառում այս պահին

>2500

այցելու օրը

X

📢 Գրանցվեք, կամ մուտք գործեք համակարգ՝
- գրառումներ կատարելու
- այլ գրառումների հեղինակներին հաղորդագրություն ուղարկելու
- հայտարարությունը բողոքելու, տարածելու, հիշելու
- այլ հնարավորություններ ստանալու համար:

 


Հետաքրքիր է իմանալ > Օգտակար > Այլևայլք



Հոսթել ինքնաթիռում

               
Հոսթելը փոքրիկ հյուրանոց է, որը տարբերվում է նրանով, որ այստեղ համարները նախատեսվում են 2-16 հյուրի համար:
Սովորաբար դրանք մատչելի են և ընդունում են երիտասարդներին և ուսանողներին:
Ամենից շատ հոսթելներ առկա են եվրոպական քաղաքներում: Խոհանոցը և լոգասենյակը սովորաբար ընդհանուր են:

Հոսթելը հիանալի ընտրություն է ոչ թանկարժեք ճանապարհորդությունների և նրանց համար, ովքեր սիրում են ծանոթանալ մարդկանց հետ:

Հոսթելները կարող են լինել սովորական կամ արտասովոր: Մեր այսօրվա հերոս Jumbo Stay հոսթելը արտասովոր է նրանով, որ կառուցված է ինքնաթիռի մեջ կամ ինքնաթիռից: Այն գտնվում է Ստոկհոլմի Arlanda Flygplats օդանավակայանի հարևանությամբ:

JumboStay-ը կառուցել են Բոինգ 747-200 ինքնաթիռից, որը արտադրվել է 1976թ.-ին Սինգապուրյան ավիաուղիների համար, իսկ ավելի ուշ օգտագործվել է շվեդական Transjet ավիաընկերության կողմից:

2007թ.-ին քաղաքի իշխանությունները թույլատրեցին տարածքում շինարարություն կատարել: Օդանավը լվացին, ներկեցին, ձևափոխեցին ինտերիերը, ավելացրեցին ջեռուցման համակարգը և կատարեցին մնացած ամեն ինչը, ինչ անհրաժեշտ էր նորմալ կյանքի համար: 2008թ.-ին շինարարությունն ավարտվել է և հոսթելը իր դուռն է բացել բոլորի առջև:

Հոսթելն ունի 27 համար և ընդհանուր առմամբ 76 մահճակալ: Սենյակի միջին մակերեսը 6 քմ է: Առաջարկվող սենյակներից մեկը օդաչուի սենյակն է, որտեղից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի օդանավակայան և երկինք: Մնացած համարները նախատեսված են 1-4 հոգու համար և գտնվում են ինքնաթիռի տարբեր հատվածներում: Բոլոր սենյակներում առկա է հեռուստացույց, ինտերնետ և որոշներում՝ լոգասենյակ: Ինչ մնում է գնին, ապա այն տատանվում է 58-479$-ի սահմաններում:

                 

Գրանցվեք կամ մուտք գործեք համակարգ՝ այս հեղինակին հաղորդագրություն ուղարկելու, հայտարարությունը բողոքելու, տարածելու, հիշելու և այլ հնարավորություններ ստանալու համար

Այս նյութը տարածի'ր սոց. ցանցերում







✈️ Բաժնի 10 ամենաշատ դիտված գրառումները

#այս բաժնի բոլոր հայտարարությունները


✈️ Կայքի 15 ամենաշատ դիտված գրառումները



. Պատահական հայտարարությունների ընտրանի

Տեղադրել հայտարարություն


Մուտք համակարգ


Գրանցում

Գաղտնաբառի վերականգնում


Բաժանորդագրություն







  Սեղմեք թարմացնելու համար




Օգտակար