տարեկան ենք
գրանցված օգտատեր
գրառում այս պահին
այցելու օրը
📢 Գրանցվեք, կամ մուտք գործեք համակարգ՝ - գրառումներ կատարելու - այլ գրառումների հեղինակներին հաղորդագրություն ուղարկելու - հայտարարությունը բողոքելու, տարածելու, հիշելու - այլ հնարավորություններ ստանալու համար:
|
Ինչ է չարթերային թռիչքը |
|
Թռիչքը, որը կազմակերպվում է հավելյալ, հիմնական ժամանակացույցից դուրս, անվանում են չարթերային:
Կանոնավոր թռիչքներն իրականացվում են խիստ հաստատված գրաֆիկի համաձայն: Անգամ եթե նման չվերթի ժամանակ ծախվել են մի քանի ավիատոմսեր, թռիչքը չի հետաձգվի: Ի տարբերություն կանոնավոր չվերթների, չարթերային թռիչքները կազմակերպվում են միայն այն դեպքում, եթե բոլոր տոմսերը գնվում են նախապես պատվիրատուի՝ավիաընկերության կամ տուրիստական ընկերության կողմից: Չարթերային թռիչքները ունեն մի շարք առավելություններ և թերություններ: Նման թռիչքների առավելություններից կարելի է նշել այն, որ դրանք իրականացվում են թեժ սեզոնի ժամանակ դեպի զբոսաշրջային ամենահայտնի ուղղություններ: Հաճախ այս ուղղություններում կանոնավոր թռիչքները պարզապես բացակայում են: Չարթերային թռիչքների ևս մեկ առավելություն կարելի է անխոս համարել ցածր գինը, որը տարբերվում է այլընտրանքային կանոնավոր թռիչքների գնից մոտ 2-3 անգամ: Մինչև թռիչքի րոպեն եղած անորոշությունը այն է, ինչը կարելի է դասել չարթերային թռիչքների թերությունների շարքին: Ստանալ տոմսը, ինչպես նաև իմանալ ինքնաթիռի տեսակը - հաճախ թռիչքից միայն մի քանի օր առաջ: Ինչպես նաև չի քննարկվում ավիատոմսի վերադարձման կամ փոխանակման պայմանը: Ինքնաթիռի տեխնիկական իրավիճակը հաճախ անհանգստացնում է մարդկանց, ովքեր որոշել են օգտվել չարթերային փոխադրումների ծառայություններից: Ահա հենց այս հարցի շուրջ չարժե անհանգստանալ: Թռիչքներն իրականացվում են այն ինքնաթիռներով, որոնցով կանոնավորները: Ուղևորությունը պլանավորելիս մի հրաժարվեք չարթերային թռիչքներից: Պարզապես ավիափոխադրման տեսակների մեջ ձեր ընտրությունը կատարելիս՝ անպայմանորեն ուշադրություն դարձրեք ավիաընկերությանն ու տուրիստական ընկերությանը՝ նախընտրելով դրանցից լավագույնը: |
||
![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |
||
Գրանցվեք կամ մուտք գործեք համակարգ՝ այս հեղինակին հաղորդագրություն ուղարկելու, հայտարարությունը բողոքելու, տարածելու, հիշելու և այլ հնարավորություններ ստանալու համար |
||