5

տարեկան ենք

823

գրանցված օգտատեր

9501

գրառում այս պահին

>2500

այցելու օրը

X

📢 Գրանցվեք, կամ մուտք գործեք համակարգ՝
- գրառումներ կատարելու
- այլ գրառումների հեղինակներին հաղորդագրություն ուղարկելու
- հայտարարությունը բողոքելու, տարածելու, հիշելու
- այլ հնարավորություններ ստանալու համար:

 


Հրատապ տուրիստական նորություններ և հրապարակումներ



... Տեսնել բոլոր հրապարակումները


Ավտովարձույթ > Օգտակար > Այլևայլք



Ինչպես արտասահմանում վարձակալել ավտոմեքենա

                    
Միջազգային չափանիշների վարորդական իրավունք (Driver’s license)

Դա անհրաժեշտ է ունենալ, հակառակ դեպքում ձեզ կարող են մերժել վարձույթի ժամանակ:


Տարիք և վարելու փորձ

Սովորաբար ավտոմեքենաների վարձույթի ընկերություններում գործում են վարորդների տարիքային սահմանափակումներ: Երիտասարդ վարորդների համար դրանք պայմանավորված են պատահարների առաջացման աճող վտանգով, որի նյութական պատասխանատվության զգալի մասը կրում է ապահովագրական ընկերությունը:
Սովորաբար կազմակերպություններում սահմանվում է վարորդների նվազագույն և առավելագույն տարիքը, օրինակ՝ 21-75: Լինում են նաև այլ տարբերակներ՝ որևէ թվից փոքր տարիք ունեցող անձանց վարելու կտրականապես արգելք, սակայն ներմուծվում է նաև երիտասարդ վարորդ կատեգորիան (young driver): Եվ եթե ավտոմեքենան վարձակալող անձը պատկանում է այս կատեգորիային, ապա անհրաժեշտ է վճարել աճող ռիսկի համար:

Վարձույթի գինը բարձրացնող ծառայությունների թվում է պայմանագրում երկրորդ վարորդի ներառումը, ով կարող է վարել վարձակալած մեքենան: Հիշեք, որ եթե մեքենան վարի մեկը, ով վարձակալման պայմանագրի մեջ ներառված չէ, ապա այդ անձի կողմից մեքենային կամ երրորդ անձանց պատճառված վնասը հատուցելու է պայմանագիր կնքած վարորդը: Ապահովագրությունը վնասը չի հատուցի:


Visa, Master Card բանկային քարտեր

Ավտոմեքենան վարձելու համար անհրաժեշտ է Visa կամ Master Card բանկային քարտեր: Visa Electron, Master Card Prepaid քարտերը շատ կազմակերպությունների կողմից չեն ընդունվում: Անհրաժեշտ է ունենալ վերոհիշյալ քարտերից որևէ մեկը:
Շատ դեպքերում վճարման համար ընդունվում են նաև American Express և Dinners քարտեր:

Դեբետային տարբերակների դեպքում տվյալ քարտերի մասին պետք է մտածել դեռևս մեկնումից առաջ, որպեսզի քարտի վրա լինի անհրաժեշտ գումարը: Այդ գումարը պետք է ներառի ինչպես վարձույթի արժեքը, այնպես էլ կանխավճարի չափը, որը կարող է առգրավվել կազմակերպության կողմից ավտոմեքենային հնարավոր վնաս հասցնելու դեպքում: Եթե դուք ունեք հարցեր կանխավճարի չափի հետ կապված, ապա դա կարելի է կարգավորել նախապես՝ մեքենաները վարձով տվող կազմակերպության էլեկտրոնային հասցեին հարցում ուղարկելով:
Դեպոզիտը պետք է ավտոմատ վերադարձվի մեքենան առանց վնասվածքների վերադաձնելու ժամանակ: Եթե մեքենան վերադարձնելիս նկատվի որևէ վնաս, ապա այդ գումարից հետ կպահվի մեքենան վերանորոգելու գումարը:


Ապահովագրություն և անձնական պատասխանատվություն

Ապահովագրությունը ավտոմեքենան վարձելու ամենակարևոր բաղադրիչն է: Ավտոմեքենաներ վարձակալելու գրեթե բոլոր կազմակերպությունները վարձույթի պայմանագրում պարտադիր կերպով նշում են ապահովագրության մասին: Գործում է մեքենաների ապահովագրության մի քանի տեսակ.

1) հենց մեքենայի ապահովագրություն (Loss Damage Waiver), որը ներառում է.
ա) ապահովագրություն հենց մեքենային հասցվող վնասից (Collision Damage Waiwer)
բ) ապահովագրություն գողությունից (Theft),

2) ապահովագրություն երրորդ կողմից հասցված վնասից (Third Party Insurance)

3) անձնական ապահովագրություն (Personal Accident Insurance).

Առաջին ապահովագրության խնդիրն է ապահովագրել վարձակալողին մեքենայի գողացման կամ վնասների փոխհատուցումից: Երկրորդ ապահովագրության խնդիրն է ապահովագրել վարձակալողին երրորդ կողմի վնասների փոխհատուցումից, ովքեր տուժվել էին վարորդի կողմից մեքենայի սխալ վարման ժամանակ: Երրորդ ապահովագրության (սովորաբար սա համարվում է ապահովագրություն ըստ ցանկության) խնդիրն է փակել վարձակալողի ծախսերը, որոնք կարող են առաջանալ վարորդի կողմից մեքենան վարելու ժամանակ առաջացած վթարների հետևանքով տուժված մարդկանց դեպքում, ներառյալ հենց վարորդին:

Հիշեք, որ ապահովագրությունը չի փոխհատուցում մեքենային կամ երրորդ կողմին հասցված վնասները, եթե մեքենան վարող անձը եղել է ալկոհոլի կամ թմրանյութերի ազդեցության տակ: Ինչպես նաև չի փոխհատուցվում այն վնասը, որը հասցվել է մեքենային կամ երրորդ կողմին պայմանագրում չնշված պայմաններում: Ապահովագրությունից դուրս են մնում նաև վարելու համար չնախատեսված տեղանքով ՞զբոսանքները՞ (հաճախ այդպիսին է գրունտային ճանապարհը), պայմանագրում նշված երկրներից դուրս մեկնելը, մեքենան ոչ ճիշտ վառելիքով լիցքավորելը (օրինակ, դիզելով աշխատող մեքենան լիցքավորել են բենզինով):

Ավտոմեքենայի և երրորդ կողմի կողմից վնասի հասցման փոխհատուցումը հաճախ իրենից ներկայացնում է անձնական պատասխանատվության գումարը (self excesses կամ deductible amount): Դա նշանակում է, օրինակ, որ եթե դուք քերծել եք մեքենան, ապա, օրինակ, 800 եվրոն վճարում եք դուք, իսկ մնացած գումաը ապահովագրական ընկերությունը: Անձնական պատասխանատվության գումարը վարձակալման պայմանագիրը կնքելիս հաճախ կարող է հավասարվել զրոյի: Սակայն այս հաճույքը բավականին թանկարժեք է: Անձնական պատասխանատվության գումարը զրոյացնելու արժեքը Եվրոպայում կազմում է օրական մոտավորապես 18-20 եվրո:
Շատ մարդկանց համար եվրոպական ընկերությունների մեծամասնության կողմից ընդունված անձնական պատասխանատվության 800-1200 եվրո գումարը համարվում է անընդունելի բարձր գումար: Նման գումար մուծելու վտանգը նվազեցնելու համար պետք է գնալ այս ճանապարհներից մեկով.
1) Տվյալ երկրում փնտրել ընկերություն, որը մեքենան վարձով կտա նորմալ գներով և նորմալ կամ զրոյացված անձնական պատասխանատվությամբ:

2) փնտրել ավտոմեքենան վարձակալելու միջնորդ-կայք, որը անհրաժեշտ փասթաթղթերը ձևակերպելուց հետո կարող է հնարավորություն տալ վերադարձնել վճարված անձնական պատասխանատվության գումարը:

3) Գնել վճարված անձնական պատասխանատվության գումարը վերադարձնող ապահովագրություն:

4) Ձեռք բերել ապահովագրական ծառայություններ ներառող կրեդիտ քարտ՝ ներառյալ մեքենայի ապահովագրությունը և անձնական պատասխանատվության ողջամիտ գումարը (օրինակ 200 եվրո): Նշենք, որ ոչ բոլոր բանկերն են տալիս նման քարտեր:

Առաջին տարբերակն ամենալավն է: Սակայն դա ոչ միշտ է հաջողվում:

Երկրորդ տարբերակը հիանալի է այն մարդկանց համար, ովքեր մեքենան վարձում են ոչ երկար ժամանակահատվածի համար՝ օրինակ մեկ տարվա ընթացքում 10 օրով: Նման հնարավորություն են տալիս օրինակ autoeurope կամ auto-europe.co.uk կայքերը:

Երրորդ տարբերակը լավ է նրանց համար, ովքեր վարձակալում են մեքենան տարվա մեջ երկու-երեք անգամ կամ վարձակալման տևողությունը երկու շաբաթից երկար է: Նման ապահովագրություն իրականացնող կազմակերպության օրինակ է insurance4carhire-ը:

Վերջին տարբերակը լավ է նրանց համար, ովքեր ճանապարհորդում են հաճախ և ակտիվորեն օգտագործում են կրեդիտ քարտեր:


Վառելիք

Վարձակալվող մեքենայի վառելիքի տեսակները առայժմ երկուսն են՝ բենզին և դիզել: ԱՄՆ-ում և Կանադայում դիզելը ուղևորատար մեքենաների համար գրեթե չի օգտագործվում:

Մեքենան վարձակալելու ժամանակ պայմանագրի կետերով նշվում են վառելիքի քանակության առկայությունը մեքենան վերադարձնելիս: Կազմակերպությունների մեծ մասում ընդունված է ստանդարտ կանոն՝ ստացեք մեքենան լիովին լիցքավորած և վերադարձրեք նույն պայմանով: Վառելիքի պակասի դեպքում գանձվում է տուգանք և պակասող վառելիքի գումարը ամենամեծ սակագնով: Որոշ կազմակերպություններ դրա համար կարող են գանձել հավելյալ գումար:

Կարող է պատահել և այնպես, որ մեքենան տրամադրել են ոչ լիովին լիցքավորած: Այս պարագայում պետք է մեքենան վերադարձնել նույն քանակության վառելիքով: Վառելիքի քանակությունը սահմանվում է վարձակալման պայմանագրով:


Լրացուցիչ տարբերակներ

Ավտոմեքենան վարձակալելուց առաջ մտածեք՝ միգուցե ձեզ անհրաժեշտ կլինեն այնպիսի բաղադրիչներ, ինչպիսիք են մանկական աթոռը, նավիգացիան, տանիքի բեռնախցիկը և այլն:
Խորհուրդներ. Այս տեսակի մեքենաների վարձույթը կարող է լինել բավականին թանկարժեք: Այդ պատճառով մտածեք, արդյոք չի կարելի այդ ամենը խնդրել ձեր ծանոթներից և տանել արտերկիր:

Խորհուրդ է տրվում ճանապարհորդներին գնել սեփական նավիգացիա: Այս պահին այն արժե մոտ 100-150 եվրո: Կարելի է գնել նաև երկու-երեք ընտանիքով, եթե դրամական միջոցները չեն բավականացնում գնել սեփականը:


Մեքենան ամրագրելու և վաուչերի ստացման արարողակարգ

Ավտոմեքենաներ ամրագրելու կայքերը շատ բազմազան են: Այնուամենայնիվ կարելի է առանձնացնել ընդհանուր առանձնահատկություններ: Եթե կայքը գլոբալ է, ապա սկզբնապես պետք է ընտրել վարձակալման երկիրը: Այնուհետև ընտրեք ավտոմեքենան վերցնելու և հետ վերադարձնելու վայրերը: Շատ դեպքերում այդ վայրերը համընկնում են:

Եթե մեքենան վարձակալելու և վերադարձնելու վայրերը տարբեր են, ապա պետք է հաշվի առնել, որ շատ կազմակերպություններ պահանջում են հավելյալ գումար: Որոշ երկրներում (օրինակ, ԱՄՆ, Ֆինլանդիա) այն կարող է լինել շատ բարձր:
Չափազանց թանկարժեք է ավտոմեքենայի միջազգային վարձակալումը (օրինակ, մեքենան վերցնում ենք Գերմանիայում, իսկ վերադարձնում Իտալիայում): Վարձակալման այս տեսակը կարող է արդարացվել երկարատև վարձակալման դեպքում (4 շաբաթ և ավելի): Միջազգային վարձակալում կատարել հնարավոր է ոչ բոլոր երկրներից և ոչ բոլոր երկրներում: Օրինակ, մեքենան վարձակալել Ռուսաստանում, իսկ վերադարձնել Ֆինլանդիայում հնարավոր չէ ոչ մի կազմակերպությունում:

Այնուհետև անհրաժեշտ է ընտրել մեքենան ստանալու ամսաթիվը և ժամը և մեքենան վերադարձնելու ամսաթիվը և ժամը: Հարկավոր է հաշվի առնել, որ վարձակալման գումարը կազմակերպությունների մեծամասնությունում գանձվում է օրվա քանակով: Օրինակ, եթե դուք վերցնում եք մեքենան մայիսի 5-ին ժամը 10-ին, իսկ ցանկանում եք վերադարձնել մայիսի 7-ին ժամը 11-ին, ապա ձեզանից կվերցնեն երեք օրվա գումար: Իսկ եթե նշվի մայիսի 7-ին ժամը 10-ին, ապա կհաշվվի երկու օր:

Դրանից հետո պետք է ներմուծել պայմանագիրը ստորագրող անձի անունը, ազգանունը, հեռախոսահամարը, էլեկտրոնային հասցեն, վարորդի տարիքը:

Օդանավակայաններում տեղակայված կազմակերպություններին վերաբերող որոշ կայքերում կարելի է նշել չվերթի համարը այն պայմանով, որ կազմակերպությունը չեղյալ համարի ձեր ամրագրումը, եթե ձեր չվերթը հետաձգվի բավականին երկար ժամանակահատվածով:

Կան կայքեր, որոնք պահանջում են ամրագրման կանխավճար ամբողջությամբ կամ մասամբ: Այս պարագայում կայքը խնդրում է ներմուծել բանկային քարտի տվյալները:

Արմագրման պրոցեսը ավարտելուց հետո ավտոմատ համակարգը ձեզ ուղարկում է պատվերի հաստատում և հնարավորության դեպքում ուղարկում է վաուչերը ներառող հաղորդագրություն: Վաուչերը կարելի է տպել և վերցնել: Ցանկալի է վաուչերը տպել երկու օրինակով, քանզի մեկը կարող է վերցնել կազմակերպության ներկայացուցիչը: Որոշ կայքերում վաուչերն ուղարկվում է պատվերը հաստատող հաղորդագրության հետ միաժամանակ:

Վաուչերը պարունակում է ավտոմեքենան վարձով տվող կազմակերպության մասին տեղեկատվություն՝ ներառյալ հեռախոսահամարը:


Վարձակալման պայմանագրի կնքում

Նպատակակետ հասնելիս, որտեղից պետք է վերցնեք մեքենան, դուք պետք է գտնեք վարձակալման կայանատեղին: Վայրի մասին տեղեկատվությունը կգտնեք վաուչերում: Դժվարությունների առաջացման դեպքում դիմեք օդանավակայանի աշխատակիցներին (եթե մեքենան վերցնում եք օդանավակայանում) կամ էլ զանգահարեք վաուչերում նշված հեռախոսահամարով:

Վարձակալման կայանատեղի ժամանելիս ներկայացրեք վաուչերը, անձնագիրը, վարորդական իրավունքները և նախապես նշված բանկային քարտը, որով կնքվելու է պայմանագիրը: Կայանատեղիի աշխատակիցը ձեր փաստաթղթերը ստուգելուց հետո պետք է պայմանագիրը պատճենի երկու օրինակով, որը դուք պետք է ստորագրեք մի քանի անգամ: Մեկ օրինակը կմնա ձեզ մոտ, իսկ մյուսը՝ կազմակերպության ներկայացուցչի: Պայմանագրում նշվում են վարձակալողի և վարձատուի բոլոր հարաբերությունները: Ծագող վեճերը կարգավորվելու են կնքված պայմանագրի կետերի համաձայն:
Բացի դրանից, պայմանագրում նշվում է մեքենայի վիճակը (անգամ բոլոր քերծվածքները), ինչպես նաև վառելիքի քանակությունը: Դուք պետք է ուսումնասիրեք մեքենան և համաձայնվեք պայմանագրում նշվածների հետ, և ապա նոր կնքեք պայմանագիրը: Սակայն գործնականում դա բավականին բարդ պրոցես է, քանզի մեքենաների կայանատեղին կարող է գտնվել պայմանագրի կնքման վայրից զգալի հեռավորության վրա՝ օրինակ 100 մետր: Այդ պատճառով ավելի լավ է պայմանագիրը կնքել և պայմանավորվել, որ մեքենան դիտելուց հետո վրիպումներ նկատելու դեպքում վերադառնալ և ավելացնել այդ ամենը պայմանագրի մեջ:

Նաև կարևոր է մեքենան ստանալիս հարցնել, թե ինչ պետք է անել ճանապարհատրանսպորտային պատահարների կամ մեքենայի հետ առաջացած խնդիրների դեպքում:

Բանալիները և պայմանագրի կրկնօրինակը ստանալուց հետո գնում եք մեքենան ուսումնասիրելու:



Մեքենայի ստուգում

Ուղևորվելուց առաջ ստուգեք ավտոմեքենան և համեմատեք պայմանագրում նշված նկարագրության հետ: Պայմանագրում անմիջապես նշեք բոլոր քերծվածքները և վնասվածքները, որոնք առկա չեն պայմանագրում, և, նախքան բանալին կողպեքի մեջ մտցնելը, գնացեք հետ դեպի վարձակալման կայանատեղի և խնդրեք ներառել ձեր կողմից նկատված թերությունները: Եթե դուք ունեք անձնական պատասխանատվության գումար, ապա նշեք բոլոր մանրամասները, անգամ ամենաչնչինները: Եթե դուք ինչ-որ բան մոռացել եք ներառել պայմանագրում, ապա հետագայում ոչինչ չեք կարողանա ապացուցել: Մի մոռացեք նաև ստուգել վառելիքի քանակությունը մեքենայում:

Մեկնելուց առաջ փորձարկեք մեքենայի տեխնիկական մանրուքները՝ մոտակա և հեռակա լուսավորություն, վթարային ազդանշան, ձայնային ազդանշան, օդային անցքեր, պատուհաններ, հետադարձ մեխանիզմի միացման առանձնահատկությունները և այլն: Սրանք կարող են հիմնովին տարբերվել ձեր սեփական մեքենայից: Կարելի է հավաստիացնել, որ այս մանրուքներին ուշադրություն դարձնելը կարող է նվազեցնել վթարների առաջացման ռիսկը:

Մեքենան վերադարձնելիս՝ կազմակերպության ներկայացուցիչը ստուգում է մեքենան և գրանցում է մեքենայի վիճակը ձեր պայմանագրում: Խորհուրդ է տրվում պահպանել պայմանագրի պատճենը:

                 

Գրանցվեք կամ մուտք գործեք համակարգ՝ այս հեղինակին հաղորդագրություն ուղարկելու, հայտարարությունը բողոքելու, տարածելու, հիշելու և այլ հնարավորություններ ստանալու համար

Այս նյութը տարածի'ր սոց. ցանցերում



Բաններային գովազդ





✈️ Բաժնի 10 ամենաշատ դիտված գրառումները

#այս բաժնի բոլոր հայտարարությունները


✈️ Կայքի 15 ամենաշատ դիտված գրառումները



. Պատահական հայտարարությունների ընտրանի

Տեղադրել հայտարարություն


Մուտք համակարգ


Գրանցում

Գաղտնաբառի վերականգնում

Գովազդ

Բաններային գովազդ



Մենք Facebook-ում



Նշոց
այս ժամին նոր հաղորդագրություններ չկան ...

Բաժանորդագրություն







  Սեղմեք թարմացնելու համար




Օգտակար
 
 

Հարցում
Հարցումն արդեն ավարտված է: