5

տարեկան ենք

823

գրանցված օգտատեր

9501

գրառում այս պահին

>2500

այցելու օրը

X

📢 Գրանցվեք, կամ մուտք գործեք համակարգ՝
- գրառումներ կատարելու
- այլ գրառումների հեղինակներին հաղորդագրություն ուղարկելու
- հայտարարությունը բողոքելու, տարածելու, հիշելու
- այլ հնարավորություններ ստանալու համար:

 


Հրատապ տուրիստական նորություններ և հրապարակումներ



... Տեսնել բոլոր հրապարակումները


Ավտովարձույթ > Օգտակար > Այլևայլք



Ավտոմեքենայի վարձակալում. գնագոյացման գաղտնիքները

               
Յուրաքանչյուր մարդու կյանքում կարող է լինել պահ, երբ պետք է վարձակալել ավտոմեքենա: Ինչ-որ մեկը այս ծառայությունից օգտվում է պարբերաբար, իսկ մյուսը մեքենայի կարիք է ունենում շատ հազվադեպ` միայն գործուղումների կամ գործնական ճանապարհորդությունների ժամանակ:

Բոլոր նրանք, ովքեր առաջին անգամ են օգտվում մեքենայի վարձույթից, առաջին հերթին նայում են գներին: Ամենացածր գներով ակնկալվում է վարձակալել ամենահարմարավետ, ամենագեցեղիկ, ամենահուսալի մեքենան: Սակայն նույն մոդելի մեքենաների վարձույթի գինը կարող է միմյանցից չնչին տարբերվել: Ինչի՞ց է կախված վարձույթի գինը:

Գաղտնիք #1. Մեքենայի վարձույթի ժամկետը
Գրեթե բոլոր երկրներում ավտոմեքենաների վարձույթի արժեքը մեծամասամբ կախված է վարձակալման ժամկետից: Ավելի թանկ է լինում մեկ-երկու օրվա համար ամրագրած մեքենան: Որքան օրերի թիվը շատ է, այդքան վարձույթի օրավարձը նվազում է:
Ավելի զգալի է տնտեսումը Եվրոպայում երկարատև վարձակալման ժամանակ, որտեղ վարձակալումն ավելի թանկարժեք է, քան Հայաստանում: Այսինքն, ավելի ձեռնտու է վարձակալել մեքենան մեկ ամսով, եթե դուք պլանավորում եք ակտիվորեն օգտվել մեքենայից:
Միևնույն ժամանակ, եթե դուք պլանավորում եք օգտվել մեքենայից միայն հանգստյան օրերին, ապա շահավետ չի լինի վարձակալել մեքենան ողջ ամսվա համար, չէ որ մեքենան մեծամասամբ լինելու է ավտոտնակում: Այս դեպքում նպատակահարմար կլինի օգտվել հանգստյան օրերի զեղչերից:

Գաղտնիք #2. Ավտոմեքենաների կոմպլեկտացիան
Այն մարդիկ, ովքեր երբևիցե գնել են ավտոմեքենա, գիտեն, որ նույն մոդելի մեքենայի գինը կարող է տարբեր լինել կախված կոմպլեկտացիայից: Այսպես, փոխանցման ավտոմատ տուփ ունեցող մեքենաները սովորաբար ավելի թանկ են: Ավելի հզոր շարժիչը, կաշվե սրահը, յուրօրինակ գունազարդումը կարող են զգալիորեն բարձրացնել մեքենայի գինը: Իհարկե մեքենան գնելիս այս կետերը մեծ նշանակություն կունենան: Սակայն մեքենան վարձակալելիս շատ քչերն են ուշադրություն դարձնում այս հատկանիշների վրա: Մեքենայից առաջնահերթ պահանջվում է հարմարավետություն և հուսալիություն: Իսկ ի՞նչ իմաստ ունի հավելյալ վճարելը ինչ-որ մանրուքի համար:
Իհարկե լինում են դեպքեր, երբ ցանկանում ես ավելին, օրինակ, եթե մեքենան վարձակալվում է միջոցառման կամ ռոմանտիկ երեկոյի համար, ապա այս դեպքում տնտեսումը անտեղի կլինի:

Վերոհիշյալ ամեն ինչը չի նշանակում, որ պետք է տնտեսել սեփական հարմարավետության հաշվին: Իհարկե հին մեքենաների վարձույթը ավելի մատչելի կլինի, սակայն որքանով հաճելի կլինի երթևեկել նմանատիպ մեքենաներով: Էժան մեքենա փնտրելիս մի մոռացեք որակի մասին:

Գաղտնիք #3. Ինչն է ներառվում գնի մեջ
Երբեմն ավտովարձույթի կայքում ներկայացվում է վարձույթի շատ հարմարավետ գին, սակայն պայմանագրի կնքման ժամանակ պարզ է դառնում, որ վարձույթի արժեքը անսպասելիորեն մեծացել է մի քանի անգամ: Իրավամբ այստեղ ոչ մի խաբեբայություն չի գործում: Պարզապես կայքում նշված գնին գումարվում են զանազան ապահովագրություններ, հավելյալ ծառայություններ և հարկեր: Այս վճարումների մասին ավտովարձույթի աշխատակիցները համեստորեն լռում են, քանի դեռ չի եկել պայմանագիր կնքելու ժամանակը: Շատ դեպքերում մարդիկ ժամանակի սղության պատճառով արագորեն կնքում են պայմանագիրը՝ վճարելով մեծ քանակությամբ գումար:
Նման իրավիճակում չհայտնվելու համար խորհուրդ է տրվում տեղում պարզել, թե ինչն է մտնում կայքում կամ գովազդում նշված գնի մեջ: Որպես կանոն, դասական կազմակերպությունները գնի մեջ ներառում են նաև ապահովագրական ծախսերը, հետևաբար դուք վճարելու եք միայն հավելյալ ծառայությունների համար, եթե այդպիսիք ձեզ պետք գան:
                 

Գրանցվեք կամ մուտք գործեք համակարգ՝ այս հեղինակին հաղորդագրություն ուղարկելու, հայտարարությունը բողոքելու, տարածելու, հիշելու և այլ հնարավորություններ ստանալու համար

Այս նյութը տարածի'ր սոց. ցանցերում



Բաններային գովազդ





✈️ Բաժնի 10 ամենաշատ դիտված գրառումները

#այս բաժնի բոլոր հայտարարությունները


✈️ Կայքի 15 ամենաշատ դիտված գրառումները



. Պատահական հայտարարությունների ընտրանի

Տեղադրել հայտարարություն


Մուտք համակարգ


Գրանցում

Գաղտնաբառի վերականգնում

Գովազդ

Բաններային գովազդ



Մենք Facebook-ում



Նշոց
այս ժամին նոր հաղորդագրություններ չկան ...

Բաժանորդագրություն







  Սեղմեք թարմացնելու համար




Օգտակար
 
 

Հարցում
Հարցումն արդեն ավարտված է: