տարեկան ենք
գրանցված օգտատեր
գրառում այս պահին
այցելու օրը
📢 Գրանցվեք, կամ մուտք գործեք համակարգ՝ - գրառումներ կատարելու - այլ գրառումների հեղինակներին հաղորդագրություն ուղարկելու - հայտարարությունը բողոքելու, տարածելու, հիշելու - այլ հնարավորություններ ստանալու համար:
|
Արտասահմանցի էքսկուրսավարները ստում են զբոսաշրջիկներին |
|
Ինչու է այսպես ստացվում: Մարդը գնում է ամեն ինչ ներառող տուրեր, նախապես վճարում է թռիչքը, ապահովագրությունը, տեղակայումը, սնունդը և ակնկալում է ծախսել նվազագույն գումար: Սակայն ոչ: Մանրակրկտորեն հաշվարկած բյուջեն խառնվում է, և զբոսաշրջիկը ճանապարհորդության վրա ծախսում է ավելին, քան նախատեսվում էր: Գումարը օդ բաց թողնելու գործում օգնության են հասնում էքակուրսավարները, ովքեր կոչված են թեթևացնելու արտասահմանում ճանապարհորդելը:
Որպես կանոն, օդանավակայանում ժամանողներին դիմավորում է հատուկ անձը: Ըստ պատկերացման, այս մարդը պետք է ուղղորդի խմբին ողջ ուղևորության ընթացքում՝ տեղավորի հյուրանոցում, հետևի, որ պայմանագրում նշված պայմանները բավարարվեն, պատասխանի անծանոթ երկրի մասին հարցերին, օգնի դժվար պահերին: Սակայն երբեմն նա օգնություն ցուցաբերելու փոխարեն անում է ամենը, որ զբոսաշրջիկները ծախսեն որքան հնարավոր է մեծ գումար. նա նման է բարի աղջկա, անում է ամեն ինչ, որ հաճախորդի ծախսերը մեծացնի: Էքսկուրսավարին հասկանալ կարելի է, ֆիքսված աշխատավարձը մեծ չէ, ընկերությունը նվազեցնում է ծախսերը, այդ թվում և խմբի լիդերի հասույթը, և ահա պետք է գումար վաստակել զբոսաշրջիկների գնածից և կերածից (10-15% մասնաբաժին): Սակայն ճանապարհորդները ևս գումարը չեն տպում և իրավունք ունեն իմանալու, թե որքան են ստիպված վճարել: Էքսկուրսիաներ ![]() Լավ կլինի, եթե դեռևս տուրիստական ընկերությունում ձեզ տեղեկացնեն էքսկուրսիաների և դրանց գների մասին: Հիանալի կլինի, եթե ձեր տուրիստական ընկերության ներկայացուցիչը աշխատի հյուրանոցում, հարցերի առաջացման դեպքում հնարավոր կլինի դիմել սեփական տուրօպերատորին: Սակայն ոչ բոլոր տուրիստական կազմակերպություններն են ընդունակ կուրորտում ունենալ սեփական ներկայացուցիչը: Որպես կանոն, ժամանման երեկոյան կամ հաջորդ առավոտյան ընտրվում է ժամանակ, երբ էքսկուրսավարը կպատմի ողջ էքսկուրսիաների մասին: Նա փորձում է դա անել արագորեն քանի զբոսաշրջիկները չեն սովորել տեղի գներին: Զբոսաշրջիկներին առաջակվում է 5-20% զեղչ, եթե ընտրված բոլոր էքսկուրսիաները պատվիրվեն հիմա և այս պահին (բնականաբար առանց գումարը հետ վերադարձնելու): Շտապել պետք չէ: Պետք է դուրս գալ հյուրանոցի տարածքից և նմանատիպ ուղևորությունները կլինեն մի քանի անգամ ավելի մատչելի: Խելամիտ կլինի հասկանալ գները, հարցնել հարևան հյուրանոցներում էքսկուրսիաների մասին, իսկ դրանից հետո անգամ կարելի է հավաքել սեփական խումբը և էքսկուրսավարին առաջարկել մատչելի գներով էքսկուրսիաներ կազմակերպել: Որոշ դեպքերում էլ կարելի է վերցնել տաքսի, եթե զբոսաշրջիկների թիվը չի անցնում 4-ը: Էժանության ետևից ընկնելիս չպետք է մոռանալ անվտանգության մասին: Էքսկուրսիա գնելիս հարկավոր է իմանալ, թե էլ ինչ ծախսեր կարող են առաջանալ ճանապարհին: Վերջին պահին կարող է պարզվել, որ պետք է առանձին վճարել թանգարանի տոմսի (10-25 եվրո), էքսկուրսավարի պատմածի (10 եվրո) կամ լրացուցիչ մինի-էքսկուրսիայի համար: Խանութներ ![]() Որպես կանոն, ոչ մի էքսկուրսիա չի շրջանցվի առանց խանութների այցելության, իսկ դրանցից որոշները վերածվում են կասկածելի խանութներով շոպ-տուրերի: Ամեն անգամ որևէ խանութ մտնելիս էքսկուրսավարը պատմում է զբոսաշրջիկներին, որ հենց այս խանութում են վաճառվում ամենալավ, ամենաորակյալ, ամենաօրիգինալ, անկրկնելի իրերը: Խանութի տերերը անգամ պատրաստ են զեղչեր կատարել: Գումարը իհարկե կիջեցնեն 10 տոկոսով, չէ որ այն բարձրացված է 1,5-2 անգամ: Իրականում ամենահետաքրքիր իրերը նվազագույն գներով վաճառվում են ավտոմայրուղիներից և հյուրանոցային թաղամասերից մեծ հեռավորության վրա: Ավելի լավ է սկզբում փնտրել խուլ վայրերում գտնվող խանութներում: Սակայն երբեմն էքսկուրսավարը կարող է ճանապարհ ցույց տալ դեպի որակյալ խանութ: Եթե ցանկանում եք ձեռք բերել որևէ թանկարժեք և յուրօրինակ իր, ապա դեռ տանը պետք է փնտրեք, թե որտեղ կարելի է գտնել այդ իրերը և որքան կարժենան: Թեյավճար Էքսկուրսավարի հատուկ համառությունը, նրա անդադար հիշեցումները թեյավճար թողնելու անհրաժեշտության մասին շատերին նյարդայնացնում են: Իհարկե օտար երկիրն ունի իր կանոնները և իսկապես ընդունված է աջ ու ձախ թեյավճարներ թողնել բեռնակիրներին, վարորդին, սպասուհուն, մատուցողին և վերջապես էքսկուրսավարին: Սակայն վճարել, թե ոչ, ի վերջո որոշում եք դուք: Տարադրամի փոխանակում Անհապաղ պետք է ինչ-որ բան գնել, սակայն այդ երկրի տարադրամի փոխարեն դրամապանակում գունավոր եվրո-դոլարնե՞ր են: Առավել նախաձեռնող էքսկուրսավարները զբոսաշրջիկներին փոխանակման ժամանակ դիտավորյալ չեն տալիս, իսկ ավելի ուշ առաջարկում են սեփական ծառայությունները: Թակարդում չհայտնվելու համար անհրաժեշտ է տեղի տարադրամի արժեքն իմանալ նախապես: Բացի դրանից, Եվրոպայի շատ երկրներում շատ հանգիստ կարելի է վճարել եվրոպական-ամերիկյան դրամներով: Սրճարան ![]() Երկարատև էքսկուրսիաների ժամանակ ճանապարհին սրճարան մտնելն անխուսափելի է: Էքսկուրսավարն առաջարկում է թարմանալ, և երբեմն դա անում է ավելորդ համառությամբ: Նա ասում է, որ մինչև երեկո քաղցը հագեցնելու այլընտրանք չի լինելու և հեռախոսով պետք է անհապաղ պատվիրել որոշակի քանակությամբ սնունդ, այլապես սրճարանը պատրաստ չի լինի: Այլ կերպ ասած, կամ ուտում են բոլորը, կամ ոչ ոք չի ուտում: Նույն վայրում զբոսաշրջիկներն այցելում են վճարովի զուգարան, գնում են ապրանքներ և կախազարդեր, այդ պատճառով էլ հաստատության ընդհանուր եկամուտը դառնում է կլորիկ գումար: Այն մարդիկ, ովքեր ստիպված են հաշվել յուրաքանչյուր դրամը, երկարատև ուղևորության համար ապրանքները և ըմպելիքը պետք է գնեն նախապես, այցելեն թանգարանի անվճար զուգարան և խմբից հետ չմնալու համար էքսկուրսավարին ասեն, որ իրենք հատուկ դիետա են պահում և չեն կարող օգտվել առաջակվող մենյուից: Ցավոք սրտի որքան շատ են զբոսաշրջիկներն այցելում սրճարան, այնքան խոհարարները քիչ են մտահոգվում ուտեստների որակի մասին: Քաղցած և հոգնած ուղևորներն ուտում են ամեն ինչ՝ ուղիղ և փոխաբերական առումով: |
||
![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |
||
Գրանցվեք կամ մուտք գործեք համակարգ՝ այս հեղինակին հաղորդագրություն ուղարկելու, հայտարարությունը բողոքելու, տարածելու, հիշելու և այլ հնարավորություններ ստանալու համար |
||