Ներկայումս երևի չգտնվի մեկը, որ ծանոթ չլինի Google որոնողական համակարգին: Համակարգն ամեն ջանք գործադրում է, որպեսզի մեկ հարցումով օգտատերը կարողանա ստանալ անհրաժեշտ տեղեկատվությունը:
Հնարավոր է ցանկացած քաղաքի կամ պետության տուրիստական վայր գտնել Google-ում պարզ հարցման միջոցով, որի համար անհրաժեշտ է փնտրել հետևյալ արտահայտությունը`
Thing to do in (երկրի կամ քաղաքի անուն)
Google-ը կցուցադրի տվյալ տարածքի առավել հայտնի տուրիստական վայրերը, որոնց վրա սեղմելով հնարավոր է ստանալ ավելի մանրամասն տվյալներ:
Հայաստանի տուրիստական վայրերը տեսնելու համար որոնեք՝ Things to do in Armenia արտահայտությունը:
|