10

տարեկան ենք

958

գրանցված օգտատեր

9803

գրառում այս պահին

>2500

այցելու օրը

X

📢 Գրանցվեք, կամ մուտք գործեք համակարգ՝
- գրառումներ կատարելու
- այլ գրառումների հեղինակներին հաղորդագրություն ուղարկելու
- հայտարարությունը բողոքելու, տարածելու, հիշելու
- այլ հնարավորություններ ստանալու համար:

 


Տուր փաթեթներ > Արտագնա տուրեր



27 09 2018

ԱՐևՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՐևՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ

6 օրյա տուր Արևմտյան Հայաստան, Նեմրութ և Կապադովկիա (10.08-15.08, 24.08-29.08) Շրջագայության արժեքը 130.000 դրամ +8000 դր. Վիզա
Կարս, Անի, Երզնկա, Սեբաստիա, Կեսարիա, Նեմրութ, Դիարբեքիր, Մուշ, Աղթամար կղզի, Վանա լիճ, Վան, Բերկրի, Բայազետ

Oր 1
Երևան-Կարս (Կարուց բերդ, Սբ. Առաքելոց եկեղեցի, Վարդանի կամուրջ, Չարենցի տուն): Կարսից կուղևորվենք Բասեն, կայցելենք Հովվի կամուրջ: Այնուհետև կուղևորվենք Էրզրում, որտեղ կտեսնենք Սուրբ Աստվածածին եկեղեցին, կայցելենք Սանասարյան Վարժարան: Կշարունակենք ճանապարհը դեպի Երզնկա և կտեսնենք Երզնկայի հիասքանչ ջրվեժը: Գիշերակաց Երզնկայում:

Oր 2
Երզնկայից կուղևորվենք դեպի Սեբաստիա: Մեր գեղեցիկ ճանապարհորդության հաջորդ կետը կլինի Կեսարիան, որտեղ կանգ կառնենք Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու դարպասների մոտ և կծանոթանանք եկեղեցու և տեղի պատմության մանրամասներին: Կշարունակենք Ճանապարհը դեպի Կապադովկիա, կտեսնենք միջնադարյա բազում եկեղեցիներ և կոթողներ: Գիշերակաց Կապադովկիայում:

Oր 3
Կապադովկիայից կուղևորվենք դեպի Ադյաման: Գիշերակաց Ադյամանում

Oր 4
Ադյամանից հետո հաջորդ կանգառը Նեմրութն է: կբարձրանանք Նեմրութ սարը՝ հեթանոսական աստվածների արձանները տեսնելու, Նեմրութից Դիարբեքիր ճանապարհին կանգ կառնենք Եփրատ գետի ափին՝ վայելելով նրա ամբողջ հմայքը: Գիշերակաց Մուշում:

Oր 5
Կայցելենք Մուշի հին հայկական թաղամաս՝ Սբ. Մարինե եկեղեցի, և այնտեղից կտեսնենք հայակական գերեզմանոցը, որտեղ գտնվում է Գևորգ Չաուշի գերեզմանը: Մուշից կուղևորվենք Արածանի (Արևելյան Եփրատ) գետ, ուր կտեսնենք Սուլուխի կամուրջը: Այնուհետև կուղևորվենք և կնավարկենք Աղթամար կղզի, որտեղ գտնվում է ճարտարապետական գլուխգործոց հանդիսացող Սբ. Խաչ եկեղեցին: Վանում կայցելենք Վանի Տուշպա բերդ, Մհերի դուռ, Վանա կատուների տուն: Գիշերակաց Վանում:

Oր 6
Վանից կուղևորվենք գեղատեսիլ Բերկրիի ջրվեժ: Կշարունակենք մեր ճանապարհորդությունը դեպի Փառահեղ ԱՆի : Անիի միջնադարյան պարիսպներով անցնելուց հետո կտեսնենք Մայր Տաճար, Սբ. Ամենափրկիչ, Գագիկաշեն, Տիգրան Հոնենց, Սբ. Գրիգոր և մի շարք այլ եկեղեցիների ու շինությունների ավերակները: Վերադարձ Երևան

Արժեքը ներառում է՝

* Տրանսպորտ(միկրոավտբուս )
* Հյուրանոց 3*, 4*
* Սնունդ (2 անգամյա)
* Թանգարանային մուտքի վճարներ
* Էքսկուրսավար(հայերեն)

+37493884339, +37410340040
Բաշինջաղյան 168/2

                 

Գրանցվեք կամ մուտք գործեք համակարգ՝ այս հեղինակին հաղորդագրություն ուղարկելու, հայտարարությունը բողոքելու, տարածելու, հիշելու և այլ հնարավորություններ ստանալու համար

Այս նյութը տարածի'ր սոց. ցանցերում







✈️ Բաժնի 10 ամենաշատ դիտված գրառումները

#այս բաժնի բոլոր հայտարարությունները


✈️ Կայքի 15 ամենաշատ դիտված գրառումները



. Պատահական հայտարարությունների ընտրանի

Տեղադրել հայտարարություն


Մուտք համակարգ


Գրանցում

Գաղտնաբառի վերականգնում


Բաժանորդագրություն







  Սեղմեք թարմացնելու համար




Օգտակար